ԵՊԲՀ-ն տարածաշրջանում ամենալավ բժշկական հաստատություններից է․ Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, դեսպանատան, դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչներ այսօր այցելել են ԵՊԲՀ:

Այս մասին տեղեկացնում է համալսարանը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանը Երևանում է առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:

«Համալսարանը վերջին տարիներին միջազգային գործընթացներում գերազանցում է սպասելիքները։ Այսօր բժշկական բուհում 33 երկրից 2000 ուսանող է բժշկական կրթություն ստանում։ Նրանց մեծ մասը Հնդկաստանից է։ Յուրաքանչյուր ուսանող անհատականություն է և կարևոր է մեզ համար», - հարգարժան հյուրերին ողջունելով` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կիշան Դան Դեվալին փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության համար։

Նա նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունները բժշկագիտության ոլորտում 35 տարվա պատմություն ունեն։ Անդրադառնալով վերջին տարիներին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, ռեկտորը շեշտեց, որ շատ հնդիկ ուսանողներ ցույց տվեցին, որ պետք եղած դեպքում նրանք ոչ միայն սովորողներ են, այլև պատրաստված բժիշկներ։

Ռեկտորը շեշտել է, որ դեսպանի հետ համագործակցությունը եղել է սերտ, ուսանողներն էլ իրենց հերթին ինքնակազմակերպման բարձր մոտեցում են ցուցաբերել։

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` գործակցության հաջողված փորձը վկայում է այն մասին, որ բժշկությունը չունի սահմաններ, ազգություն և կրոնական դավանանք։ Բժշկական կրթության տրամադրման առանցքում է բարձր աստիճանի մարդասերների պատրաստումը:
Կարևորելով միջազգային փոխհարաբերությունները` բուհը հետամուտ է լինում շրջանավարտների կարիերայի հետագծի ուսումնասիրմանը։

«Մեր օտարերկրացի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում»,- փաստել է բուհի ղեկավարը` հավելելով, որ բժշկական համալսարանում հնդիկ ուսանողները երգում են Կոմիտաս, արտասանում Չարենց` այդ կերպ լինելով հայ հարուստ մշակութային ժառանգության կրողն ու տարածողը աշխարհում:

«Իմ այցը Հայաստան ամբողջական չէր լինի, եթե չայցելեի բժշկական համալսարան: Տարածաշրջանում ձեր բուհն ամենալավ բժշկական հաստատություններից է»,- իր տպավորությամբ կիսվել է Սանջայ Վերմանը` հավելելով, որ ծանոթանալով պրոֆեսոր Մուրադյանի կենսագրությանը տպավորված է նրա անցած մասնագիտական ճանապարհով:

Արվեստի, գրականության և մշակույթի նոր փոքր կենտրոն ԵՊԲՀ-ում. այսպես են բնութագրել համալսարանականները բժշկական բուհում այսօր բացված լսարանը, որը կրելու է Հնդկաստանի ազգային առաջնորդ, անվանի պետական, քաղաքական, ազգային-ազատագրական գործիչ Մահաթմա Գանդիի անունը:

Նորաբաց լսարանը վերանորոգվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի փոխանցմամբ` լսարանը կունենա գրադարան` բժշկական և գեղարվեստական գրականությամբ հագեցած:

Այստեղ հայ և օտարերկրացի ապագա բժիշկները դասեր, հանդիպումներ անցկացնելու, քննություններ հանձնելու հնարավորություն կունենան:

Առաջին միջոցառումը բուհի նոր լսարանում հենց այսօր էր կազմակերպվել: Կարիերայի կենտրոնի կողմից շուրջ երեք տարի է Հնդկաստանի ներկայիս դեսպանի գործուն աջակցությամբ օտարերկրացի ուսանողների համար կազմակերպվում են տրոպիկական հիվանդություններին նվիրված դասընթացներ` Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 դասախոսի` վարիչ Վիգեն Ասոյանի գլխավորությամբ:

Դասընթացի այս տարվա մասնակիցներին տրվել են ավարտական հավաստագրեր Արմեն Մուրադյանի և Սանջայ Վերմանի կողմից: Դասընթացները մեծ հետաքրքրություն են առաջացրել` ներգրավելով օտարերկրացի ապագա բժիշկներ տարբեր երկրներից:

Տպել
712 դիտում

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր