Հայկ Մարությանն իր ներկայացմամբ 2 հարց է լուծում՝ իրականացնում քարոզարշավ, զուգահեռ միջոցներ հավաքում՝ դրա ծախսերի համար

Մի քանի ամիս տեւած դադարից հետո Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը կրկին հայտնվել է հանրության եւ լրագրողների ուշադրության կենտրոնում: Վերջինս երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ազդարարեց իր նոր՝ «Քաղաքապետը», մոնոներկայացման մասին, որի պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Անոնսի հրապարակումից ժամեր անց սպառվեցին ներկայացման բոլոր տոմսերը: Ի դեպ, այն նկարահանված է Երեւանի քաղաքապետարանի շենքի ֆոնին, եւ ընդամենը մի քանի դրվագից ակնհայտ է դառնում, որ ներկայացումը ամենայն հավանականությամբ քաղաքական ուղղվածություն ունի: 

Նախկին քաղաքապետի մոնոներկայացման, քաղաքական ենթատեքստի եւ դրա վերաբերյալ հանրության արձագանքի մասին «Հայկական ժամանակը» զրուցել է Երեւանի ավագանու ԲՀԿ «Իմ քայլը» եւ «Լույս» խմբակցության որոշ անդամների հետ:

«Լույս» Խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ նման արագությամբ տոմսերի սպառումը եւս մեկ անգամ փաստում է մի բան՝ Հայկ Մարությանի տեղը բեմում է, ոչ թե քաղաքականության մեջ: «Այո, Հայկ Մարության դերասանին կարծես թե ժողովուրդը սիրում է, բայց ոչ Մարության քաղաքական գործչին: Նա քաղաքական թատրոնում չկարողացավ լավ դեր խաղալ, բայց փաստը ցույց է տալիս, որ իրական թատրոնում բավականին պահանջված է»,- ասում է ավագանու անդամը:

Խաչատրյանը նաեւ անդրադարձավ Մարությանի հրապարակած անոնսի դրվագներից մեկին, որտեղ վերջինս ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մասին է խոսում: Նրա խոսքով՝ այդ դրվագն իր համար անհասկանալի է մնացել, քանի որ Մարության-Մարուքյան հարաբերակցություն չի նկատել: «Դա ինձ համար մի փոքր տարօրինակ էր, բայց միգուցե եղել են բաներ, որոնք մենք չգիտենք: Ինչ վերաբերում է «հետեւից մտնելուն», ապա պարոն Մարությանն ինքը 2018 թվականին «հետեւից մտել էր», եւ երբ հողը ոտքի տակից սկսեց մի թեթեւ փախչել, շատ արագ հենց այդ «հետեւից դուրս եկավ»: Այժմ չգիտեմ՝ այլ «հետեւներում» պարոն Մարությանը հաստատվե՞լ է, թե՞ ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա»,- նշում է նա:

Անի Խաչատրյանի փոխանցմամբ՝ իր շրջապատում շատ են այնպիսիք, որոնք Մարությանի գործի սիրահարները չեն, բայց քաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին իրենց էլ է հետաքրքրել այս նոր ներկայացումը. «Ընկերներս այս մեկն ուզում են նայել, բայց վստահ եմ՝ հաջորդիվ չեն գնա Մարության նայելու: Սա իր քաղաքական վերջին ներկայացումներից հետո կիսաքաղաքական բեմադրություն է: Ես մի պահ մտածում էի գնալ, առաջին շարքում նստել ու վերջում ասել՝ դու շատ ճիշտ տեղում ես, բայց հետո մտածեցի, որ՝ չէ, այդքան ավելորդ ժամանակ չունեմ»:

Ավագանու անդամը նկատում է՝ Հայկ Մարությանի իսկական տեղը թատրոնի բեմում է: «Նա քաղաքական պրոցեսներում էլ էր խաղում: Սակայն քաղաքական կյանքում Մարությանը չհաջողված դերասան էր, քանի որ քաղաքական բեմերում ուրախացնելու կարիք չկա, այնտեղ աշխատել է պետք, իսկ բեմում հաջողված է այնքանով, որ կարողանում է մարդկանց ուրախացնել»,- կարծում է Խաչատրյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք ներկայացմանը, ասում է՝ ուրախ է, որ Հայկ Մարությանը վերադառնում է դերասանական, թատերական աշխարհ. «Իմ կարծիքով՝ նա իսկապես լավ եւ պահանջված դերասան է, տոմսերի արագ վաճառքը հենց դա է ապացուցում»: 

Անդրադառնալով ներկայացման անոնսին՝ վերջինս նկատում է. «Կասեմ հետեւյալը. կարծում եմ՝ ճիշտ չէ հեգնել այն կառույցը, որը երեք տարի ղեկավարել եւ այնտեղ ես եկել հետեւի մուտքից՝ առանձին դռնից, առանձին վերելակով։ Հուսամ՝ պարոն Մարությանը հավատարիմ կմնա մինչեւ 2018 թվականն իր ստեղծած ֆիլմերի, սիթքոմների եւ այլ ստեղծագործությունների ոճին եւ նորմերին»:

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ նկատում է՝ տեւական ժամանակ է՝ ներկայացման մասին խոսակցությունները կային, եւ ենթադրվում էր, որ այն շատ չի ուշանա: Ավագանու անդամի դիտարկմամբ՝ սպասելի էր նաեւ այն, որ մոնոներկայացումը քաղաքական ուղղվածություն կունենա. «Իր իրավունքն է ներկայացում անելը, իսկ թե ինչ կլինի, մենք կհետեւենք եւ կիմանանք այն դիտելուց հետո: Պարզ կդառնա, թե ինչ ենթատեքստեր է պարունակում»:

Ավագանու անդամն ասում է, որ ցանկացել է ընկերների հետ գնալ, դիտել մոնոներկայացումը, սակայն չեն հասցրել տոմսեր ձեռք բերել: «Գուցե նախկին քաղաքապետը հրավիրատոմսեր ուղարկի նախկին գործընկերներին, առավելեւս, որ ներկայացման անունն էլ «Քաղաքապետն» է. ի՜նչ քաղաքապետ՝ առանց ավագանու անդամների»,- կատակում է Մանրիկյանը:

Անդրադառնալով տոմսերի արագ սպառվելուն՝ վերջինս կարծիք է հայտնում, որ մեր հանրությունը չափից ավելի քաղաքականացված է, ինչն էլ հիմնական դրդապատճառն է նման հուզումների: «Շատ լավ կլիներ, որ մեր քաղաքացիներն այլ ներկայացումների ժամանակ էլ նման հետաքրքրություն ցուցաբերեին, ինչը, ցավոք, չկա: Մեր հանրությունն ավելի շատ քաղաքականացված է, քան մշակութացված: Իսկ այս դեպքում ես կարծում եմ՝ ավելի շատ քաղաքականության հետ են կապում. ամիսներ շարունակ լռություն է եղել, գուցե ինչ-որ մարդիկ կան, որ սպասում են այս ներկայացման միջոցով իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալուն»,- ասում է նա:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ, մեկնաբանելով ներկայացման անոնսում Էդմոն Մարուքյանի հասցեին հնչած բավականին կոպիտ ակնարկները, շեշտում է՝ շատերի համար է ակնհայտ, որ Էդմոն Մարուքյանը հազիվ թե Հայկ Մարությանին անդրադարձած լիներ այնպես, որ Մարությանը իր ներկայացման տեսահոլովակում անհրաժեշտություն տեսներ այդ կերպ անդրադառնալու:

«Այդ ժամանակահատվածում Մարությանին աջակցելը տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից դարձել էր մոդայիկ: Մենք մեր կուսակցության ներսում քննարկումներ ենք ունեցել այդ ժամանակ եւ այն, ինչ ասել էինք 2.5 տարի շարունակ, պնդել ենք նաեւ այդ օրերին: Ենթադրում եմ, որ նա այդ որոշման համար է «քեն քշում» մեր կուսակցության եւ դրա նախագահի դեմ»,- կարծում է նա:

Անդրադառնալով տոմսերի լայն պահանջարկին՝ ավագանու անդամը նկատում է՝ Հայկ Մարությանը եղել է սիրված դերասան, եւ որեւէ մեկը դա վիճարկել չի կարող: Ըստ Խաժակյանի՝ ինչ-որ պահի Մարությանը փորձել է սիրված դերասանի իր վարկանիշը ընդհանրացնել քաղաքապետ լինելու հետ:

Խաժակյանը կարծում է, որ Մարությանը բավականին լավ ծրագիր է մշակել, նախ, տոմսերի արժեքը սահմանել է այնպես, որ անգամ շատ ավելի ցածր վարկանիշով դերասաններն այդպիսի ներկայացում անեին, շատ ավելի թանկ գներով կվաճառեին: «Ես գրեթե վստահ եմ, որ մինչեւ ձմեռ նա կշարունակի խաղալ այս մոնոներկայացումը: Անգամ չեմ բացառում, որ ընտրություններից առաջ նմանատիպ երկրորդ ներկայացում կլինի՝ ավելի նախընտրական բնույթ կրելով: Ի վերջո, նա սրանով երկու հարց է լուծում՝ իրականացնում է քարոզարշավ, զուգահեռաբար միջոցներ հավաքում՝ բուն քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար»,- ընդգծում է նա:

Դավիթ Խաժակյանը նաեւ ասում է՝ Հայկ Մարությանը մշտապես պահանջված դերասան է եղել, սակայն 2018 թվականից հետո փորձել է դերասանի իր վարկանիշը տրանսֆորմացնել քաղաքական վարկանիշի. «Չնայած բոլորս հասկանում ենք, որ 2018 թվականին իր հավաքած ձայները հեղափոխության ձայներն էին, այդուհանդերձ, նա փորձում է իր դերասանական վարկանիշը ծառայեցնել քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար»:

Հիշեցնենք՝ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ էր ընտրվել 2018 թվականին, նա հեղափոխությունից հետո ձևավորած «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր։ Երեք տարի անց, սակայն, Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնեց նրան, եւ վերջինս պաշտոնանկ արվեց:

Տպել
2716 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին