Վիճաբանություն ու ծեծկռտուք Սևանի նախկին դատարանի շենքում․ հնչել է կրակոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզում կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, բացահայտել է սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի դեպքը։ 

Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Աբովյան բժշկական կենտրոնից, որ «դեմքի, պարանոցի շրջանի ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Ալբերտ Ս․-ն։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Ռ. Չարախչյանը։

Վերջիններս, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մինչ բժիշկները պայքարել են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում, Սևան քաղաքի Խաղաղության փողոցում գտնվող նախկին Սևանի դատարանի շենքի 2-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ 

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ մասնակիցները եղել են Երևանի բնակիչ 38-ամյա Ռաֆայել Ք․-ն, նրա ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Աշոտ Խ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Էդգար Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ս․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Գևորգ Մ․-ն։

Վերջիններս, միասին գտնվելով Սևանի նախկին դատարանի շենքում, որը, կայքի տեղեկություններով, Ռաֆայել Ք․-ն անհատույց օգտագործում է, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունենում, որն այնուհետև վերածվում է ծեծկռտուքի նշված անձանց և ոմն Գևորգի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Գևորգ Մ․-ն հարևան սենյակից վերցնում է 16 տ/չ 1 փողանի որսորդական հրացանը, որպեսզի ծեծկռտուքը կանխի։ Սակայն այդ պահին քաշքշուկը շարունակվում է, ինչի հետևանքով 1 անգամ նշված հրացանից կրակոց է արձակվում, ինչից հետո ոմն Գևորգը, իր ընկերների հետ միասին Գևորգ Մ․-ի ձեռքից վերցնելով հրացանը, հեռանում է նշված վայրից։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել են 1 հատ 16 տ/չ որսորդական հրացանի փամփուշտի կրակված պարկուճ, 3 հատ կապարե իրանով կլորավուն տեսքով գնդակ, 2 հատ թաղիքե իրանով մրուրոտ կտոր և արնանման հետքեր։ 

Ոստիկանների և քննիչների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռաֆայել Ք.-ն, Գևորգ Մ․-ն, Հարություն Ս․-ն և Աշոտ Խ․-ն ներկայացել են վարույթ իրականացնող մարմին։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տպել
828 դիտում

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է