ԲՏԱ նախարարն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր Լեոն Ստոկին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021 թվականի ՀՀ պետական մրցանակի (Global IT Award) արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Լեոն Ստոկի հիմնական ներդրումը «ԱյԲիԷմ»-ի արտադրանքների համար նորարարական չիպերի ստեղծումն է, որոնց թվում են ռոբոտատեխնիկան, ավտոմատացումը, արհեստական ինտելեկտը, ամպային հաշվարկը, խորհրդատվությունը, բլոկչեյնը, համակարգչային տեխնիկան, ծրագրային ապահովումը, քվանտային հաշվարկը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Լեոն Ստոկին ՀՀ նախագահի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանանալու առթիվ և նշել, որ ՏՏ ոլորտն առավել արդյունավետ դարձնելը ՀՀ կառավարության և ԲՏԱ նախարարության առաջնահերթություններից է:

Նախարարն անդրադարձել է ոլորտի հայ մասնագետների բարձր մրցակցային ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ծրագրային ապահովման մշակման, միկրոէլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների արտադրության և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբքերումները և հավելել, որ «ԱյԲիԷմ» ընկերության հետ արդյունավետ փոխգործակցությունը կարևոր կլինի ՏՏ ոլորտի առաջընթացը նորովի խթանելու համար:

Լեոն Ստոկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարին է ներկայացրել «ԱյԲիԷմ» ընկերության գործունեությունը, կարողություններն ու ծրագրերը: «ԱյԲիԷմ» ընկերության փոխնախագահը նշել է, որ կարևորում է միջազգային փոխգործակցությունը և, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ ունեցող Հայաստանին դիտարկում է որպես արդյունավետ գործընկեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, ստարտափ էկոհամակարգի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացմանը, գիտակրթական ծրագրերի իրականացմանը և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Լեոն Ստոկը նախարար Ռոբերտ Խաչատրյանին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021 թվականի ՀՀ պետական մրցանակի հուշախորհրդանիշն է նվիրել:

Տպել
717 դիտում

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ