Տավուշցի երեխաները «Սթարմուս»-ի փառատոնը զարդարել են իրենց գերտպավորիչ ելույթով. օր 3

«Սթարմուս» միջազգային փառատոնը շարունակում է տպավորել իր բազմազան միջոցառումների շարքով՝ ասուլիսներ, հանդիպում-դասախոսություններ և աներևակայելի համերգային ծրագրեր։ 

«Սթարմուսի» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն սեպտեմբերի 7-ին հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին։ Ականավոր գիտնականը ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին, հանդիպման մասնակից գիտնականներին ու երիտասարդ հետազոտողներին է ներկայացրել գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձն ու իր կողմից մշակված միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդի էությունը։ Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու Նոբելյան մրցանակակրին։ 

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում ֆրանսիացի աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն ԵՊՀ-ում հանդես է եկել մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։   

«Սթարմուսի» հանդիպում-դասախոսությունների շրջանակում Ամերիկյան համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլինը։ ՀՊՏՀ-ում էլ հյուրընկալվել է աշխարհահռչակ գյուտարար, iPod-ի և iPhone-ի համաստեղծող Թոնի Ֆադելը։ Դասախոսություններ են կարդացվել նաև Ազգային պոլիտեխնիկական, Հայ-ռուսական սլավոնական, Ագրարային համալսարաններում, Ֆիզ-Մաթ դպրոցում, Քվանթ վարժարանում, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում և ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում։ 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը կոնֆերանս», որի շրջանակում դասախոսություններով են հանդես եկել մի շարք անվանի գիտնականներ՝ Լուիս Ֆրիդմանը, Բեթանի Էլմանը, Սքոթ Հաբըրդը, Միշել Մայորը, Լիզա Կալտենեգերը, Դեյվիդ Գրինսփունը։ 

Դե իսկ երեկոյան էլ լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը և մի խումբ անվանի երաժիշտներ հիացրել են հանդիսատեսին «Another World» («Ուրիշ աշխարհը») համերգային ծրագրով։ Համերգի ամենահուզիչ դրվագներից են եղել Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի մատուցմամբ Queen խմբի հանրահայտ երգերի կատարումները։ Ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի՝ Բրայան Մեյը հատուկ կատարմամբ է հանդես եկել նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ: Համերգի հատուկ հյուրեն են եղել Գրեհեմ Գոուլդմանը և Սերժ Թանկյանը։ 

Տպել
2411 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ