«Կույր աշխարհ» հեռուստասերիալում առկա բռնությանը տալ իրավական գնահատական․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել «Արմենիա» հեռուստաընկերության «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ՝ դատապարտելով դրանում ցուցադրվող բռնությունը։

Հայտարարությունը՝ ստորև

«Արմենիա» հեռուստաընկերությունը օրերս մեծ հնչեղությամբ սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ Առաջին անգամը չէ, որ մենք հայտարարություն ենք տարածում նույն հեռուստաընկերության արտադրած հեռուստասերիալներում բռնության առկայության վերաբերյալ։ Մեր հայտարարության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Սակայն կարծես սա բավարար միջոց չէր՝ կանխելու ակնհայտ բռնության ցուցադրությունն ու քարոզը, և այս անգամ հեռուստատեսային նախագիծն է՛լ ավելի հեռու է գնում։ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի սցենարային հիմքը կնոջ կուսաթաղանթն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հեռուստասերիալի հենց այս դրվագն է տարածվում որպես սյուժետային համառոտ շարադրանք (անոնս), որը պատմում է նորապսակ զույգի ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այն, որ աղջիկը կուսաթաղանթից զրկվել է անհավանական տրավմայի արդյունքում, քննարկման ենթակա չէ, բայց այն բռնությունը, ապա նաև՝ բռնաբարությունը, որ կատարվում է տրավմայի արդյունքում կուսության կորուստը հավաստող բժշկական փաստաթղթի անհետանալուց հետո, ուղղակի նողկանք է առաջացնում։

Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների։ Իհարկե, մեր հասարակության տարբեր շերտերում դեռևս կան պահպանված վնասակար ավանդույթներ, որոնք մեծ տարբերություններ են դնում կանանց և տղամարդկանց միջև և հանգեցնում խտրականության, ապա նաև՝ բռնության։ Սակայն այդ արատավոր երևույթների նմանօրինակ ներկայացումը հեռուստասերիալների միջոցով անընդունելի է և հղի վտանգներով։

2010 թվականից ի վեր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արձանագրել է կնասպանության 90-ից ավելի դեպքեր, որոնց ուսումնասիրությունը փաստում է․ մի կողմից կանանց նկատմամբ հանցագործությունների կատարումը թույլատրելի է դառնում կնոջ ստորադաս լինելու համոզմունքի գերակայության արդյունքում (մի բան, որ ձևավորվում է հատկապես մեդիայի միջոցով), իսկ մյուս կողմից՝ այդ հանցագործություններն արդարացվում են՝ որակվելով իբրև կնոջ վարքի «հակաբարոյականությամբ» պայմանավորված գործողություններ։

Առկա են բազմաթիվ հետազոտություններ, համաձայն որոնց՝ մեդիայում և հատկապես հեռուստասերիալներում արտացոլված կանանց նկատմամբ խտրականությունն ու  բռնությունն անմիջականորեն ազդում են հանրային կյանքի վրա։ Ներկայացվող հերոսները դառնում են վարքային մոդելներ և նպաստում բռնության օջախների բռնկմանը, մարդիկ համարում են, որ հենց դա՛ է իրականն ու ճշմարիտը։

Իրավակարգավորումների տեսանկյունից՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է անկախության առաջին տարիներին՝ 1993 թվականին, լրջագույն ուշադրություն է դարձնում մեդիադաշտի վրա՝ ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության  արտացոլումները վերացնելու ուղղությամբ։

Ներպետական օրենսդրության շրջանակներում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը ևս համարում է, որ գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որոնց՝ գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից և քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։

Այս համատեքստում շատ կարևոր է մեդիադաշտի որակի համար պատասխանատու հանրային մարմինների կարգավորիչ նշանակությունը, որոնց արդյունավետ գործունեությունը կարող է կանխել բռնությունը: Մասնավորապես, այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում ցուցադրվող բռնության տեսարանների վրա, աստիճանաբար նվազում է հասարակության շրջանում տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ հեռուստասերիալներում քարոզվող բարքերը անմիջական ազդեցություն են ունենում կանանց նկատմամբ բռնության և ակնհայտ խտրական մոտեցումների ամրապնդման հարցում: Այժմ նույնիսկ զարմանալի չի լինի, եթե իրական դեպքեր լսենք առաջին ամուսնական գիշերը կատարվող դաժան բռնությունների ու կնասպանությունների վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազդեցությունը հանրության գիտակցության վրա՝

պահանջում ենք․

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրավիրված նիստում դիտարկել «Կույր աշխարհ» հեռուստասերիալում առկա բռնության, բռնաբարության և այլ բռնություն պարունակող երևույթները և տալ իրավական գնահատական։

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից՝ գումարել նիստ և քննարկել, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել  հայաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներում կանանց նկատմամբ խտրականության և բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Տպել
5017 դիտում

ՏԿԵՆ-ն ուշադրություն է դարձնում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների իրականացմանը

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում