Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից թոշակառուները եւ նպաստառուները վճարումներն անկանխիկ ձեւով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 %, բայց ոչ ավելի քան 5,000 դրամ հետվճար ստանալ: Հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։ 

Սակայն ծրագրում առայժմ ընդամենը 3 բանկ («ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը») է ներգրավված, ինչը մեր որոշ քաղաքացիների մոտ անորոշության ու դժգոհությունների տեղիք է տվել: Շատերը մտահոգված են, որ ծրագրից օգտվելու համար ստիպված են այլ բանկի շահառու դառնալ, ինչը, իրենց համար հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ծրագրում նվազ թվով բանկերի ներգրավված լինելու հանգամանքին  մանրամասնում է՝ նախքան ծրագրի մեկնարկը քննարկում են ունեցել բոլոր այն 12 բանկերի հետ, որոնք կենսաթոշակ են տալիս, սակայն համագործակցության որոշում է կայացրել դրանցից միայն 3-ը.«Այս երեք բանկերը ծրագրին են միացել նաեւ որպես սոցիալական պատասխանատու և ՀՀ սոցիալ տնտեսական կյանքում որոշակի դեր ունեցող կազմակերպություններ: Իսկ մյուս բանկերի չմիանալու պատճառը ֆինանսական բեռն է, քանի որ զուտ ֆինանսական տեսանկյունից սա բավականին վնասաբեր գործարք է, սակայն կարծում ենք, որ ընթացքում կլինեն նաեւ այլ բանկեր, որոնք կմիանան»,-նկատում է Խաչատրյանը: Նկատենք՝ ծրագրի 10 տոկոսից 5-ը փոխհատուցելու է բանկը, մյուս կեսն էլ պետությունը:

Փոխնախարարը նաեւ հայտնում է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, դիմում ներկայացնել՝ նշելով այն բանկի անունը, որի միջոցով ցանկանում են հաջորդ ամիս ստանալ կենսաթոշակը: 

Անդրադառնալով հնչող այն դժգոհություններին, թե քարտային տարբերակի կտրուկ անցումն ու ծրագրում ներառված թվով քիչ բանկերը դժվարություններ կարող են առաջացնել ծրագրում ընդգրկվել ցանկացող թոշակառուների եւ նպաստառուների համար, Խաչատրյանն ասում է՝ հավելյալ դժվարություն չի կարող առաջանալ, եթե թոշակառուն օգտվում է խանութներից, ապրում իր սովորական կյանքով, ապա մեկ օր հաշված ժամեր տրամադրել եւ քարտը փոխելու դիմումը ներկայացնելը բարդություն չի ենթադրում գնալ: Ինչ վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ բանկի քարտապան են, փոխնախարարը շեշտում է՝ նրանք նախապես ծանուցվել են եւ հիմա էլ ԱՍՀ նախարարությունը շարունակում է ծանուցել, որ յուրաքանչյուր պահի, եթե ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակները կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու մի քանի օրվա ընթացքում դառնալ այլ բանկի քարտապան:

«Շահառուն կստանա իր կենսաթոշակը, դրանով կկատարի գնումներ քարտի միջոցով, հաջորդ ամիս, բանկը՝ համագործակցելով նախարարության հետ՝ կհաշվարկի հետվճարի չափը և քաղաքացու քարտային հաշվին կուղղվի ստացված հետվճարը»,-մանրամասնում է նա: 

Փոխնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում ընդհանուր թոշակառուների թիվը ավելի քան 550 հազար անձ է, որից մոտ 400 հազարն արդեն քարտային եղանակով են ստանում իրենց կենսաթոշակը: Գյուղաբնակների դեպքում էլ, ըստ Խաչատրյանի, բավականին հուսադրող է գործընթացը՝ 200 հազար շահառուից մոտ 100 հազարն արդեն քարտային տարբերակով են կենսաթոշակ ստանում:

«Քաղաքներում մինչեւ 75 տարեկանները՝ բացառությամբ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ պարտադիր պետք է անկանխիկ եղանակով ստանան կենսաթոշակ: Հունվարի 1-ից այդ օրենքը կտարածվի նաեւ այլ բնակավայրերի վրա, մասնավորապես այն գյուղերի, որոնք ունեն 1000 եւ ավելի բնակչություն: 75-ից բարձր տարիք ունեցող անձինք ունեն ընտրության հնարավորություն. իրենք են որոշում կենսաթոշակը կանխի՞կ, թե՞ անկանխիկ եղանակով ստանալը»,-նկատում է նա: 

Խաչատրյանի կարծիքով՝ մինչեւ տարվա վերջ որոշակի աճ կունենան նաեւ քարտային վճարումների հետ կապված վերոնշյալ ծրագրի դեպքում.«Հունվարի դրությամբ բավականին զգալի տարբերություն կունենանք»:

Չհամաձայնվելով այն դիտարկմանը, թե մարդիկ մտավախություններ ունեն, որ հենաշարժողական ու տեսողական խնդիր ունեցող անձնաց համար ծրագիրն այդպես էլ անհասանելի կարող է մնալ եւ հավելյալ դժվարություն է, փոխնախարարն անուղղակի հարցադրում է անում. «Եթե տեսողության խնդիր կա, արդյոք դա կանխիկ գործարքի դեպքում եւս բարդություն չէ՞: Կարծում եմ՝ այս դեպքում ընդհակառակը պետք է լինի, դժվարություններ ունեցող անձանց համար քարտային տարբերակով վճարումներն ավելի հեշտացնելու են իրենց կյանքը: Երբ խանութի աշխատողը հնչեցնում է գումարի չափը, մեր հայրենակիցը սկսում է պայուսակի մեջ փնտրել գումարը, հաշվել վճարել, հետո հետ ստանալ մանրը, հաշվել նաեւ դա, իսկ քարտի դեպքում մեկ հպումով կարելի է այդ ամբողջ գործընթացն արագ կատարել»: 

Անդրադառնալով գյուղական բնակավայրերում, հատկապես փոքր խանութներում քարտային տարբերակով առեւտրի իրականացմանն ու դրա վերահսկողությանը Խաչատրյանը նկատում է. «Երբ այս ծրագրի համար ժամկետ էր սահմանվում հուլիսի 1-ը, մենք այն համապատասխանեցրել էինք նաեւ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ: Հուլիս 1-ից պարտադիր է դարձել ցանկացած, այդ թվում եւ մանրածախ առեւտրի կետերում ու տարբեր ծառայություն կատարող կազմակերպություններում պարտադիր ունենալ քարտ ընդունող սարք: Հուլիսի 1-ից հետո քարտ ընդունող սարք չունենալը,  ըստ էության, օրենքի խախտում է»:

Խաչատրյանի կարծիքով՝ գյուղական բնակավայրերում եւս անցումն ավելի արագ կստացվի, քանի որ վերահսկողության ժամանակ պարտադիր չէ, որ տեսուչը այցելի տվյալ խանութ կամ տնտեսվարողի գործունեության վայր:

«Պոստերմինալները տրամադրվում են այն կազմակերպություններին, որոնք արդեն ունեն ՀԴՄ սարքեր: Տվյալների համադրությամբ կարելի է հստակ տեսնել, թե ՀԴՄ սարք ունեցող, որ կազմակերպությունը չունի տերմինալ»,-ասում է նա:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ գյուղական համայնքներում ավելի արագ ու արդյունավետ արդյունքի հասնելու համար ՀՀ կենտրոնական բանկի գործընկերներին խնդրել են որպես առաջնահերթություն դիտարկել պոստերմինալների տեղադրումը հենց գյուղերում. «Քաղաքներում մինչեւ հուլիսի 1-ը, երեւի թե, բոլոր նշված վայրերում էլ 90 տոկոսով արդեն կային պոստերմինալները»:

Տպել
3573 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին