Ինչու է քովիդը կրկին ակտիվանում․ հնարավո՞ր է համաճարակային նոր սահմանափակումներ կիրառվեն

Վերջին ամիսներին թվում էր, թե 21-րդ դարի ահուսարսափ համավարակը՝ կորոնավիրուսը, որը բավականին ժամանակ ստիպել էր մարդկությանը փակվել տներում և ապրել սահմանափակ պայմաններում չքացել է, սակայն, ըստ առողջապահական կազմակերպությունների և հաստատությունների ամենօրյա հրապարակվող ցուցանիշների, այն կրկին գլուխ է բարձրացնում:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։

Համաձայն այդ տվյալների՝ «Քովիդ-19»-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։

Մասնավորապես՝ Եվրոպայում «Քովիդ-19»-ի դեպքերի հանկարծակի աճը պայմանավորված է «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով։ Այս տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, «Քովիդ-19»-ի դեպքերն աճել են 20 տոկոսով. նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել, իսկ սա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։

Մասնագետների կարծիքով՝ «Քովիդ-19»-ը վիրուսի ակտիվացման պատճառը սահմանափակումների թուլացումն է և ամառային արձակուրդներին ճամփորդությունների աճը։ Հատկանշական է, որ այս սեզոնին ակտիվ է նաև զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, և մեր երկրում ևս նկատվում է վիրուսի դեպքերի աճ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հաստատված դեպքերը մեզ մոտ կազմում են 354-ը, իսկ առողջացածների թիվը 226-ն է։ Վիրուսի հետևանքով մահեր, բարեբախտաբար, վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր հանրապետությունում չեն արձանագրվում։

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ ՀՀ-ում այս պահին թեև վիրուսով հաստատված դեպքերի աճ կա, բայց համաճարակային իրավիճակը համարվում է վերահսկելի։

Նրա խոսքով՝ ամառային ամիսներին զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված, երբ հատկապես այն երկրներից, որտեղ վիրուսի աճը այս ընթացքում ակտիվ է, ՀՀ են ժամանում տարբեր զբոսաշրջիկներ, այդ դեպքում ևս քովիդի ակտիվության միտում կլինի մեր երկրում։

«Այստեղ կարևորվում է քովիդի դեմ պատվաստումը, իսկ այն քաղաքացիները, որոնք արդեն պատվաստված են, ավելի պաշտպանված լինելու համար կարող են ստանալ բուստեր՝ լրացուցիչ պատվաստում։ Երկրներից շատերը սահմանափակումների հիմնական մասը հանել են՝ կարանտինը, թեստավորումը և այլն։ ՀՀ-ն էլ այլ երկրից ժամանածներից չի պահանջում թեստ կամ պատվաստում»,- նշում է մասնագետը։

Այս ամենի ֆոնին համաճարակային սահմանափակումների անցնելու և այլ երկրների հետ ճանապարհներ փակելու հարցերը քննարկելը, ՀՎԿԱԿ-ի մասնագետի խոսքով, կախված է համաճարակային իրավիճակից։ Այսինքն՝ եթե այն բարդացավ ոչ միայն Հայաստանում, այլ եվրոպական մի շարք երկրներում ևս, այդ դեպքում նոր կորոշվի քովիդի դեմ որոշակի սահմանափակումներ կիրառելը։

Համաճարակաբանը նկատում է՝ Հայաստանը Եվրամիության համաճարակային աղյուսակում զբաղեցնում է կանաչ գոտին, իսկ դա նշանակում է, որ հիվանդությունը մեր երկրում բավականաչափ նվազել է։

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 15 հազար 679 մարդ: Պատվաստումները օգնում են կանխարգելել վիրուսի ծանր ընթացքը և խուսափել մահվան ելքերից։ Այս ակտիվացման ֆոնին պատվաստվելը հատկապես կարևոր է»,- պնդում է համաճարակաբանը։

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանում այժմ ակտիվ է հատկապես քովիդի «Օմիկրոն» շտամը։ Նրա խոսքով՝ մեր հարևան երկրներում, հատկապես՝ Վրաստանում և Թուրքիայում, նույնպես քովիդի ակտիվացում է նկատվում, այս առումով այդ երկրներից դեպի Հայաստան վիրուսի ակտիվություն կա։

ՀՎԿԱԿ-ի համաճարակաբանը նաև ընդգծում է՝ հիվանդության ակտիվության պարագայում Հայաստանը պատրաստ է դիմակայել քովիդի աճին՝ կարևորելով բնակչության առողջությունը։

Մերի Խաչատրյան

Տպել
3197 դիտում

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ