ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Երեկ՝ հուլիսի 4-ին, Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։  

Համապատասխան հրամանագրում ասվում է. 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Արամ Կառլենի Հովհաննիսյան ծնվել է 1966 թ. նոյեմբերի 7-ին, Արտաշատ քաղաքում:

1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում:

1990-1991 թթ. եղել է Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:

1991թ. ազատվել է ՆԳ մարմիններում ծառայությունից:

1993-2000 թթ. եղել է Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:

2000-2002 թթ. եղել է Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:

2002-2007 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

2007-2008 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2008-2012 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:

2012-2014 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:

2014-2016 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:

2016-2018 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:

2018-2019 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

12.06.2019-17.09.2019 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար:

17.09.2019-08.07.2020 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

ՀՀ նախագահի 08.07.2020 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է՝

ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ 2002 թ. Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երեք որդի: 

Տպել
5315 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է