Պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցման ծրագրերի հեղինակները պարգևատրվել են շնորհակալագրերով

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման իրականացման նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակներն այսօր պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնելով պարգևները,  շնորհակալություն է հայտնել նրանց համագործակցության համար.

«Մենք միասին սկսել ենք մի կարևոր գործընթաց՝ տարածաշրջանային լեզուների, այդ տարածքում մեր շահերի, դիրքի, մարտահրավերների իմացության և նորովի վերաիմաստավորման նպատակով: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպումը, որի ապահովման նպատակով նախորդ ուստարվանից սկսել ենք այդ աշխատանքները»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը մշակելու համար համագործակցել է համապատասխան մասնագետների հետ: Մշակված ծրագրերը սահմանված կարգով ներկայացվել են մասնագիտական կարծիքի, որից հետո նախարարի հրամանով երաշխավորվել են դպրոցներում գործածության համար:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը մայիսին հարցում է իրականացրել  ՀՀ բոլոր դպրոցներում՝ որպես 3-րդ օտար լեզու և (կամ) խմբակ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում կազմակերպելու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով հաստատության ինքնավարությունը: Հարցման արդյունքում ստացվել է շուրջ 400 դրական արձագանք, որի մեծ մասը եղել է ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցում կազմակերպելու ցանկության մասին:

«Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, սակայն սա նաև ցույց է տալիս դպրոցների և հանրության շրջանում այն գիտակցումը, որ լեզուների իմացությունը կարող է լինել կարևոր խնդիրներին առնչվելու ճանապարհներից մեկը»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունը բազմաթիվ գրություններ և զանգեր է ստանում համապատասխան մասնագետներից, որոնք դասավանդման ցանկություն են հայտնում: Վերջիններիս տրամադրվում է տարածաշրջանային լեզուների ուսուցման ցանկություն հայտնած հաստատությունների ցանկը:

Նրա խոսքով՝ նախարարի հրամանով հաստատված առարկայական ծրագրերը, ինչպես նաև ուսումնական նյութերի հղումների ցանկը ևս տրամադրվում են դպրոցներին:

Ադրբեջաներենի առարկայական ծրագրի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով խրախուսական պարգևի համար, բարձրաձայնել է մասնագետներին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են համապատասխան դպրոցների և մասնագետների տվյալների բազա ստեղծելու  հնարավորության, ուսումնական նյութերի և մանկավարժի որակավորում չունեցող մասնագետների ներգրավման խնդիրներին:

Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախարարությունը կունենա ամփոփ տվյալներ՝ դպրոցների հստակ թվի և համապատասխան մասնագետների առումով: Նրա խոսքով՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։ Փոխնախարարը հավաստիացրել է՝ քանի որ ծրագիրն այս տարի ներդրվում է փորձնական կարգով, հետևաբար կիրականացվի մոնիթորինգ՝ խնդիրների վերհանման և ծրագրերի լրամշակման համար, որի ընթացքում կշարունակվի համագործակցությունն առարկայական ծրագրերի հեղինակների հետ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև բուհերին՝ ծրագրերի փորձաքննության իրականացման և ուսումնական նյութերի մշակման համար:  Հանդիպման ավարտին փոխնախարարը շնորհավորել է ներկաներին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ. «Այս գործընթացի միջոցով մենք փորձում ենք նոր գիտելիքի հնարավորություն տալ դպրոցներին, որում ձեր ներդրումը շատ կարևոր է: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի կրթության ոլորտում նոր ձեռքբերումների տարի»:

ԿԳՄՍՆ շնորհակալագրերի են արժանացել թուրքերենի առարկայական ծրագրի հեղինակներ Լենդրուշ Ղումաշյանը, Նառա Վերանյանը, Մարիամ Հարությունյանը, Հասմիկ Սամվելյանը, Ռոզա Հակոբյանը և Մուշեղ Խուդավերդյանը, ադրբեջաներենի առարկայական ծրագրի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը, վրացերենի առարկայական ծրագրի հեղինակ Ասյա Դարբինյանը և պարսկերենի առարկայական ծրագրի հեղինակ Նաիրա Պետրոսյանը:

Տպել
1849 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ