ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում կայացել է բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման թեմայով միջգերատեսչական քննարկում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի նախաձեռնությումբ հուլիսի 20-ին տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային քննարկում՝ խոտածածկ և բուսածածկ  տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելուն  ուղղված թեմայով։

Այս մասի տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի ղեկավար կազմն ու մասնագետներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, պաշտպանության, շրջակա միջավայրի նախարարությունների, պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կ․Դեմիրճյանի անվան անվան մարզահամերգային համալիրի, «Հայնատառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

«ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ներկայացրեց 2021թ․ և 2022թ․ 1-ին կիսամյակում հանրապետությունում տեղի ունեցած հրդեհների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել խոտածածկ և բուսածածկ տարածքներում։

Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա խնդիրները։ Նշվեց, որ հրդեհների տարածմանը նպաստում է այն հանգամանքը, որ խոտածածկ շատ տարածքներ ոռոգման խնդիր ունեն։ Առաջարկ արվեց մինչ ոռոգման ցանցի անցկացումն այդ տարածքներում խոտհունձ կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցն առաջարկել է  ուսումնասիրել ու գնահատել խոտածածկ ու բուսածածկ տարածքների ռիսկայնությունը և ըստ այդմ իրականացնել հսկիչ այրումներ, հնարավորության դեպքում նաև՝ ճանապարհահատվածներում արգելափակիչ հանքայնացման շերտերի բացման աշխատանքներ։

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության հրդեհաշիջման և  փրկարար աշխատանքների բաժնի պետ  Գեղամ Հակոբյանը հայտնել է, որ հրդեհավտանգ առումով առավել ռիսկային տարածքներում հսկիչ կայաններ և ջոկատներ են տեղակայել և շուրջօրյա հերթապահություն ապահովել։ 

Նշվում է, որ քննարկման մասնակիցները կարևորել են քարոզչական միջոցառումների անցկացումը։ Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանն անհրաժեշտություն է համարել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների անցկացումը՝ դրանք սկսելով հանրակրթական հաստատություններից, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն առաջարկել է անտառային հատվածներում հրդեհների  նախականխման ու խոտհունձի աշխատանքներին ներգրավել տեղի բնակչությանը։

«Քննարկմանը նշվեց, որ առանձին և լուծում պահանջող հարց է մասնավոր ու վարձակալության տրված կանաչ տարածքներում հակահրդեհային միջոցառումների անցկացումը։ Դրանք սեփականատերերի ու վարձակալների կողմից  պատշաճ չեն ոռոգվում, խոտհունձ չի կատարվում։ Այդ համատեքստում կարևորվեց վարձակալների ու սեփականատերերի շրջանում  բացատրական աշխատանքի կատարումը»,- հայտնում են տեսչական մարմնից։

Կառույցի տեղեկացմամբ՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ընդգծել է, որ հրդեհների կանխարգելման գործում պետք է ակտիվ համագործակցություն լինի Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի ու ԱԻՆ-ի միջև։ 

Հաշվի առնելով բարձր ռեժիմի ջերմային ֆոնը՝ քննարկման ավարտին առաջարկվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Տպել
778 դիտում

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչը՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան