Երբ կհրապարակվեն զոհերի անունները, ինչ իրավիճակում է հակառակորդի շրջափակված ջոկատը. մեկնաբանում է ՊՆ մամուլի քարտուղարը

Ջերմուկի մասին ԳՇ պետի՝ սեպտեմբերի 16-ին ներկայացրած վերջին տեղեկատվությունից հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ հակառակորդը ոչ թե ամբողջ ճակատով հասել է Ջերմուկի մատույցներ, այլ մի խումբ է գտնվում բլրի գագաթին՝ կտրված իր ստորաբաժանումներից։ «Կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի սննդով, ջրով, եթե հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, մի քանի օրից ստիպված դուրս են գալու այդտեղից,- շեշտել էր ԳՇ պետը:

Ըստ նրա՝ այդ խմբին բոլոր կողմերից շրջափակել են հայկական ստորաբաժանումները։

Հարցին՝ ինչո՞ւ չեն հրապարակվում զոհվածների անունները՝ հաշվի առնելով հանգամանքը, որ արդեն հուղարկավորություններ են իրականացվում ինչպես «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում, Թորոսյանն ասաց՝ ՊՆ-ն անպայման կհրապարակի անվանացուցակը, սակայն վերջնական ճշգրտումներից հետո միայն։

«ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու զոհված զինծառայողների անունները, մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալ տեղեկատվությունով։ Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են»,- վստահեցրեց Թորոսյանը։

Հարցին՝ արդյոք հակառակորդը զորք կուտակո՞ւմ է հայ-ադրբեջանական սահմանագոտում, և հայկական կողմն ի՞նչ վնասներ ունի երեկ Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած գործողության հետևանքով, Թորոսյանը նշեց, որ ցանկացած փոփոխության դեպքում և առկա իրավիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս և հետագայում էլ հանդես կգա պաշտոնական հրապարակումներով։

Նա նաև տեղեկացրեց, որ Ներքին Հանդի կրակոցներից, որպես այդպիսին, որևէ վնաս արձանագրված չէ. «ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում է իր առջև դրված խնդիրը և աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»:

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, հակառակորդը 10-15 րոպե տևողությամբ կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ։ 

Տպել
4810 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել