Չի կարող «Զվարթնոցում» «Վլե» հնչել․ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ–ը կխստացնի միջոցառումեր կազմակերպելու պահանջները

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը խստացնելու է հուշարձանների տարածքում իրականացվող միջոցառումների կազմակերպման պահանջները։ Ինչի մասին էլ օրերս ՊՈԱԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ:

Բանն այն է, որ մի քանի օր առաջ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հանրային միջոցառում էր տեղի ունեցել, որի ընթացքում եղել էր նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, արդյունքում արգելոց-թանգարանում հնչել էին ռաբիս ոճի երգեր։

«Հայկական Ժամանակը» փորձեց ՊՈԱԿ-ից հասկանալ՝ պատմամշակութային վայրերում  միջոցառումների կազմակերպելու հատկապես ո՞ր պայմաններն են խստացվելու, ո՞վքեր և ինչպե՞ս են դիմում այդ վայրերում միջոցառումներ անցկացնելու համար, և առհասարակ ի՞նչ խախտումներ է արձանագրել կառույցն այս ընթացքում։

Մի քանի օր շարունակ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կապվել մեզ չհաջողվեց, փոխարենը՝ մեզ հետ կապ հաստատեց ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը՝ որը  չցանկացավ ներկայանալ: Վերջինս միայն նշեց, որ ծառայության տնօրենը զբաղվածության պատճառով չի կարող խոսել մեզ հետ, եւ որ ինքը ներկայացնում է կառույցի պաշտոնական տեսակետը։

Ըստ ՊՈԱԿ-ի ներկայացուցչի՝  խստացվել է միջոցառումների անցկացման բոլոր պահանջները՝ բովանդակությունից սկած մինչև կազմակերպչական այլ աշխատանքներ։ Նրա փոխանցմամբ՝ ծառայությունն օրական տասնյակ դիմումներ է ստանում տարբեր անհատներից եւ կազմակերպություններից, որոնք ցանկանում են որևէ հուշարձանի տարածքում կամ պատմամշակութային վայրում միջոցառում անցկացնել։

«Այդ դիմումների 99 տոկոսը մերժվում է բովանդակության կամ անլուրջ լինելու պատճառով։ Նախ, դիմում են մեզ, ներկայացնելով, թե որտեղ են ուզում կազմակերպել միջոցառումը, ինչ բովանադակության պետք է լինի,  քանի հոգի պետք է մասնակցի, որքան ժամանակ են նախատեսում դրա անցկացման համար եւ այլն։ Մենք դիտարկում ենք նաև ֆինանսական կողմը։ Գուցե մնացած պահանջների հետ ամեն ինչ կարգին լինի, բայց մեր կողմից մերժվի այդ միջոցառման անցկացումը միայն իր բովանդակության համար»,-ասում է նա։

Ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ՝  լինում են դեպքեր, երբ մեծ գումարներ են ՊՈԱԿ-ին առաջարկում հատկապես նրա համար, որ պատմամշակութային հուշարձանների տարածքում իրականացվող  միջոցառում կարողանան հնչեցնել հենց ռաբիս երաժշտություն։ ՊՈԱԿ-ի կողմից նման առաջարկությունները եւս մերժվում են։

«Մեր գործունեությունը պահանջում է, որ նման դեպքերում պետք է հնչի միայն հայկական ազգային, դասական երաժշտություն կամ այն ոճի, որն ընդունելի է բոլորի կողմից։ Շատ հաճախ ցանկանում են կնունք, ծնունդ, հարսանիք կազմակերպել, բայց չի կարող «Զվարթնոցում», օրինակ՝ «Վլեի» ոճով երաժշտություն հնչել»,-ասում է նա։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ենթակայության տակ են՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը, «Գառնի», «Գլաձորի համալսարան»,  «Մեծամոր», «Գոշավանք»  պատմամշակութային արգելոցները, «Արփի» բնապատմական արգելոց, «Զորաց քարեր» բնակատեղի», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Ագարակ», «Սմբատաբերդ», «Բջնի ամրոց», «Բերդ», «Ամբերդ», «Դաշտադեմ» պատմաճարտարապետական արգելոցը,  «Մայրաքաղաք Դվին» և «Աղձք»  պատմամշակութային արգելոցները։

ՊՈԱԿ-ի աշխատակցի խոսքով՝  թույլատրելի միջոցառումներ անցկացնելու ընթացքում դեռեւս հուշարձանների վնասման չեն արձանագրվել, սակայն հուշարձանները երբեմն վնասվում են զբոսաշրջիկների կողմից։

«Ցանկացած կազմակերպության հետ աշխատելիս բոլոր կետերը քննարկում ենք, բայց լինում են դեպքեր, երբ ասում են՝ «10 հոգով ենք գալու նկարահանման», և գալիս են 20 հոգով։ Երբեմն, նախապես պայմանավորված երաժշտության ժանրից են շեղվում, որը մեր աշխատակիցների կողմից արձանագրվում է։ Միջոցառման համար հուշարձանի տարածքում գտնվող անձինք, երբեմն, ավելի լավ են գիտակցում, թե որտեղ են, քան, օրինակ, զբոսաշրջիկները։ Նրանք երբեմն բարձրանում են հուշարձանի վրա։ Ինչքան էլ հուշարձանի տարածքում զգուշացնող նշաններ կան, միևնույնն է՝ նման դեպքեր արձանագրվում են»,– շեշտում է նա։

Այդպիսի դեպքեր հատկապես գրանցվում են այն  հուշարձանների տարածքում, որտեղ ծառայությունը մշտական հսկողություն չունի: Աշխատակցի խոսքով՝ ֆիզիկապես հնարավոր չէ հետևել բոլոր տարածքներում գտնվող հուշարձաններին։ Վնասման դեպքեր, հաճախ բացահայտում են ստուգայցերի և տարածված նկարների միջոցով։ 

«Այն հուշարձանների դեպքում, որը սեփականատեր չունի և գտնվում է պետության վերահսկողության պահպանության ներքո, մենք ասում ենք՝ այնտեղ որևէ բան կազմակերպելու դեպքում համագործակցեք մեզ հետ, մեզ տեղյակ պահեք՝ հաշվի առնելով հուշարձանների ապահովությունը, միջոցառման բովանադակությունն ու մարդկանց անվտանգությունը։ Կան հուշարձաններ, սակայն, որոնք մեր վերահսկողության տակ չեն, օրինակ՝ Մայր աթոռի տարածքում գտնվող հուշարձանը, որը հանձնվել է եկեղեցուն»-ընդգծում է աշխատակիցը:

Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ հուշարձան պատմամշակութային վայրերում միջոցառումներ կամ նկարահանումներ անցկացնելու համար դիմում են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև լրատվամիջոցները, գիտական-տեղեկատվական կենտրոնները, կազմակերպություններ, որոնք օրինակ՝ ցանկանում են, ֆիլմ  նկարահանել տվյալ տարածքում։  ՊՈԱԿ-ին են դիմում  նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները կամ հեռուստաընկերությունները, որոնք ցանկանում են Հայաստանի մասին որևէ նյութ պատրաստել։

Հայաստանի պատմամշակութային վայրերում միջոցառումներ անցկացնելու իրավունք ունեն նաև օտարերկրյա կազմակերպությունները, այն դեպքում, եթե ՀՀ-ում որոշակի գործունեություն ծավալելու իրավունք ունեն։ Միջոցառումներ անցկացնելու համար սահմանված գներն էլ տարբեր են՝  ըստ իրենց բովանդակության։ 

Մերի Խաչատրյան

Տպել
1659 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել