ՀՀ-ում գործում է գործակալների շղթա, որի համար հիմնական հարթակը «Ֆեյսբուքն» է. ինչպես պայքարել ապատեղեկատվության դեմ

Տեղեկատվական պատերազմը ո՛չ նոր տերմին է, ո՛չ էլ լավ ուսումնասիրված, սակայն այն ակտուալ դարձավ, երբ հասարակությունը տեղեկացավ ու ընկալեց սոցցանցերի բոլոր հնարավորությունները և հեռուստացույցը փոխարինեց դրանով։

Մեր օրերում նման հարթակներում հասարակության բոլոր շերտերը կարողանում են տեղեկատվական արշավների միջոցով փոխել հանրային տրամադրություններ, կարծիքներ, վարկաբեկել երկիրը, սկսել կամ սրել պատերազմական իրադարձություններ։ Նման դեպքերը շատ հաճախ նաև ազգային անվտանգության հարց են դառնում, երբ ռազմական գործողություններին վերաբերող ցանկացած տեղեկատվություն սոցցանցերում կարող է հասանելի դառնալ թշնամուն։

Հայաստանում մեդիատեռորը կամ տեղեկատվական պատերազմը սկսվեց Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ավելի ընդլայնվեց։ Այժմ էլ, երբ Ադրբեջանը հարձակում է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, մղվում է «ահեղ» տեղեկատվական պատերազմ, հատկապես՝ «Ֆեյսբուք» սոցցանցում, որտեղ տարածվում է ցանկացած տեղեկատվություն, ընդ որում՝ դա անում է և՛ հակառակորդը՝ բարոյահոգեբանորեն հարված հասցնելու նպատակով, և՛ ներքին ուժերը՝ քաղաքական կամ այլ դրդապատճառներով:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի կարծիքով՝ հայաստանյան մեդիատեռորի հետևում կանգնած են օտարերկրյա գործակալություններ, որոնց նպատակը ՀՀ ազգային անվտանգության, ինքնիշխանությանը վնասող գործողություններն են։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում վերջինս նկատում է՝ այս ամենի դեմ պայքարելու երկու բաղադրիչ կա. «Մեկը անվտանգային բաղադրիչն է, այսինքն՝ օտարերկրյա գործակալական ցանցերին գտնելն ու իրավական կամ քրեական պատասխանատվության ենթարկելը։ Նույն կերպ պետք է վարվել այդ գործակալություններին պահողների, սնողների հետ։ Երկրորդ բաղադրիչը՝ բարձրացնել հասարակության մեդիագրագիտության աստիճանը, որ առանց հոլովակը և հոդվածը կարդալու միայն վերնագրով դատողություններ չանեն»:

Պապոյանի խոսքով՝ մեդիատեռորի դեմ կարող են պայքարել երկրի բոլոր հատուկ ծառայությունները, մեծ է հատկապես Ազգային անվտանգության ծառայության դերը։

«Մեծ մեդիատեռորի օրինակ էր երեկվա դեպքը, երբ բոլոր հարթակների միջոցով մանիպուլացվում էր ՀՀ վարչապետի խոսքը, որը հնչել էր Ազգային ժողովում։ Վարչապետն ընդամենը նշել էր, որ եթե լինի այնպիսի փաստաթուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ապա այդ թուղթը կստորագրվի։ Սակայն ոմանք տարածում էին, թե արդեն կա ստորագրված փաստաթուղթ։ Այդ թեզը, որ տարածում էին օտարերկրյա գործակալական ցանցերը, հերքեցին թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ նախագահը, թե՛ ԱԱԾ-ն»,- ընդգծում է նա։

Ըստ պատգամավորի՝ պատերազմական շրջանում տեղեկատվական պատերազմի սկսման դեպքում Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալների մի ամբողջ շղթա, որի համար հիմնական հարթակը «Ֆեյսբուքն» է, քանի որ մեր հասարակությունն ավելի շատ այդ հարթակից է օգտվում։

Հարցադրմանը՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ օրենքի ընդունման, որը կկիրառվի պատերազմական իրադրությունների կամ այլ ճգնաժամային իրավիճակների ժամանակ, և որով կվերահսկվի սոցցանցերում տարածվող տեղեկատվությունը, Պապոյանը ընդգծում է. «Ցանկացած բան, եթե բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից, պետք է արվի: Այն, ինչ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, ազգային անվտանգության խնդիրների լուծմանը, պետք է ընդունվի։ Ի վերջո, մենք պետությո՞ւն ենք, թե՞ օտարերկրյա ցանցերին սպասարկող կազմակերպություն։ Օտարերկրյա գործակալական ցանցը օգտվում է սոցհարթակներում տարածվող տեղեկատվությունից և երկրում ապակայունացում առաջացնում, որի դեմ համապատասխան պայքար պետք է տրվի»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով էլ՝ սոցցանցերը պատերազմական լարված իրավիճակներում արգելափակելու գաղափարն այդքան էլ հաջող տարբերակ չէ, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանը չունի արգելափակման վերաբերյալ որևէ օրենք։ Որքան էլ սոցհարթակները ապատեղեկատվության տարածման և խուճապ առաջացնելու միջոցներից են, ամեն դեպքում հիմնական պաշտոնական տեղեկատվությունը հասարակությունը ստանում է այդ հարթակների միջոցով։

«Արգելափակումները Հայաստանում օրենսդրորեն գոյություն չունեն, չկա որևէ բազա, որը թույլ կտա արգելափակում անել որևէ սոցցանցի դեպքում։ Հիմա, օրինակ, «Տիկտոկը» մասնավոր կերպով արգելափակված է Հայաստանում, դա արվել է օրենքի խախտմամբ։ Պարզ չէ՝ ո՞վ է արգելափակել, ինչպե՞ս է արվել: Քանի որ նման օրենք չկա, իրավունքի տեսանկյունից սա անթույլատրելի է»,- ասում է նա։

Ըստ Մարտիրոսյանի՝ թեև «Տիկտոկը» արգելափակված է, սակայն՝ ոչ ամբողջական. օգտատերերի մի մասը դեռևս կարողանում է օգտվել այդ հարթակից։ Վերջինս ասում է՝ այդ հարթակից օգտվում են նաև հայ զինվորականները, որոնք, նույնպես խախտելով ՀՀ ՊՆ-ի կանոնները, այդ ցանցում տեղադրում են տեսանյութեր առաջնագծից, որոնք շատ վտանգավոր են։

«Եթե փակվի, օրինակ, «Ֆեյսբուքը», մարդիկ պետք է տեղեկատվություն ստանալու այլ հարթակ գտնեն և այս ամենը տեղափոխեն այնտեղ։ Ենթադրենք՝ կարողացանք փակել մնացած հարթակները, սակայն «Տելեգրամը» Հայաստանում հնարավոր չէ արգելափակել։ Ադրբեջանական կողմն էլ ցանկացած տեղեկատվություն տարածում է այդ հարթակով, և ավելի շատ մարդ է իրենց ցանցը ընկնելու»,- նկատում է նա:

Տեղեկատվական պատերազմի ցանցը չընկնելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ավելի ակտիվ պաշտոնական տեղեկատվություն տարածել. «Բացի դրանից, տարածվող տեղեկատվությունը պետք է լինի տեսանյութի միջոցով, քանի որ հասարակությունը ավելի շատ ցանկանում է լսել, քան կարդալ»։

Տպել
1701 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից