Չենք կարող ասել՝ անոմալ երեւույթ է. օգոստոսի 1-10-ը 7608 շտապօգնության կանչ է գրանցվել, երբ կնվազի եղանակը

Հայաստանը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնում է +40 - +41-ի։

Նման ջերմաստիճանային պայմաններում հաճախակի են դառնում ինքնազգացողության վատացման դեպքերը, հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց շրջանում:

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ՝ այս տարվա օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում 7608 կանչ է գրանցվել։ Վերջինիս խոսքով, սակայն, այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2900-ով նվազել է․ 2021 թվականի օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում «Շտապօգնություն» ՓԲԸ-ում 10.508 կանչ է գրանցվել։ Իսկ այս տարվա հունիս ամսին՝ 20.309 կանչ, հուլիսին՝ 23.236։ Նախորդ տարի հունիսին ՓԲԸ-ում գրանցվել է 21.737, իսկ հուլիսին՝ 23.357 կանչ։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ստեփանյանն ասում է՝ բողոքների թվում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններով կանչերն են, երկրորդում՝ շնչառական խնդիրները, երրորդում՝ վնասվածքները։ Նրա փոխանցմամբ՝ շոգի պատճառով սիրտանոթային հիվանդությունները կարող են սրվել: Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրտնարտադրությունն ավելանում է, մարդու օրգանիզմը՝ ջրազրկվում, կորցնում մեծ քանակությամբ հանքանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են սրտանոթային համակարգի լավ աշխատանքի համար: Ստեփանյանը խորհուրդ է տալիս շատ հեղուկներ, հիմնականում ջուր օգտագործել:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ էլ՝ ջերմային ալիքը սկսվել է օգոստոսի 15-ից եւ շարունակվում է մինչեւ այսօր։ «Օգոստոսի 15-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակահատվածում առավելագույն ջերմաստիճանները դիտվել են Արարատյան դաշտում եւ Երեւանում»,- մեզ հետ զրույցում նշում է նա։

Ըստ Սուրենյանի՝ վաղվանից սկսած՝ ջերմաստիճանը նվազելու է, մոտավորապես կդառնա +36- - +37 աստիճան, որը կպահպանվի մինչեւ օգոստոսի վերջին օրերը։ Դրանից ցածր ջերմաստիճան դեռեւս չի կանխատեսվում, ինչը, սակայն, վերջինիս խոսքով, օգոստոսի երրորդ տասնօրյակի համար համարվում է նորմայից մոտ 2-3 աստիճանով բարձր ջերմաստիճան։

Նա նաեւ շեշտում է՝ եթե համեմատական անցկացնենք այս տարվա ամռան եւ նախորդ տարիների միջեւ, ապա այս տարի օգոստոսն ավելի շոգ է. 1-2 աստիճանով ջերմաստիճանն ավելի բարձր է. «Վերջին տարիներին օգոստոսը աչքի է ընկնել նման շոգով, բայց չենք կարող ասել, թե աննախադեպ կամ անոմալ երեւույթ է։ Մեր կլիմայական պայմանների համար նման շոգը դարձել է բնականոն կլիմայական ընթացք, հատկապես 2010 թվականից հետո»:

Սուրենյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. «Այդ ժամանակահատվածում ցանկալի չէ ո՛չ ֆիզիկական աշխատանք կատարելը դրսում, եւ ոչ էլ նույնիսկ կարճատեւ զբոսանքը»:

Նշենք, որ բարձր ջերմային ֆոնով եւ տեղումների բացակայությամբ պայմանավորված՝ հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի վտանգ կա:

Տպել
1503 դիտում

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան