Եթե ուզեինք կառույցներից որևէ մեկը փակել, հիմնավորումներ էլ կային, լծակներ էլ. Խզմալյանը՝ 6 ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է ստեղծել «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:

ՀՀ կառավարություն ներկայացված սույն նախագծով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է այժմ գործող 6 խմբերի միաձուլման ձեւով նորաստեղծ ՊՈԱԿ-ում ներառել «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի» «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս երեք ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթ»-ը եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:

ԿԳՄՍ նախագիծը քննարկումների առիթ է դարձել: Մտահոգություն կա, թե այժմ գործող կառույցների օպտիմալացումը կարող է խոչընդոտել հայկական ժողովրդական արվեստի զարգացմանը:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով տվյալ մտահոգություններին, նշում է՝ ցավոք սրտի, մեր իրականության մեջ յուրաքանչյուր փոփոխություն ընդունվում է վտանգով, ընկալվում որպես ահազանգ: Շատ հաճախ դեմոնիզացվում են որոշումներն ու վերագրվում բաներ, որոնք չկան:

«Իրականում, եթե մենք ցանկանայինք այս կառույցներից որեւէ մեկը փակել, դրա համար հիմնավորումներ էլ կան, լծակներ էլ: Այնպես չէ, որ մենք գոհ ենք մեր ենթակայությամբ գործող բոլոր ՊՈԱԿ-ների արդյունքային ցուցանիշներից, դրանց հանրային ճանաչելիությունից, տված համերգների քանակից, երգացանկի, պարի որակից եւ այլն, եւ այլն: Այսինքն, եթե հարցը սրելու լինեինք, բոլոր հիմքերը կային: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառույց ստեղծվում է տասնամյակների ջանքի ու նվիրումի շնորհիվ»,- ասում է փոխնախարարը:

Նրա համոզմամբ՝ քանի դեռ այս կառույցները գործում են առանձին-առանձին, չունեն մեկ միասնական վերահսկող, որակի պատասխանատու, չեն կարողանա մարտահրավերներին դիմակայել. «Ցավոք սրտի, շատ հաճախ պետական միջոցներով մենք ուղղակի վարկաբեկում ենք ժողովրդական արվեստը»:

Խզմալյանի փոխանցմամբ՝ շատ հաճախ ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներ են ունեցել, բարձրաձայնվել են մտահոգիչ բոլոր հարցերը: «Այդ քննարկումներն արվել են նրա համար, որ չփակենք որեւէ ՊՈԱԿ: Ես չեմ համարում, որ պետական պաշտոնյան պետք է լինի որեւէ ՊՈԱԿ-ի հավերժության երաշխավորը: Մենք այստեղ անմահության խնդիր չենք լուծում: Կյանքում ամեն ինչ փոփոխվում է, հնանում են ինչ-ինչ արժեքներ, մշակութային իրողություններ են պատմության գիրկն անցնում, եւ այստեղ նստած մարդու նպատակը պիտի լինի շատ արագ որսալ այդ փոփոխությունները»,- շեշտում է նա:

Արա Խզմալյանը նաեւ նկատում է՝ այսօր ամենամեծ խնդիրը ժողովրդական երգի ու պարի կոլեկտիվների սեփական տանիք չունենալն է. գրեթե բոլորը պատսպարվել են այս կամ այն պետական կառույցի մեջ:

«Բարեկամություն» պետական համույթը «Արամ Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում է, Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում: Կոլեկտիվները զգեստների խնդիր ունեն, տեղեկատվական դաշտում ներկայանալու, տոմսային տնտեսություն իրականացնելու, կադրային ռեսուրսի պակաս ունեն լուրջ»,- ասում է նա:

Խզմալյանի համոզմամբ՝ մեկ անձը չի կարող ծառացած այդ բոլոր խնդիրները լուծել, ուստի որոշվել է միավորել ռեսուրսները:

Փոխնախարարը նաեւ ուրախությամբ փաստում է՝ 6 կոլեկտիվներն էլ առաջարկվող փոփոխությունները ընկալում են ադեկվատ ձեւով: «Կարծում եմ՝ շատերն են համոզվել, որ այս վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում կա ե՛ւ համերաշխություն ու փոխադարձ հարգանք, ե՛ւ մասնագիտական չափանիշ: Այն, ինչ պետք է արվի, նախ, ոլորտին ասվում է դրա մասին: Ոչինչ թաքուն չի արվում, գաղտնի փաստաթղթեր չեն շրջանառվում, եւ տնօրենները դա շատ լավ գիտեն»,- վստահեցնում է փոխնախարարը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ղեկավար Արտյոմ Նաղդյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին, ասում է՝ այս ամենի մասին խոսելիս, նախ, պետք է սկսենք 2019 թվականից, երբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի կազմ եկան վերոնշյալ երեք նվագախմբերը: «Զբաղվել ենք մենք այդ խմբերով, աշխատանքներ են տարվել, մշտապես համերգներով ենք հանդես եկել, վստահ եմ՝ որակական փոփոխությունները շատերդ եք տեսել»,- նշում է նա:

Նաղդյանի կարծիքով՝ նախարարության գաղափարը ողջունելի է, քանի որ մեկ ՊՈԱԿ-ի անվան տակ միավորված առանձին կոլեկտիվները կունենան միասնական մենեջմենթ եւ ղեկավարման համակարգ: «Վստահ եմ՝ գեղարվեստական մասով շատ ավելի հեշտ կգան ծրագրերի կազմավորմանը: Հստակ ուղեցույց կունենա, թե որ ուղղությամբ պետք է զարգանան: Ֆիլարմոնիան էլ, լինելով ավելի շատ կազմակերպչական աշխատանքներով զբաղվող մի հաստատություն, նրանց կտրամադրի համերգասրահ՝ անհրաժեշտության դեպքում զբաղվելով նաեւ կազմակերպչական հարցերով»,- շեշտում է նա:

Արտյոմ Նաղդյանի դիտարկմամբ՝ եթե նոր կազմավորվող ՊՈԱԿ-ն էլ աշխատի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի օրինակով, ապա, միանշանակ, դրական փոփոխություններ կլինեն:

Նաղդյանի համոզմամբ՝ ազգային երաժշտությունն ու պարն այսօր շատ մեծ ուշադրության կարիք ունեն, եւ, բարեբախտաբար, մի սերունդ է մեծանում, որը լսում ու գնահատում է ազգայինը:

«Վերջերս «Ակունք» ազգագրական համույթի հետ Տավուշի սահմանամերձ շրջաններով շրջագայություն ունեցանք, եւ ես ապշած էի մնացել, թե ինչպես են սահմանամերձ գոտիների, մանավանդ Տավուշի 5-10 տարեկան երեխաները տիրապետում ազգային պարերին: Նրանց պարերը լոկ մեխանիկական շարժումներ չէին, որ այդ երեխաները սովորել ու անում էին. դու զգում էիր, որ արյունն է աշխատում: Շոու բիզնեսում արտիստներ են հայտնվում, որոնք այսօր կան, վաղը չկան, իսկ ազգագրական խմբերի կարիքը շատ ունենք: Չգիտես ինչու՝ շատերին թվում է՝ պարտադիր ալեհեր մազերով մարդ պետք է ասի, որ այս խմբերի կարիքը կա, բայց ես ինձ թույլ կտամ ասել, որ այս խմբերի կարիքը շատ-շատ կա: Նրանց մատուցածը շատ լավ է վերցնում եւ յուրացվում նոր սերունդը»,- նկատում է նա:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ղեկավարը հույս է հայտնում՝ ԿԳՄՍՆ-ի գաղափարը կիրագործվի եւ լիովին կծառայի իր նպատակին:

Նշենք, որ քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Մեր հոդվածի պատրաստման ժամանակ առաջարկը դեռեւս ուներ 68 կողմ, 32 դեմ ձայն:

Տպել
3052 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)