Ասում են՝ ծովում ոչխարի միս են նետել, այդ հատվածում շնաձուկ չի լինում. ՀՀ քաղաքացիները չեղարկում են տուրերը Հուրգադա

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի ծովափնյա հանգստավայրում շնաձկան հարձակման հետեւանքով մեկ օրում երկու զոհի մասին լուրերը մեր հանրության շրջանում մտավախությունների եւ անհանգստանալու տեղիք են տվել: ՀՀ քաղաքացիներից շատերն օնլայն հարթակներում տարատեսակ հարցադրումներ են անում, հետաքրքրվում՝ արդյոք վտանգավոր չէ՞ գնալ այդ քաղաք եւ ծովում լողալ: Որոշներն էլ հայտնում են, որ դեպքից հետո որոշել են չեղարկել դեպի Հուրգադա ամրագրած չվերթներն ու մտածում են այլ ուղղություն ընտելու մասին:

Քաղաքացի Քրիստինե Աբելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր չեղարկել են դեպի Հուրգադա ամրագրած իրենց չվերթը, քանի որ դեպքը տեղի է ունեցել հենց այն հյուրանոցի լողափում («Սահլ Հաշեշ»), որն իրենք էին ընտրել հանգստի համար:

Սոնա Հակոբյանն էլ ասաց, որ նույն պատճառով իրենք էլ են չեղարկել, որոշել գնալ Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ):

Քաղաքացի Նելլի Մելիքյանն էլ նշեց, որ մինչ այս՝ երկմտում էր՝ ծովափնյա քաղաքներից Հուրգադա՞ գնալ, թե՞ եվրոպական որեւէ երկիր, սակայն այս դեպքից հետո որոշել է առայժմ հետաձգել Հուրգադայում ծովափնյա հանգիստն ու մեկնել Եվրոպա: «Հնարավոր է՝ անվտանգ լինի, հետո այնպես չէ, որ ամեն օր ծովափին հանգստացողները շնաձկան զոհ են դառնում, բայց դեպքը զգոնացնող է: Իսկ ես, լավ իմանալով իմ բնավորությունը, գիտեմ, որ այնտեղ հանգիստ չեմ լինելու»,- ասաց զրուցակիցը:

Նկատենք՝ ողբերգական դեպքի մասին լրատվամիջոցների հրապարակումների մեկնաբանություններում եւ տարբեր փակ խմբերում եւս չեղարկելու մասին հայտարարությունները շատ են:

«Հայկական ժամանակը» տեղի ունեցած դժբախտ դեպքերի եւ այդ հատվածների իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ-ում գործող տուրիստական կազմակերպություններից:

«Ռիմա թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը մեզ հայտնեց, որ տարիներ առաջ էլ նմանատիպ դեպք եղել է, եւ բազմաթիվ քաղաքացիներ այն ժամանակ էլ էին խուսափում հանգստի մեկնել: «Մեր քաղաքացիներից մի քանի հոգի արդեն մեզ զանգահարել է, հարցեր տվել այդ խնդրի հետ կապված, բայց դրանց պատասխանը հստակ է՝ անկախ նրանից՝ որ երկրում ես, պետք է պահպանես ու ենթարկվես այն պահանջներին, որոնք թելադրում են տվյալ երկիրը կամ հյուրանոցը»,- նկատեց տուրիստական ընկերության տնօրենը:

Խաչատրյանի խոսքով՝ կան հատուկ էքսկուրսիաներ, որոնք զբոսաշրջիկներին տանում են դայվինգի (սուզում), իսկ այդ ընթացքում շատերը փորձում են շնաձկներին կերակրել, այդ ժամանակ էլ դառնում են նրանց զոհը կամ հրաշքով փրկվում:

«Քանի որ ինֆոտուրերի նպատակով հաճախ եմ լինում Եգիպտոսի Հուրգադա եւ Շարմ Էլ Շեյխ քաղաքներում, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում հյուրանոցներում եւ դրանց տարածքներում: Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ՝ հենց ծովի մեջ, կա հատուկ արգելապատնեշ, որը շրջանցել չի թույլատրվում, եւ դա արված է հենց շնաձկներից զգուշանալու համար: Սակայն բավականին շատ մարդիկ չեն ենթարկվում այդ պահանջներին եւ փորձում են լողալ չթույլատրված հատվածներում»,- ասաց «Ռիմա թրավելի» տնօրենը:

«Վարդան թրեվլ» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ իրենց գործակալություն առայժմ չեն դիմել չեղարկելու համար, սակայն եթե ուղեւորներից որեւէ մեկը որոշի չմեկնել, ապա պատրաստ են ամբողջությամբ չեղարկել եւ, բնականաբար, վճարած գումարը հետ վերադարձնել. «Լողափը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, երեք օրով ամբողջությամբ փակ է, մոտակա հյուրանոցների ափերը՝ եւս»:

Վարդան Սարգսյանի խոսքով՝ արդեն կապ է հաստատել եւ մանրամասն տեղեկություն ստացել, թե ինչ իրավիճակ է մնացած հատվածներում: Նրա փոխանցմամբ՝ մնացած հատվածներում խուճապ առանձնապես չկա, մարդիկ շարունակում են հանգստանալ, լողալ Կարմիր ծովում, բայց ավելի զգոն են: «Դեպքը սարսափելի է, սակայն Եգիպտոսում սա առաջին անգամը չէ: Վերջերս նաեւ Մայամիում էր նմանատիպ դեպք եղել. զբոսաշրջիկը չէր մահացել, վերջույթներն էր կորցրել: Հուսանք՝ Եգիպտոսի ղեկավարությունը շատ զգոն կլինի եւ այս ամենից խուսափելու համար քայլեր կձեռնարկի: Կարմիր ծովն աշխարհի ամենագեղեցիկ ծովերից մեկն է, կենդանական աշխարհն էլ՝ շատ լավը, սակայն չպետք է մոռանալ, որ նման դեպքեր լինում են»,- ասաց Վարդանը:

Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ, որ սովորական պայմաններում շնաձուկն ափին այդքան մոտ գնար, քանի որ ափերն ավազյա են, եւ, ի տարբերություն Շարմ Էլ Շեյխի, ձկնային մեծ աշխարհ չկա. «Եգիպտոսում հիմա տոն է, եւ Հուրգադայի բնակիչներից ոչխարներ են մորթել ու կենդանիների որոշ օրգաններ եւ ուտելու համար ոչ պիտանի հատվածներ նետել ջուրը: Ասում են՝ կենդանիները հենց դրա համար էլ եկել են: Այսինքն՝ գուցե բնակիչների մեղքը կա դրանում»:

Զրուցակցի փոխանցմամբ՝ շնաձկան կամ շնաձկների պատահական՝ այդ ափում հայտնվելու մեկ այլ տարբերակ էլ է քննարկվում, ինչը հնարավոր է՝ Եգիպտոսին մրցակից մեկ այլ հանգստյան երկիր հատուկ արած լինի, որպեսզի զբոսաշրջիկների մեծ հոսք ուղղի իր երկիր:

«Հայկական ժամանակը» թեմայի վերաբերյալ հարցում իրականացրեց մի շարք այլ տուրիստական ընկերությունների հետ եւս, սակայն նրանցից շատերը խուսափեցին հստակ պատասխաններ տալ, ովքեր էլ համաձայնեցին խոսել, նշեցին, որ առայժմ դեպի Հուրգադա ամրագրումները չեղարկելու համար դիմող չի եղել:

«Սքայ տուր» տուրիստական ընկերությունից մեզ հայտնեցին, որ հեռախոսազանգեր են ստանում, մարդիկ որոշակի մտավախություններ ունեն, սակայն դեռ որեւէ մեկը դեպի Հուրգադա ամրագրած փաթեթից չի հրաժարվել:

«Ավաթրավլ» տուրիստական ընկերությունից էլ փոխանցեցին, որ ամենաշատ ամրագրումներն այս տարի իրենց մոտ դեպի Եգիպտոս է, հատկապես՝ Հուրգադա. ամրագրումները շարունակվում են:

«Լոկա» տուրիստական ընկերությունից էլ ասացին, որ միայն այսօր բազմաթիվ հետաքրքրվողներ են եղել եգիպտոսյան տուրերի մանրամասներից: Ինչ վերաբերում է մտավախություններին կամ դեպի Հուրգադա ուղղությունը փոխելուն, ապա դեռ զանգեր չեն գրանցվել:

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին հայտնի էր դարձել, որ Հուրգադայում Ավստրիայի 68-ամյա քաղաքացին շնաձկան զոհի է դարձել. ծովային գիշատիչը հոշոտել էր կնոջ ձեռքն ու ոտքը: Ջրից դուրս բերվելուց հետո տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել էր: Նույն օրը առաջին հարձակման վայրից 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր երկրորդ զոհի դին։ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են շնաձկան հոշոտման մասին դեպքերը:

Տպել
48928 դիտում

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին