10 հզր դրամ «տուգանք»՝ 18+ կայք այցելելու համար, դրամաշորթում, որին զոհ են դառնում քաղաքացիները. ինչ անել նման դեպքերում

Դրամաշորթները համացանցում և տարբեր կայքերում քաղաքացիներին մոլորեցնելու հնարամիտ տարբերակ են մտածում: Դրանցից մեկը, օրինակ, այսպիսինն է՝ քաղաքացին մուտք է գործում 18+ կայքեր (նաև՝ որոշ ժամանցային կայքեր), էկրանին հայտնվում է իբր ոստիկանության ուղարկած հաղորդագրությունը, որտեղ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձը տուգանվել է 10 հազար դրամի չափով։ Ներկայացվում է նաև հաշվեհամար: Շատերը, հայտնվելով այս ծուղակում, փոխանցում են պահանջվող գումարը՝ մտածելով, որ օրենք են խախտել:

Օրերս ՀՀ ոստիկանությունը ևս հորդորել էր քաղաքացիներին չհավատալ անհայտ ծագում ունեցող և իբր ոստիկանության անունից եկող հաղորդագրություններին, տուժելու դեպքում էլ դիմել իրավապահ մարմիններին:

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նկատում է՝ երևույթը նոր չէ. դեռ տարիներ առաջ դրամաշորթման այս տարբերակը տարածված էր Հայաստանում:

«Ինչ-որ սյան կամ պատի վրա, երբ մարդը փակցնում է որևէ գրություն կամ այլ բան, միգուցե տուգանվի դրա համար, սակայն այսպիսի դեպքերում պատիժ գոյություն չունի, քանի որ սա հնարավոր չէ վերահսկել: Եթե նման նամակները հեռախոսահամարներին են ուղարկվում, կարող է պետությունը համագործակցել բջջային օպերատորների հետ, որպեսզի դրանց տարածումը նվազի: Սակայն միևնույն ժամանակ դա տեխնիկապես այդքան էլ հնարավոր չէ, քանի որ կիբերհանցագործները բազմաթիվ գործիքներ ունեն: Օրենքով ու տեխնիկական միջոցներով կանխելը քիչ հավանական եմ համարում»,- ասում է նա:

Պապյանի խոսքով՝ ամենաարդյունավետ միջոցը ծուղակում չհայտնվելու համար մեդիագրագետ լինելն է. «Պետք է աշխատանք տանել մարդկանց հետ, սովորեցնել՝ որն է կեղծ, որը՝ իրական: Մեդիագրագիտության մասին հաղորդում կա Հանրային հեռուստաընկերությամբ, ինչը շատ գովելի է: Պետք է այս գործին միանան լրատվամիջոցները և լրագրողները, որպեսզի որքան հնարավոր է, քաղաքացիներին օգնեն՝ գտնելու չմոլորվելու ճանապարհը: Ցավով եմ ասում, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների մասին հոդվածներ այդքան էլ շատ չես հանդիպի լրատվամիջոցներում»:

Մեդիափորձագետն ընդգծում է՝ քաղաքացին, երբ որևէ կասկածելի նմանատիպ դեպքերի է հանդիպում սոցցանցերում, պետք է դիմի ոստիկանություն:

Նկատառմանը, որ քաղաքացիները հաճախ անհարմար են զգում դրանց մասին հայտնել իրավապահներին, վերջինս ասում է. «Ամբողջ համացանցը նման կայքեր են: Եթե դու նույնիսկ չես մտնում, ինչ-որ գովազդի հղումով մտնելիս հայտնվում ես: Պետք է աչալուրջ լինել. հանցագործները հաշվարկ են անում, տեսնում՝ որտեղ են մարդիկ ավելի ակտիվ, այդ կայքերում էլ հայտնվում են նմանատիպ հայտարարությունները»:

Դիտարկմանը՝ խաբեության նման ձևը տարածված է արդեն մի քանի տարի, սակայն մարդիկ մինչև այժմ ծուղակի մեջ են հայտնվում, հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ մեդիագրագիտությունը և տեղեկացվածության մակարադակն այս տարիներին չի ավելացել, զրուցակիցը նկատում է՝ ցավալի է, բայց դրա պատճառը նաև այն է, որ խնդիրը չի բարձրաձայնվում, զանգվածներին հասանելի չի դառնում:

«Ոստիկանությունն այս մասին իր կայքում է տեղեկացրել, բայց սահմանափակ թվով մարդիկ են նրանց էջին հետևում: Պետք է ԶԼՄ-ներն էլ միանան և տարածեն նմանատիպ նյութերը, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկացված լինի խնդրի մասին: Եվ ոչ միայն ԶԼՄ-ներում, նաև սոցցանցերում, ինչպես նաև, օրինակ, ավտոբուսների մեջ կամ փողոցի վահանակներին փակցվեն նման տեղեկատվություն պարունակող գրառումներ: Եթե մարդիկ մինչև հիմա խաբվում են, ուրեմն բավարար աշխատանք նրանց հետ չի տարվել»,- կարծում է Պապյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
3634 դիտում

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)