Բերդի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Զորավոր համայնք» դաշինքի 4 անդամ անցնում է քրեական գործով. ովքեր են նրանք

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն էլ Տավուշի մարզի Բերդ համայնքն է: Այստեղ համայնքապետի համար պայքարում է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Արժանապատիվ սերունդ» և «Զորավար համայնք» դաշինքները:

Նկատենք, որ «Զորավար համայնք» դաշինքի ավագանու ցուցակի 4 անդամ և հենց համայնքապետի թեկնածուն անցնում են քրեական գործերով: Հատկանշական է, որ 4-ից 3-ը մեղադրվում են պետությանը և համայնքին վնաս հասցնելու համար:

Դաշինքի համայնքապետի թեկնածուն Հարություն Մանուչարյանն է, որը Բերդի գործող համայնքապետն է, սակայն կալանավորված է:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ հիշյալ համայնքի ղեկավարը, 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանի ցանցի ղեկավարի պաշտոնը, տեղեկացված լինելով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Բերդ համայնքում գտնվող «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 3.3535հա մակերեսով հողատարածքի ձեռք բերման մտադրության մասին, նրա հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, ըստ որի՝ վերը նշված հողատարածքից որոշակի հատված փոխանցվելու է վերջինիս որդուն, ապօրինի, ինքնակամ կառուցել է 106.96քմ. արդյունաբերական մասնաշենք և 236.66քմ. պահեստ:

2012թ. մարտին կայացած աճուրդում նույն ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել և 2 միլիոն 338 հազար ՀՀ դրամով ձեռք բերել «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող հիշյալ հողատարածքը, որը համայնքի ղեկավարը արդեն իսկ ծանրաբեռնած է եղել ապօրինի կառուցված շինություններով:

2013թ. սեպտեմբերի 11-ին ՍՊ ընկերությունը կատարել է հողամասի բաժանում և համայնքի ղեկավարի՝ ապօրինի կառուցած արդյունաբերական մասնաշենքով և պահեստով ծանրաբեռնած 3421քմ մակերեսով հողամասը գրանցել որպես առանձին գույքային միավոր, սակայն սեփականության իրավունքի վկայականում ապօրինի կառույցների վերաբերյալ որևէ նշում չի կատարվել:

Այնուհետև համայնքի ղեկավարն իր կնոջ, նշված ՍՊ ընկերության տնօրենի, Բերդի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի հետ հանցավոր համաձայնությամբ և վերջիններիս օժանդակությամբ փաստացի իրեն պատկանող, իր ապօրինի կառուցած արդյունաբերական մասնաշենքը և պահեստը որպես ինքնակամ շինություն օրինականացնելու համար նախատեսված 2 միլիոն 152 հազար 623 ՀՀ դրամ պետական վճարումից խուսափելու նպատակով կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շինարարության թույլտվություն, որի համաձայն՝ իբր ՍՊ ընկերությանը տրվել է նոր կառուցվող արդյունաբերական մասնաշենքի աշխատանքների կատարման թույլտվություն և իր ստորագրությամբ հաստատել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների կազմած կեղծ ակտը, որի հիման վրա իր՝ 2010-2012թթ. ապօրինի կառուցած արդյունաբերական մասնաշենքը և պահեստը 2015թ. հոկտեմբերի 14-ին վերոհիշյալ ՍՊ ընկերության անվամբ ստացել է պետական գրանցում:

Իսկ ահա 2019թ. փետրվարի 15-ին ընկերության և համայնքի ղեկավարի որդու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ հիշյալ ՍՊ ընկերությունը համայնքի ղեկավարի որդուն նվիրաբերել է Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող հողամասն իր շենք-շինություններով, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն 152 հազար 623 ՀՀ դրամի էական վնաս, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված հանձնաժողովն անտեսել է առանց հողօգտագործման իրավունքի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու հանգամանքը՝ անդրադառնալով միայն առանց շինթույլտվության սեփական հողամասում ինքնակամ շինություն կառուցելուն, իսկ համայնքի ղեկավարը, նախապես տեղեկացված լինելով որդու՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց շինթույլտվության և 92.2քմ մակերեսով համայնքապատկան հողում 46.12քմ. մակերեսով ապօրինի շինության ինքնակամ կառուցապատում իրականացնելու մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունը և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ, նախ, համայնքի, ապա որդու սեփականության իրավունքը գրանցելու համար 2021թ. ապրիլի 19-ի որոշմամբ հիշյալ ինքնակամ շինությունը ճանաչել է օրինական հենապատ և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն, որը 2021թ. մայիսի որոշմամբ՝ 456.558, իսկ 92.2քմ. մակերեսով հողամասը 74 հազար 682 ՀՀ դրամ գումարով ուղղակի վաճառքի ձևով օտարել է որդուն, ինչի հետևանքով վերջինս խուսափել է օրենքով սահմանված պատասխանատվությունից, համայնքը զրկվել է իր սեփական հողամասը տնօրինելու, տիրապետելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից՝ այդ կերպ համայնքի շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, համայնքի ղեկավարը 2005թ. հոկտեմբերի 27-ից իր և կնոջ անվամբ գրանցված Բերդ քաղաքում հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքում, առանց նախագծային փոփոխություններ կատարելու և առանց նոր շինթույլտվության, ինքնակամ իրականացրել է 51քմ մակերեսով ներքին և արտաքին չափերով շինության ծածկի կառուցում և որպես համայնքի ղեկավար, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով վարչական պատասխանատվության միջոց:

Իր նպատակն իրագործելու համար, որպես համայնքի ղեկավար, 2020թ. հունվարի 17-ին կայացրած որոշմամբ օրինական է ճանաչել իրեն և կնոջն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 51քմ. մակերեսով ներքին և արտաքին չափերով ինքնակամ կառուցված շինություն-ծածկը, ինչպես նաև նույն որոշմամբ իրեն և կնոջը պարտավորեցրել է տեղական բյուջե մուծել 112 հազար ՀՀ դրամ գումար:

Հաջորդը ցուցակի 20-րդ համարն է՝ Լեռնիկ Բաբայանը: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, 2018 թվականի օգոստոս ամսից մինչև 2019 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում լինելով ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով փոխգնդապետ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 129-րդ և 130-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ պարտավոր լինելով ստուգել 2018 թվականի օգոստոս ամսից մինչև 2019 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում գումարտակի շտաբի պետ, մայոր Արարատ Զուրաբյանի կազմած, գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվանացուցակներում ընդգրկված զինծառայողների հաճախելիությունը, անփույթ վերաբերմունք է դրսևորել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի վերը նշված հոդվածներով նախատեսված իր ծառայողական պարտականությունների նկատմամբ:

Բաբայանի արարքի հետևանքով Է. Զուրաբյանը նույն գումարտակի պայմանագրային զինծառայողներ, նյութաապահովման դասակի հրամանատար, ավագ ենթասպա Արտակ Վոլոդյայի Սիմոնյանի և նույն դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ, շարքային Շահեն Լավրենտի Ղանադյանի վերաբերյալ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվանացուցակներ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, ինչի հետևանքով պատճառվել է էական վնաս, և վերջիններս ստացել են 443 հազար 804 ՀՀ դրամի հավելավճարներ:

Ավագանու մյուս թեկնածուն Ռոլանդ Մարգարյանն է՝ Պառավաքար համայնքի ղեկավարը: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, 2002 թվականից հանդիսանալով Պառավաքար համայնքի ղեկավարը, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի ուժով լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմամբ և սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրի 12 փողոց 3 վարչական շենք հասցեում գտնվող անշարժ գույքը, 2017 թվականի հոկտեմբերի 23-ին կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառք՝ աճուրդում մեկնարկային գին սահմանելով էականորեն նվազ՝ 1 միլիոն 150 հազար ՀՀ դրամ, որի հետևանքով աճուրդով հաղթող է ճանաչվել վերջինիս եղբորորդին՝ Սարգիս Մարգարյանը, որն էլ 2017 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ փաստացի 8 միլիոն 720 հազար արժողությամբ անշարժ գույքը ձեռք է բերել 1 միլիոն 265 հազար դրամով՝ պետությանը պատճառելով 7 միլիոն 455 հազար դրամի գույքային վնաս:

Հաջորդ քրեական գործով անցնող ավագանու թեկնածուն էլ Լևոն Առաքելյանն է՝ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավարը: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա, 2020 թվականի հունիսի 11-ին, որպես Ներքին Կարմիր աղբյուր բնակավայրի վարչական ղեկավար, նույն բնակավայրի աղբահանությունը կազմակերպելու համար աղբավայրի տարածքը վայրի աճած ծառերից մաքրելու նպատակով նույն բնակավայրի բնակիչներ Մխիթար Հայկազի Ալլահվերդյանի և Արամ Սամվելի Լալայանի միջոցով բենզասղոցի գործադրմամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Այգեպարի անտառպետության 1-ին պահաբաժնի 23-րդ քառակուսու 15-րդ անտառամասում՝ «Տանձուտի տակ» կոչվող տեղամասում, իրականացրել է ընդհանուրը 46 հատ, որոնցից 4 հատ Կաղնի տեսակի, 20 հատ Ղաժի տեսակի, 8 հատ Լորի տեսակի, 13 հատ Հացի տեսակի և 1 հատ Բոխ տեսակի, հատման տարբեր տրամագծերի, կանգուն ծառերի մինչև աճի դադարեցման աստիճանի ապօրինի հատում, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 762 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

Տպել
3667 դիտում

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած