Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել: Նիստը կկայանա վաղը՝ ժամը 18։30-ին։

ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չներկայանան, հարցը մեկ շաբաթով կհետաձգվի, իսկ իշխող քաղաքական ուժի պատգամավորներն առանց ընդդիմադիր գործընկերների կկարողանան քննարկել հարցը։

Նկատենք, որ ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի անունները, քանի որ վերջիններս չեն հատել բացակաների թույլատրելի շեմը: 

Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը ընդամենը օրեր առաջ է վերցրել պատգամավորական մանդատը՝ փոխարինելով Արթուր Վանեցյանին:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները սույն թվականի ապրիլ ամսից փողոցային պայքար են սկսել և այլևս չեն մասնակցում ԱԺ նիստերին ու աշխատանքներին, ինչի հետևանքով հատել են բացականեր ունենալու թույլատրելի սահմանաչափը: 

Ըստ սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ փոխնախագահի պաշտոնից հեռացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր Արմեն Գևորգյանն էլ հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Հուլիսի 1-ին էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հրաժարվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանն էլ համապատասխանաբար հրաժարվեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից: 

Ընդդիմադիրներից այս պահին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, որը զբաղեցնում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել էր, թե ինչու չի հրաժարվում զբաղեցրած պաշտոնից: 

Հիշեցնենք, որ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորների բացակաների և նրանց մանդատից զրկելու հարցին արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հայկական ժամանակի» հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի վերջինս ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի շարք պատգամավորների անհարգելի բացակաների վերաբերյալ և արդյոք ընդունո՞ւմ է նրանց այն տեսակետը, թե իրենց ժողովուրդն է մանդատ տվել և ոչ ոք չի կարող մանդատից զրկել, վերջինս նշել էր, որ ինքը նույնպես եղել է ընդդիմադիր պատգամավոր, մասնակցել հանրահավաքների, հեղափոխություն արել, բայց երբեք մեկ նստաշրջանի կեսից ավելի նիստերից չի բացակայել: Վարչապետը շեշտել էր՝ Սահմանադրությունն ու օրենքը հստակ ասում են՝ ինչպես են մանդատ ստանում պատգամավորները և ինչպես այդ մանդատներից զրկվում:

Տպել
2473 դիտում

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ