Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու՝ ՍԴ-ի հնարավոր որոշման դեպքում ովքեր կփոխարինեն նրանց

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ ազգային ժողովի խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է:

Նկատենք, որ ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի անունները, քանի որ վերջիններս չեն հատել բացակաների թույլատրելի շեմը: 

Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը ընդամենը օրեր առաջ է վերցրել պատգամավորական մանդատը՝ փոխարինելով Արթուր Վանեցյանին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր երկու պատգամավորներին մանդատներից չզրկելուն և շահարկումներին, թե նրանք «մերձիշխանական են», և դա է պատճառը նրանց նկատմամբ գործընթաց չսկսելու, ասում է. «Թագուհի Թովմասյանի մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց ես և Իշխան Զաքարյանը նույն հանձնաժողովում ենք աշխատում: Նա որոշ բացակաների համար թուղթ է ներկայացրել, որ դրանք հարգելի են համարվել: Բացակաների մի մասն էլ եղել են անհարգելի: Ամեն բան արվել է օրենքով»:

Դիտարկմանը՝ եթե ՍԴ-ն բավարարի ԱԺ խորհրդի ներկայացրած նախաձեռնությունը, և ընդդիմադիր 33 պատգամավորներին փոխարինեն այլ 33 պատգամավորներ, արդյոք սրանով կլուծվի՞ խորհրդարանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, երբ ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում աշխատել միասին, Գևորգ Պապոյանը նշում է՝ իրենց համար միևնույն է, թե ովքեր կփոխարինեն:

«Մեզ համար բացարձակ միևնույն է, թե ովքեր կփոխարինեն: Մենք նորմալ աշխատում ենք: Մեզ ժողովուրդը քվե է տվել, որ աշխատանք անենք, մենք բարեխղճորեն այն կատարում ենք: Իրենք կցանկանա՞ն նորմալ աշխատել, թե՞ ոչ, իրենց խնդիրն է: ԱԺ-ն շարունակում է օրենքներ մշակել, սերտ աշխատում ենք մեր Կառավարության գործընկերների հետ, խորհրդարանն ամբողջությամբ աշխատանքային պրոցեսի մեջ է, թեկուզ և ընդդիմությունը դրանց չի մասնակցում»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ կա ԱԺ կանոնակարգ օրենք, իրենք էլ շարժվում են ըստ դրա, և ընդդիմության այն մեկնաբանությունները, թե մեզ ոչ մեկը չի կարող զրկել մանդատից, այն ժողովուրդն է տվել, ճիշտ չէ:

«Եթե քաղաքացին մեկին մանդատ է տալիս, այդ մեկը պարտավոր է գալ ԱԺ ու աշխատել: Եթե չի գալիս աշխատանքի, թող ՍԴ-ն որոշի նրանց հետագան: Իրենց ընտրողները առաջինը պետք է ասեն՝ մենք ձեզ ընտրել ենք, որ աշխատեք, ոչ թե գնաք, փողոց փակեք: Այպիսի դեպքերում անձնական սիմպատիաները պետք է դնել մի կողմ և գործել միայն ու միայն օրենքով»,- նկատում է նա:

Ըստ Սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Սահմանադրական դատարանի՝ պատգամավորների լիազորությունները դադարեցնելու որոշումը բավարարելու դեպքում 33 ընդդիմադիր պատգամավորներին կփոխարինեն համամասնական ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուները:

Ըստ այդմ՝ «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներին, որոնք են՝ Սաղաթելյան Իշխան, Գրիգորյան Աննա, Հակոբյան Վահե, Գեւորգյան Արմեն, Գալստյան Լիլիթ, Ռուստամյան Արմեն, Օհանյան Սեյրան, Վարդանյան Էլինար, Մինասյան Արծվիկ, Վարդանյան Քրիստինե, Մանուկյան Գեղամ, Վարդանյան Աղվան, Խամոյան Ագնեսա, Թեւանյան Անդրանիկ, Զաքարյան Մխիթար, Ստամբուլյան Հռիփսիմե, Սիմոնյան Աշոտ, Չարչյան Արմեն, Կիրակոսյան Ելենա, Կյուրեղյան Արմենուհի, Վարդեւանյան Արամ, Ավետիսյան Թադեւոս, Սարգսյան Արթուր, Խաչատրյան Արթուր, Մանուկյան Արեգնազ, Նազարյան Գեղամ, Կրպեյան Ասպրամ և Միրզոևա Զեմֆիրա կփոխարինեն «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական այլ անդամներ:

Նրանք են՝ Դանիելյան Գառնիկ, որը ՀՅԴ-ական է: Ղազարյան Ռիման՝ մասնագիտությամբ բժշկուհի, աշխատում է Վանաձորի ԲԿ-ում: Մելքոնյան Ռուբեն՝ ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի դեկանն է: Սահակյան Մհեր՝ ՀՅԴ-ական է, Փաստաբանական դպրոցի ունկնդիր: Պետրոսյան Մարիա՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ: Շիրինյան Սայաթ՝ նախկին ոստիկան: Հայրապետյան Ռոբերտ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան: Վարդանյան Արփինեն՝ ՀՅԴ անդամ: Իսկ ահա Ղազարյան Արմանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավարն է: Հաջորդը Սահակյանց Դավիթն է՝ «ՍԱՀԱԿՅԱՆՑ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՍՏՈՒԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համահիմնադիրը: Գասպարյան Իրինան «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահն է: Մելքոնյան Մհերը ՀՅԴ-ական է, չի աշխատում: Մադաթյան Միհրդատը «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավարն է: Նալբանդյան Անժելան էլ «Para TV»-ի տնօրենի տեղակալն է, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ: Ցանկում է նաև ՀՅԴ-ական Վարդանյան Գերասիմը, վերջինս կալանավորված է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Ի դեպ, փոխարինողներից մեկն էլ Քոչարյան Լեւոնն է՝ Ռոբերտ Քոչարյանի կրստեր որդին: Հաջորդիվ Խերանյան Արմինեն է, որը ՀՅԴ-ական է, «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Խալաթյան Հայկը քաղաքական մեկնաբան է, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ: Մեղրյան Պետրոսը ՀՅԴ-ական է, չի աշխատում: Միրզոյան Հրաչուհին նույնպես ՀՅԴ-ական է, «Արփրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենը: Համբարձումյան Գագիկը պահեստազորի գեներալ է, մայոր: Կարապետյան Սարգիսը նույնպես ՀՅԴ-ական է, որը չի աշխատում: Ավետիսյան Գայանեն «Սփեյս Մենեջեր» ՍՊԸ-ի ծրագրերի ղեկավարն է: Մսրլյան Էդուարդը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է, փորձագետ:

Ցուցակում ևս մեկ կալանավորված կա՝ Մանթաշյան Նարեկը, որը «Այլընտրանք» ՀԿ-ի նախագահն է: Նրան մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտի հատկանիշներով։ Սաղաթելյան Ռիտան «ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ»-ի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ է, ՀՅԴ-ական: Հակոբյան Սամվելը նույնպես ՀՅԴ-ական է, իսկ Փանոսյան Նորայրը՝ անկուսակցական փաստաբան:

«Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներին էլ՝ Մկրտչյան Աննային, Մամիջանյան Հայկին, Աբրահամյան Տիգրանին և Մարգարյան Տարոնին, կփոխարինեն հետևյալ 4 անդամները:

Վարդանյան Թեհմինան, որը Երևանի ավագանու անդամ է, «Հայրենիք» կուսակցության անդամ: Սահակյան Արմանը, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է: Պետրոսյան Կարինեն, որը նախկին դատավոր է և ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանը:

Նշենք, որ, ըստ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 79 հոդվածի, պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող։

Միաժամանակ, պատշաճ ծանուցված պատգամավորի՝ առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

Այդ գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, իսկ պատգամավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:

Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին.

2) դիմումը մերժելու մասին։

Անյուտա Աթանեսյան

Տպել
3358 դիտում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան