Հուշարձանների քարերը հանել, համարակալել և պահեստում են պահում. դատախազը՝ ոչնչացված 18 պատմամշակութային կոթողների մասին

Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում 18 պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել, որոնցից միայն 3 մասին է տեղեկատվություն հայտնի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց դատախազ Աղավնի Մադոյանը:

Նրա փոխանցմամբ՝ Պուշկին 28, Պուշկին 11 եւ Արամի 36 հասցեներում գտնվող 3 հուշարձանի վերաբերյալ քանդման թույլտվության հետ մեկտեղ եղել է նաեւ նախագծման թույլտվություն:

«Արամի 36, Պուշկինի 28, Պուշկինի 11 հասցեների հուշարձանների ճակատային երեսաքարերը չափագրվել, համարակալվել են, կազմվել է ճակատային մասի վերականգնման նախագիծ, ինչպես նաեւ՝ կնքվել պահատվության պայմանագրեր, որոնցով սահմանվել են հուշարձանների վերականգնման նախատեսվող աշխատանքների կատարման ժամկետներ»,- նշում է դատախազը:

Սակայն, թե ինչո՞ւ դրանք 20 տարուց ավելի է՝ չեն վերականգնվել կամ արդյոք առհասարակ պիտանի կլինե՞ն մեկ այլ վայրում վերակառուցելու, Աղավնի Մադոյանի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, կպարզվի քննությամբ:

հհհհհհհհհհհհհհհհհհամ.jpg (777 KB)

Հուշարձաններից մեկի մասին տեղեկատվություն տրամադրելիս դատախազը, որպես օրինակ, նշում է Արամի 36 հասցեի ճակատագիրը:

2008 թվականի «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության եւ մշակույթի նախարարության լիազոր մարմնի միջեւ կնքվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի օգտագործման պահպանման պարտավորագիր, որով սահմանվել է այդ հուշարձանի վերականգնման նախատեսվող աշխատանքների կատարման ժամկետը. սկիզբը նշվել է 2009 թվականը մարտի 10-ը, ավարտը՝ 2010 թվականի մարտի 10-ը:

Մինչդեռ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի գրությանը կից ներկայացված տեղեկանքից պարզ է դարձել, որ նշված պարտավորագրով պահպանման ենթակա՝ Երեւանի Արամի փողոցի 36 հասցեում գտնվող Գեղամ Թադեւոսյանի տունը չի պահպանվել: Ըստ հավաստի տեղեկատվության՝ այդ հասցեի հուշարձանի քարերը պահեստային տարածքներից մեկում են պահվում:

Դատախազի հաղորդմամբ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ոչնչացված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները գտնվել են Պուշկին 25, Պուշկին 14, Պուշկին 15, Պուշկին 11, Պուշկին 28, Պուշկին 23, Պուշկին 34, Պուշկին 19, Արամի փողոցի 38, Արամի 36, Արամի 34, Աբովյան 1/4, Թումանյան փողոցի 21/4, Թումանյանի 23/1, Տերյան փողոցի 35, Տերյանի 31, Տերյանի 29, Տերյանի 27, Տերյանի 23 եւ 25, Հին Երեւանցու 37 հասցեներում:

«6 հուշարձան ՀՀ կառավարությունը 2004 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ ընդգրկել է հաստատված՝ Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, մնացած 13 հուշարձան-կառույցները ընդգրկված են եղել ՀՀ կառավարությանն առընթեր՝ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետի՝ 1990 թվականի հաստատած՝ Երևան քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցուցակում»,- հայտնում է նա՝ հավելելով՝ դրանցից մասնակիորեն պահպանվել է միայն Երևանի Պուշկինի 25 հասցեում գտնվող հուշարձանը:

Դատախազը նաեւ հավելում է՝ կատարված ծավալուն ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2000-2010 թթ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք դրսեւորել են ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման եւ հսկողության իրականացման գործառույթները:

Այդ տարիներին Երեւանը 4 քաղաքապետ է փոխել.

1999-2001 թթ. Երեւանի քաղաքապետն է եղել Ալբերտ Բազեյանը, 2001-2003 թթ.՝ Ռոբերտ Նազարյանը, 2003-2009 թթ.՝ Երվանդ Զախարյանը, իսկ 2009-2010 թթ.՝ Գագիկ Բեգլարյան:

Այդ տարիներին Հայաստանը փոխել է 5 մշակույթի նախարար.

1998-2003 թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարն է եղել Ռոլանդ Շառոյանը, 2003-2004 թթ. ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն է եղել Թամար Պողոսյանը, 2004-2006 թթ. Հովիկ Հովեյանը, 2006 թվականի փետրվարի 2-ից մայիսի 22-ը՝ Գեւորգ Գեւորգյանը, իսկ 2006-2016 թթ.՝ Հասմիկ Պողոսյանը:

«Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պարունակում են ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 315 -րդ հոգվածով (գործող ՀՀ քր․ օրեսնգրքով 446-րդ հոդվածի 1-ին մաս՝ Պաշտոնեական անփութություն) եւ ՀՀ քրեկան  նույն նախկին օրենսգրքի 204-րդի հոդվածով (գործող ՀՀ քր․ օրենսգրիքի 301-րդ հոդվածի 1-ին մաս՝ Պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին տվյալներ: Դատախազությունը չափազանց ուշադիր է պատմամշակութային հուշարձանների, պատմական միջավայրի ճշգրիտ պահպանմանը, ցանկացած ոտնձգություն կարժանանա քրեաիրավական համապատասխան գնահատականի»,- շեշտում է դատախազը:

Մադոյանի փոխանցմամբ՝ վերոնշյալի ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ գործով արդեն նախաձեռնվել է վարույթ:

Տպել
7900 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել