Սահմանադրականությունն ինքնին անկախ պետականության հիմքն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Շիրակի մարզպետ

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի, Շիրակի պետական համալսարանի ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ լսումներ են անցկացվել Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ։

Միջոցառման մեկնարկին Նազելի Բաղդասարյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ և նշել, որ պետականությանը նվիրված տոները պետք է նշվեն հավուր պատշաճի։

«Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ տասնամյակներ առաջ կամարտահայտության շնորհիվ մենք կարողացանք ամրագրել երկրի Մայր օրենքը, որում ամարագրված են այն բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք պատկանում են մեր ժողովրդին, որում ամրագրված են մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները։

Մայր օրենքն է այն երաշխիքը, որ մեր քաղաքացիները լինեն ազատ և անկախ, որն իր հետ բերում է հավասարություն, ընդգծում հիմնական իրավունքները, սահմանագծում նաև պարտականությունները։ Սահմանադրությունը հենքն է բոլոր օրենքների, իսկ իրավական երկրում օրինականությունը բարձրագույն արժեք է։ Նախորդող տարիների ընթացքում մեր Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել, այժմ էլ սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովն աշխատում է փոփոխությունների ուղղությամբ, լիահույս եմ, որ շուտով նոր հայեցակարգ կմշակվի»,- ասել է մարզպետը։

Ըստ Շիրակի մարզպետի՝ օրենքն է, որ ստեղծում է իրավահավասարություն բոլորի նկատմամբ։ Օրենքն այն երաշխիքն է, որ մարդիկ իրենց հավասար զգան այս երկրում, և մեր երկիրն այս առումով վերջին տարիներին զգալի առաջխաղացում ունի, քանի որ ժողովրդի իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, և այն պետք է կարողանալ պահպանել։

«Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը ազատ, ժողովրդավար, ինքնիշխան, սոցիալական պետություն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։ ՀՀ-ում այլևս իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- նշել է մարզպետը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյայանը։ Երվանդ Սերոբյանն ընդգծել է, որ այսօրվա լսումները կարող են լավ ավանդույթի հիմք դառնալ, և դրանք կկրեն շարունակական բնույթ։

Միջոցառմանը զեկույցներ են հնչել «Հայկական սահմանադրականության պատմական զարգացումը», «1863թ. արևմտահայ սահմանադրությունը և հայ ժողովրդի ազգային ինքնության զարթոնքը», «Սահմանադրականության ուղին. մարտահրավերները և հետևանքները» թեմաների շուրջ։

Տպել
929 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը