էշի վրա թարս նստեցնեն, հետ ուղարկեն, որ նոր տեսնենք՝ մեզ մոտ խնդիրը կա՞. ազգագրագետը՝ աղմուկ հանած սերիալի մասին

Բոլորովին վերջերս եթեր հեռարձակված հայկական «Կույր աշխարհ» հեռուստասերիալի որոշ դրվագներ հանրության շրջանում քննադատության, ծաղրի և վրդովմունքի պատճառ են դարձել: Սերիալը ցուցադրվում է «Արմենիա TV»-ի եթերում, սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է: Նկատենք՝ վերջինս պարբերաբար է հայտնվում հանրության եւ լրագրողների ուշադրության կենտրոնում իր՝ սերիալային սցենարների պատճառով. դրանք գրեթե միշտ  ցավի ու տառապանքի ձգձգված նկարագրություններ են՝ համեմված բռնության, նվաստացման, խտրականության եւ այլ մերժելի երևույթների տեսարաններով, ոչ եթերային բառամթերքով:

«Կույր աշխարհ» հեռուստասերիալի բուռն քննարկվող դրվագը սերիալի հերոսուհու կուսությանն է վերաբերում, այսինքն՝ դրա բացակայությանը, ինչի մասին էլ աղջիկը սիրեցյալին պատմում է հարսանիքի գիշերը: Սակայն այստեղ արտասովորն այն է, որ հերոսուհին դրանից չի զրկվել բնական ճանապարհով: Մանկատանը մեծացած աղջիկը փոքր հասակում տանիքից ընկել է ապակիների վրա, արնահոսել: Իսկ երբ հորաքույրը հասել է օգնության եւ տարել բժշկի, պարզվել է՝ նա ընկնելու հետեւանքով կորցրել է նաեւ կուսությունը: Ըստ հերոսուհու պատմածի՝ հենց այդ ժամանակ էլ բժիշկը տվել է «կուսության ապացույց» թուղթը, որը հեռուստադիտողին առայժմ ոչ այնքան հայտնի հանգամանքներում անհետացել է:

Այս դրվագը ներկայացնող կարճ տեսանյութն արդեն 3 օր է՝ ամենատարբեր մեկնաբանություններով համեմված, պտտվում է սոցիալական տարբեր հարթակներում: Օգտատերերը զարմացած հարցադրումներ են անում, թե ինչպե՞ս է հնարավոր «հեթանոսական բարքերն» առաջ բերել եւ բռնության ու նվաստացման այս տեսակ չափաբաժնով հրամցնել դիտողին: Իհարկե, որոշ օգտատերեր էլ կարծում են, որ պետք չէ նմանատիպ սցենարների վրա այս կերպ զարմանալ ու անտեղյակության գիրկն ընկնել, քանի որ սա մեր իրականության արտացոլումն է:

Հեռուստասերիալի, մասնավորապես հնչող քննադատությունների վերաբերյալ փորձեցինք  կապ հաստատել Դիանա Գրիգորյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նշենք, որ սցենարիստը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրառում է տեղադրել, որը ամենայն հավանականությամբ հենց հնչող քննադատությունների վերաբերյալ է: «Դուք խոսում եք, երբ դադարում եք հաշտ լինել ձեր մտքերի հետ»,- գրել է նա:

Իսկ ահա ռեժիսոր, դերասան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի կարծիքով՝ սերիալը խայտառակություն է: «Ես այդ կտորը տեսա, ուղղակի ամոթ է, մտածում եմ՝ հանկարծ որեւէ ազգություն չտեսնի, թե ինչ են անում այդ տգետներն ու ինչ աննորմալ վիճակի են հասցնում մեր հեռուստաեթերը: Ուղղակի սարսափելի բան է, դա միջնադար էլ չէ, նախնադար է»,- իր վրդովմունքն է հայտնում նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՌՀ-ն որեւէ միջոց ձեռնարկի, Մանուկյանն ասում է՝ օրենքն այնպիսին է, որ չեն կարող շատ միջամտություններ անել: «Մենք կքննարկենք, կհասկանանք, թե ինչ է հնարավոր օրենքի սահմաններում անել, ամեն ինչ կտանենք նրան, որ արգելենք նմանատիպ բաները: Այն, ինչ ցուցադրվում է այսօր մեր սերիալներում, մանավանդ այդ Դիանա Գրիգորյանի սցենարներով, վաղուց արդեն ամոթ է ու խայտառակություն»,- շեշտում է ՀՌՀ անդամը:

Ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանն էլ մեր զրույցում ասում է՝ սերիալում տեղ են գտել դրվագներ, որոնք, ցավոք, մեր իրականությունում կան. «Պետք չէ ձեւ թափել, թե դա մեզ մոտ արդիական չէ, այլ բան է, որ մեր հանրության մի մասը մտածում է, թե այդ մասին խոսելով՝ պախարակում ենք ինքներս մեզ: Պետք է ասեմ, որ կուսաթաղանթի խնդիրը միայն Հայաստանում չի եղել արդիական»:

Օրինակ բերելով Եվրոպայում տեղի ունեցած սեքսուալ հեղափոխությունը, երբ սեռական մտածելակերպի առումով պապենական, ավանդական հայացքներից անցում կատարվեց դեպի ավելի ազատամիտ հասարակություն, ազգագրագետն ասում է՝ այնտեղ էլ ամեն ինչ սկսվել է հենց նրանից, որ խնդիրը բարձրաձայնվել է, դարձել հասարակական լայն քննարկումների առարկա:

Շագոյանը վստահեցնում է՝ այն, որ մեզնում իսկապես այդ երեւույթը կա եւ կարիք ունի քննարկման, հասարակական բանավեճի, այլ ոչ թե ծածկադմփոցի, փաստ է: «19-րդ դարի նման էշի վրա թարս նստեցնեն ու հետ պիտի ուղարկեն, որ նոր տեսնենք՝ խնդիրը կա՞: Այդ բաները չեն անում, բայց այն, որ կուսազրկման պարագայում կարող են լինել որոշակի «սանկցիաներ», չեմ բացառում: Բաժանություն էլ չլինի՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով երեսով տալ, նվաստացնել, հոգեբանական ճնշում գործադրել, այդ ամենը կլինեն»,- շեշտում է նա:

Մասնագետը նաեւ նկատում է՝ այսօր չունենք որեւէ տվյալ, թե ի՞նչ վիճակագրություն կա ընտանեկան խնդիրներում, որքանո՞վ է առկա ամուսնալուծության հարցում կույս լինելու հանգամանքը որպես կարեւոր ընկալում. «Բայց այն, որ բժշկական հաստատություններից կա սրա պահանջը, կա այդ բիզնեսը, ուրեմն կա պահանջարկ: Պահանջարկն է վկայում այն մասին, որ կա խնդիր, կան «սանկցիաներ», որ կանայք գնում են նման քայլի: Երբեմն առանձին հարցազրույցներում եւ անանուն նյութերում տեսնում ենք, որ եղել է համաձայնություն կնոջ եւ ամուսնու միջեւ, ամուսինը, պաշտպանելով կնոջը, հարազատներից թաքուն է պահել իր հարսնացուի կույս չլինելու հանգամանքը: Այսինքն՝ խնդիրը այսպես, թե այնպես կա, պարզապես կախված միջավայրից ու անհատական մոտեցումներից՝ այն տաբեր դրսեւորումներ ու ավարտ է ունենում»:

Նրա խոսքով՝ միջին խորհրդային տարիներին Երեւանում ծեսի առումով «Կարմիր խնձորի» մասին ավելի քիչ գիտեին, քան 1980-ականներին: «Հաշվի առնելով, թե ինչպիսի դեմոդերնիզացիա է ապրել մեր հասարակությունը հետխորհրդային տարիներին, նաեւ այն, թե ինչքան է նվազել մեր ընդհանուր կրթական մակարդակը, չեմ բացառում դրա կտրուկ աճը»,- նշում է նա:

Վերադառնալով կրկին հեռուստատեսության միջոցով արժեհամակարգ տարածելուն եւ տարատեսակ խնդիրները տարբեր կերպ ներկայացնելուն՝ վերջինս ընդգծում է. «Միգուցե այդ գռեհիկ պատկերներով ներկայացված ֆիլմը, որը շատերի մոտ զայրույթ է առաջացրել, հակառակ էֆեկտն ունենա: Այսինքն՝ ուսուցողական դեր խաղա, եւ շատերը, տհաճություն զգալով դրանից, վերանայեն իրենց մոտեցումները տաբեր հարցերի շուրջ»:

Տպել
26863 դիտում

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է