Ինչ գնահատականներ էին հնչեցնում նախկին իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ

ՀԱՊԿ-ի նկատմամբ դժգոհությունը, որը հայ-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով կրկին դրսեւորվում է սոցցանցերում ու բողոքի ակցիաների տեսքով, նոր չէ, որ ի հայտ է եկել։ Այդ կառույցի գործունեության եւ ցուցաբերած վարքի մասին ժամանակ առ ժամանակ գանգատներ էին հնչում նաեւ ՀՀ նախկին իշխանության օրոք, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի շուրթերից։

2013 թվականին աշխատանքային այցով Սոչիում գտնվող Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ ունեցած ելույթում քննադատել էր ՀԱՊԿ անդամ որոշ երկրների՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների համար։ Նա, մասնավորապես, նշել էր, որ վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում, ադրբեջանական կողմի մատուցմամբ, ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը։

«Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ: Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Վերջինիս՝ ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններն այսքանով չեն սահմանափակվում։ Հաջորդ «սեանսը» 2014-ին էր՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ն․ Բորդյուժայի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 

«Իլհամ Ալիեւի ռազմատենչ եւ հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները: Որպես արդյունք՝ Ադրբեջանը շարունակում է հրահրել իրավիճակի լարումը եւ ձեռնարկում սադրիչ գործողություններ»,- նշել էր Սարգսյանը:

Ի պատասխան՝ Բորդյուժան ընդամենը «կարծիք» էր հայտնել, որ «ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում անհրաժեշտ է զեկուցել եւ քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են լրջորեն ազդել կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա»: Ենթադրաբար նախորդ մեկ տարում միջազգային հարթակներում ՀԱՊԿ-ի անդամ երկրները շարունակել են գործել Հայաստանի շահերի դեմ, այլապես Սերժ Սարգսյանը կրկին հանդես չէր գա հրապարակային նման սուր քննադատությամբ։ 

Մինչեւ Ապրիլյան պատերազմը՝ դեռեւս 2015թ. դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում էլ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, նշել էր․ «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին եւ փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ-ի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշամբեի եւ Բիշկեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»:

Հիշատակված ելույթում Սերժ Սարգսյանը, խոսելով Սիրիայում Թուրքիայի զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը հաջորդած զարգացումների մասին, ընդհուպ անուղղակի ամոթանք էր տվել ու կոչ արել օրինակ վերցնել ՆԱՏՕ-ից:

«Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձեւավորումը: ՆԱՏՕ-ի երկրների, ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար» սկզբունքը նման կառույցների արդյունավետության պարտադիր պայմանն է: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության եւ բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարեւորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»,- ասել էր նա:

Ապրիլյան պատերազմից հետո էլ՝ 2017 թվականին, պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Սարգսյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում իր ելույթի ժամանակ անդրադարձել էր նաեւ ՀԱՊԿ թեմային: Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի շրջանակում դեռեւս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջեւ ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի եւ շփումների համեմատ: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական հայտարարություններից մինչեւ ռազմական համագործակցություն: «Շարունակելով այս թեման՝ չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն եւ կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»,- շեշտել էր Սարգսյանը:

Նշենք, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ այս տարվա փետրվարին արտահայտվել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հերթին եւս կասկած հայտնելով այդ կառույցի գործունակության վերաբերյալ․ «Բացառվում է, որ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել Հայաստանի վրա հարձակմանը։ Եվ խոսքը նրա մասին չի, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են։ Եվ աշխատեց Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է, եւ մենք ուղղակի այս փաստի հետ պետք է հաշվի նստենք»։ Քոչարյանը, սակայն, կողմ էր արտահայտվել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ում մնալը շարունակելուն։  

Հ․Գ․ Նախկին իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին, ի թիվս բազում անհեթեթ մեղադրանքների, մեղադրում էր «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերջնականապես ու հիմնավոր փչացնելու» եւ այդ կառույցին ՀՀ-ի դեմ տրամադրելու համար եւ, որպես ապացույց, վկայակոչում ՀԱՊԿ՝ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով կալանավորելու որոշումը։ 

«Արդյունքում Խաչատուրովն այդպես էլ չկալանավորվեց, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ում անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեց»,- իր՝ «Ինչու պետք է հեռանա Նիկոլը» վերնագրված ֆեյսբուքյան «մեմուարներում» գրել էր Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը:

Փաստորեն, իր աներոջ այդօրինակ մեղադրանքները, այդ կառույցի հեղինակությունը քանիցս հարցականի տակ դնելը (նկատենք՝ արդարացիորեն) ՀՀ-ին «անհուսալի գործընկեր» չդարձրին, իսկ ՀԱՊԿ-ի կողմից համարժեք գնահատականի չարժանացած Ապրիլյան պատերազմի ժամանակ ԳՇ պետ աշխատած պաշտոնյային մեղադրանք առաջադրելը գազազեցրեց ու ստիպեց գործել «հուսալի գործընկեր» երկրի շահերի դեմ։ Ահա այսպիսի պատճառահետեւանքային կապ։   

Հեղինե Մանուկյան

Տպել
2502 դիտում

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի