Սուրենավանի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների անցմամբ և պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ փաստական տվյալների համաձայն՝ Սուրենավան համայնքի նախկին ղեկավարը, 2017-2021 թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, ընդհանուր 39.2 հա մակերեսով հողատարածքներն օտարելու նպատակով շրջանցել է օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը:

Մասնավորապես, վերջինս, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, չունենալով համայնքի ավագանու որոշումը և լիազոր մարմնի համաձայնությունը,  որոշումներ է  կայացրել նշված հողատարածքներն աճուրդով վաճառելու մասին: Իր հանցավոր գործողություններին օրինական բնույթ տալու և դրանք ավարտին հասցնելու նպատակով համայնքի նախկին ղեկավարն անձամբ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ՝ այնտեղ ներառելով կեղծ տվյալներ այն մասին, թե իբր մի շարք հողամասերի օտարման հարցում նշված համայնքի ավագանին որոշումներով համաձայնություններ է տվել: 

Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ՝ ներառելով կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր համայնքի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշումներ է կայացրել՝ թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերն աճուրդ վաճառքի կարգով օտարելու վերաբերյալ: Հետագայում նշված կեղծ պաշտոնեական փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտե, որոնց հիման վրա պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողատարածքների նկատմամբ գրանցվել է մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքը:

Բացի այդ, Սուրենավան համայնքի ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման նկատմամբ, 0.0085 հա մակերեսով հողամասի և դրա վրա ինքնակամ կառուցված 57.6 քմ մակերեսով շինությունն օտարելու նպատակով, կազմել և ստորագրությամբ հաստատել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին իր կողմից կայացված որոշումը, որում կեղծ տվյալներ է ներառել այն մասին, թե իբր համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասում ինքնակամ կառուցված 57.6 քմ ընդհանուր մակերեսով հասարակական շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Նույն որոշմամբ վերջինս ինքնակամ կառուցված հիշյալ շինությունը ճանաչել է օրինական և համայնքի սեփականության իրավունքը ու դրանով զբաղեցրած պահպանման և սպասարկման համար առանձնացված նշված հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է քաղաքացու, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Սուրենավան համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝  2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ) (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ) ( պաշտոնեական կեղծիքը), (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին և 445-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
691 դիտում

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են