Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը

Միացյալ Նահանգները ողջունում Է Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի եւ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի որոշումն օգոստոսի 18-ին բանակցություններ վարելու Լվովում:

Երեկ ճեպազրույցում այս մասին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հաղորդում է ՏԱԱՍ-ը

«Անտարակույս, կան մի շարք կարեւոր հարցեր, որոնք գլխավոր քարտուղարը, նախագահ Զելենսկին եւ նախագահ Էրդողանը կարող են քննարկել: Այն փաստը, որ հանդիպումը կկայանա հենց այնտեղ, թույլ Է տալիս ենթադրել, որ հիմնական ուշադրությունը կնվիրվի պարենային անվտանգությանը եւ այն պայմաններին, որոնք Թուրքիան ձեռնարկում Է Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի ազատ արտահանման կամ ավելի ազատ արտահանման օժանդակման համար: Մենք շատ գնահատում ենք Թուրքիայի ջանքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերը, Ուկրաինայի ջանքերը, որոնք նպատակաուղղված են այն բանին, որպեսզի նավերը դուրս գան Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից»,- ասել Է դիվանագետը: 

Նրա խոսքով՝ Ուկրաինայից դուրս Է եկել «ավելի քան 20 նավ՝ բեռնված հացահատիկով, սննդամթերքով»: «Դրանց ճնշող մեծամասնությունը զննում Է անցել Համատեղ համակարգող կենտրոնում եւ այժմ ուղեւորվում Է նշանակման վայր: Դա միանշանակ լավ Է»,- եզրափակել Է Փրայսը:

Օգոստոսի 16-ին Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնն ամփոփել Է աշխատանքի առաջին երկու շաբաթվա՝ օգոստոսի 1-ից մինչեւ 15-ը, արդյունքները: Կենտրոնի տվյալների համաձայն՝ պարենով բեռնված 21 նավերից, որոնք դուրս են եկել Ուկրաինայի նավահանգիստներից, մեկ նավն ուղեւորվել Է Աֆրիկա, մնացածները՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրներ:

Ուկրաինայից դուրս տարված պարենի ընդհանուր ծավալից Աֆրիկայի մայրցամաք Է ուղարկվել սոսկ 4 տոկոսը: ՄԱԿ-ում բազմիցս նշել են, որ Ուկրաինայից պարենի արտահանումն իրականացվում Է առեւտրային գործառնությունների շրջանակներում, նշանակման վայրը որոշում են մասնավոր ընկերությունները՝ ելնելով իրենց շահերից:

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ, որոնք կոչված են լուծելու աշխարհի շուկաներին պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը: Համաձայնագրերից մեկը կարգավորում Է Կիեւի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը: Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի կողմից Ստամբուլում ստեղծված քառակողմ կենտրոնը նախատեսված Է հացահատիկով նավերի զննման համար՝ զենքի մաքսանենգություն թույլ չտալու եւ սադրանքները բացառելու համար:

Տպել
630 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է