Ինչու են հայկականությունն ընդգծող պատկերներով տետրերն ու օրագրերը քիչ վաճառքում, և ինչ են նախընտրում դպրոցականները

Սեպտեմբերի մեկին ընդառաջ գրենական պիտույքների մեծ ու փոքր խանութներում կարելի է գտնել դպրոցահասակ երեխաների համար նախատեսված ամենատարբեր իրեր: Ներկարանների, տետրերի և օրագրերի տարատեսակ պատկերներով տեսականու մեջ, սակայն, դժվարությամբ կարելի է նկատել հայկականությունն ընդգծող պատկերներով պիտույքներ:

Այսօր «Հայկական ժամանակը» շրջայց է կատարել Երևանի մի քանի խանութներով՝ հասկանալու՝ ինչ են առաջարկում գրենական պիտույքներ արտադրող մեր տնտեսվարողները:

300062529_643487890254662_2247894817041550297_n.jpg (447 KB)

MyCollages (45).jpg (178 KB)

Նկատեցինք, որ տետրերի և օրագրերի շարքում հիմնականում գերակշռում էր «Տիկտոկ» սոցիալական հարթակի պատկերով տեսականին, որոշների վրա էլ պատկերված էին մուլտֆիլմերի հերոսներ, արտասահմանյան հայտնի դեմքեր։ Կային նաև հարավկորեական երաժշտական խմբերի նկարներով, տարբեր սերիալների դերասանների պատկերներով պարագաներ։ Այս ամենի մեջ հայկական խորհրդանիշերովը կա՛մ չէին երևում, կա՛մ էլ քիչ թիվ էին կազմում։ Առկա տեսականու մեջ հիմնականում նկատվում էին հայ թագավորների, փիլիսոփաների, ֆիզիկոսների պատկերներով արտադրատեսակները: Կար նաև հայկական դրոշով, զինանշանով տեսականի։

Ուշագրավ է, որ վաճառասեղաններին կային նաև տետրեր, որոնք նախատեսված էին կոնկրետ առարկաների համար, դրանց սկզբնական էջերում գրված էին տվյալ առարկայի հետ կապված բանաձևեր կամ կանոններ։ Օրինակ՝ «Հայոց պատմություն» գրությունով տետրի առաջին և վերջին էջերում գրված էին հայ թագավորների անուններն ու թագավորած տարեթվերը։

Օրագրերի վրա էլ հիմնականում պատկերված էր Մեսրոպ Մաշտոցը։

299463936_1266683094146584_149943329240059905_n.jpg (422 KB)

300464543_372476521743589_7123803610114732129_n.jpg (287 KB)

Խանութների աշխատակիցները մեզ հետ զրույցում նշում էին՝ մարդիկ հիմնականում տետր և օրագիր գնելիս գալիս են երեխաների հետ, որոնք էլ նախընտրում են մուլտֆիլմերի հերոսներով կամ «տիկտոկ» գրվածքներովը։ Ըստ նրանց, սակայն, վերջին օրերին հետաքրքրվածություն է նկատվում կոնկրետ առարկաների գրվածքներով տետրերի նկատմամբ։

«Երեխաների նախասիրությունները տարբեր են, ըստ տարիքի են ընտրում այն, ինչ իրենց հետաքրքիր է։ Հիմնականում ծնողներն են, որ ցանկանում են գնել հայկական պատկերներով կամ գրվածքներովը։ Լինում է, որ շուտ են սպառվում դրանք»,- մեզ հետ զրույցում ասում է խանութներից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ:

299290623_1462268257608881_2486621543132850938_n.jpg (528 KB)

300574856_1189442168280757_6814379912324961806_n.jpg (590 KB)

««Տիկտոկ», կորեական պատկերներով կամ ֆուտբոլիստների նկարներովն է շուտ վերջանում, բայց եղել է, որ հայկականը սպառվել է, եկել են, նորից հարցրել, թե չունենք այս կամ այն բանաստեղծի, գրողի նկարով»,- ասում է մեկ այլ խանութի աշխատակից, որը ևս չցանկացավ ներկայանալ:

Թե ինչո՞ւ են հայկական մոտիվներով ու պատկերներով տետրերը կամ օրագրերը սակավ խանութներում և ինչո՞ւ են հայ արտադրողները քիչ արտադրում այդպիսիք, Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ բիզնեսին խթան է պետք, այսինքն, եթե տեսնի՝ այդպիսի տետրերի կամ պարագաների պահանջարկ կա, նոր կսկսի արտադրել։ Ըստ նրա՝ այս հարցում նաև կարևոր է պետական աջակցությունը։

«Ըստ էության՝ տարբեր խորհրդանիշերի հետ կապված մենք ունենում ենք պետական քաղաքականություն։ Այսինքն՝ այն, ինչ կարևոր պետք է լինի երկրի համար, պետությունը համապատասխան աջակցություն պետք է ցուցաբերի։ Օրինակ՝ պետության համար կան կարևոր խորհրդանիշեր, արտադրողին ասում է՝ այս ծավալների արտադրանքի դեպքում կարող ես օգտվել ինչ-որ բանից, արտադրողն էլ շահագրգռվում է և արտադրում դա։ Դու ես որոշում՝ քայլ անո՞ւմ ես, թե՞ ոչ»,- նկատում է Պիպոյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև, որ հայկական արտադրանքը գովաբանեն հասարակությանը հայտնի մարդիկ։ Հակառակ դեպքում, եթե չկա համապատասխան քաղաքականություն, հասարակությունը դիմում է հեշտ տարբերակի․ գնում է հայտնի ֆուտբոլիստի կամ մուլտհերոսի նկարով ապրանքներ։

«Բիզնեսը մտածելու տեղիք չի ունենում, թե հայկական ինչ նկարով կամ պատկերով արտադրի պարագաները, որովհետև Մեսիին կամ Ռոնալդուին բոլորը ճանաչում են: Սակայն պետք է ուշադրություն դարձնենք, թե հայկական մոտիվներով ինչն է հետաքրքրում մեր երեխաներին: Այս համատեքստում պետք է նշել, որ սոցիալական ցանցերում հայ հայտնիները պրոպագանդա պիտի իրականացնեն: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը սոցցանցում տեսանյութ է տեղադրում ու ասում՝ հայկական սիմվոլիկայով մեր տետրերը շատ լավն են, և բիզնեսը ուղղորդվում է այդ կողմ, հայկական նկարներով ու պատկերներով արտադրանքը շատանում է»,- կարծում է զրուցակիցը։

Չնայած նրան, որ օտար պատկերներով ու նկարներով տեսականին մեր խանութներում շատ է առկա, այնուամենայնիվ, ըստ Պիպոյանի, կան խանութներ, որոնցում սպառվում են նաև հայկական պատկերներով կամ նկարներով ապրանքները. «Շուկայում երկու տարբերակն էլ կա: Եղել է, որ ես էլ գնեմ իմ երեխայի համար հայ գրողների կամ նկարիչների պատկերներով տետրեր, հաջորդ օրը նույնպես ցանկանամ գնել, սակայն խանութում սպառված լինի»։

Նրա դիտարկմամբ՝ դեռ վաղ տարիքից է պետք մեր երեխաների մեջ սերմանել ազգայինը, բացատրել բիզնեսին, որ մեր՝ հայկականի կարիքը կա շուկայում: «Պետք է նաև, որ արտադրողները հայկական մոտիվներով իրենց արտադրանքը տարածեն բոլոր խանութներում, որպեսզի այն հասանելի լինի հասարակության տարբեր շերտերի»,- ասում է նա:

300261503_1046022059424995_2642849019803238952_n.jpg (609 KB)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Տպել
1681 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց