«Պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ լինի նախագիծը․ նախարարը՝ Հիսուսի արձանը՝ Հատիսում տեղադրելու մասին

Հիմա միայն գաղափարը կա, և փաստաթղթավորման հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, դրանց լուծումը ընթացքի մեջ է։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը։

Ըստ նախարարի՝ արձանի տեղադրման և տեղադիրքի մասին խոսակցություն չի եղել, այլ միայն՝ գաղափարի մասին։

«Այս պահին արձանի վերաբերյալ նախագիծ չկա։ Ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, որ կարող է կարգին կամ օրենսդրությանը դեմ գործընթաց գնալ, լիազոր մարմինը պահանջում է խստորեն պահպանել կարգը և հետևել օրենսդրության պահանջներին։ Եթե չհետևեն, սահմանված կարգով համապատասխան դիմումներ կլինեն, և պատկան մարմինը կզբաղվի իր գործով»,- ասաց նա։

Դումանյանը նաև անդրադարձավ արձանի տեղադրման վերաբերյալ երեկ երեկոյան նախարարության տարածած հայտարարությանը, որը այսօր առավոտյան հեռացվեց ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից, ապա մեկ ժամ հետո կրկին վերահրապարկվեց։ Նշենք՝ հայտարարությամբ նախարարությունը հորդորել է որոշ ժամանակով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիս հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

Դումանյանը մեկնաբանեց, թե ինչո՞ւ է նախարարությունը տեքստից հեռացրել այն հատվածը, որտեղ նշված էր՝ «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

«Համապատասխան հայտարարությունը կա մեր ֆեյսբուքյան էջում։ Պարզապես դուրս է հանվել տեքստից այն, որը ծանրաբեռնել էր տեքստը։ Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է, եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում՝ Կառավարությունը լրատվամիջո՞ց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է: Որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ պաշտոնական մասով որևէ խորհրդակցություն նախարարության հետ չի եղել։ Ինքը նախարարը արձանի հետ կապված հանդիպում չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ ընդամենը գաղափար է, որ արձանը տեղադրվի Հատիս լեռան վրա, սակայն ոչ ոք չի ասում, որ «պիտի տեղադրվի»: «Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, «պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ որ կլինի սահմանված կարգով հաստատված նախագիծ»: Այս պահին այդ հաստատված նախագիծը չկա»,- ասաց նա:

Դումանյանը նկատեց՝ որպես քաղաքացի՝ արձանի մասով չի կարող ասել, որ դա խիստ անհրաժեշտ բան է, սակայն չի էլ կարող նշել, որ այն վատն է։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, Հատիսի գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։

Տպել
1880 դիտում

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է