«Յանդեքսի» որոշ վարորդներ ակցիա են իրականացրել, որոշել՝ կաթվածահար անել ոլորտը. ընկերությունը թանկացրել է միջնորդավճարը

«Յանդեքս» տաքսի ծառայության մի շարք վարորդներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ու հայտարարել, որ պատրաստվում են կաթվածահար անել տվյալ սպասարկման ոլորտը:

Բանն այն է, որ, ըստ նրանց, «Յանդեքս» ընկերությունը վարորդների համար բարձրացրել է միջնորդավճարի արժեքը: Ակցիայի մասնակից վարորդներից Արթուր Զոհրաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նախկին 16 տոկոս միջնորդավճարի փոխարեն՝ այժմ պետք է վճարեն 18.5 տոկոս:

«20 հազար դրամի քշում ենք, դրա 3680 դրամն իրենց պետք է տանք: Ստացվում է՝ 300-400 կիլոմետր քշում ենք, ընդամենը աշխատում ենք 4000 դրամ: Նստում եք տաքսի՝ միանգամից 1000-1500 դրամ գումար է բերում, չէ՞: Հարց է՝ այդ փողերն ո՞ւր են գնում, բնականաբար, մեզ չեն հասնում: Ժողովուրդը գիտի՝ այդ սակագնի թանկացումը մեզ է օգուտ, բայց հաշվում ես, տակը մեզ ոչ մի կոպեկ չի մնում»,- դժգոհեց Արթուրը:

Հարցին՝ փորձե՞լ են հարցը ընկերության ղեկավարության հետ քննարկել, գուցե ընդհանուր հայտարարի գան, վարորդներն ասացին. «Մեզ ասում են՝ ինչ ուզում եք արեք, ձեր իրավունքն է, միջնորդավճարն այդքան է մնալու, եւ վերջ: Խոսակցություններ կան, որ էլի են տոկոսները բարձրանալու»:

Վարորդները որոշել են գործադուլ անել այնքան ժամանակ՝ մինչեւ իրենց ուզածին հասնեն: Ասում են՝ սա ընկերության խորամանկ մարքեթինգային քայլն է. մի որոշակի ժամանակահատված բարձրացնելով սակագինը՝ իբր մոտիվացնում էին իրենց, ապա միջնորդավճարը որոշեցին թանկացնել, ստացվում է՝ օգտվողի համար՝ թանկ փոխադրամիջոց, վարորդի համար՝ էժան աշխատանք:

«Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ ընկերությունում տեղյակ են խնդրից, ավելին՝ երեկ զրուցել են բողոքող մի խումբ վարորդների հետ, սակայն կարծես թե հանդիպումն ու զրույցներն արդյունք չեն տվել:

«Հայաստանում մեր ներկայացուցիչն իրենց բացատրեց, թե ինչի համար է արվում միջնորդավճարի բարձրացումը: Համեմատության համար պետք է նշեմ, որ Հայաստանն այն քիչ երկրների թվում է (որտեղ գործում է «Յանդեքս» ծառայությունը), որտեղ միջնորդավճարն այսքան ցածր է, այլ երկրներում 30 տոկոսի է հասնում: Հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը՝ միշտ փորձել ենք վարորդների համար ավելի ցածր շեմ սահմանել: Նաեւ մեզ մոտ բարձրացումն արվում է ոչ այնքան պարբերաբար, որքան այլ երկրներում»,- շեշտեց նա:

Գասպարյանի վստահեցմամբ՝ միջնորդավճարի բարձրացումը միտված է ծառայության մատուցման որակի բարձրացմանն ու հավելվածի անխափան աշխատանքի բարելավմանը: Նրա խոսքով՝ առաջիկայում առաքման եւ այլ նոր ծառայությունների ավելացում եւս կլինի, ինչպես նաեւ հնարավոր է սպասելաժամանակի կրճատում:

«Վարորդի եկամուտը սահմանափակված չէ միայն վարելու համար ստացած գումարով, համատեղ բոնուսային քաղաքականություն ենք վարում, որը եւս միտված է առաջարկի շուկայի ավելացմանը: Միայն հաճախորդի վճարած գումարը բացարձակ թիվ չէ, այստեղ նաեւ պետք է հաշվել հավելավճարները, բոնուսները, որոնք ստանում են վարորդները: Վարորդի ռեյտինգը, գնահատականը նպաստում է նրա՝ ավելի հաճախ պատվերներ ստանալուն, հետեւաբար ինչքան ավելի հաճախ է պատվերներ ստանում նա, այնքան ավելի շատ եկամուտ է ունենում: Օրինակ, եթե ծառայության երկու մեքենա են կանգնած կողք կողքի, եւ պատվեր է լինում, առաջնահերթությունը տրվում է այն մեքենայի վարորդին, որն ավելի շատ բարձր գնահատականներ ունի»,- բացատրեց ընկերության տարածաշրջանային ղեկավարը:

Վերջինս նկատեց՝ այսօր տասնյակ հազարավոր վարորդներ են օգտվում ծառայությունից: Ավետիս Գասպարյանի վստահեցմամբ՝ վերջին շրջանում աճել է պատվերների քանակը, ըստ այդմ՝ նաեւ եկամուտները: «Միջնորդավճարը պետք է բարձրանա, որ կարողանանք ապահովել ծառայության անխափան աշխատանքը: Ելնելով պատվերներից՝ արվում է, չի կարելի քիչ պատվերի դեպքում ավելի շատ միջնորդավճար գանձել»,- ասաց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ վերջին շրջանում բազմաթիվ են բողոքները «Յանդեքս»-ի նվազագույն սակագանի շեշտակի բարձրացման վերաբերյալ՝ Գասպարյանն ասաց. «Տեսեք, երբ որ լինում է պահանջարկի եւ առաջարկի խախտում, այդ ժամանակ էլ տեղի է ունենում մինիմալի բարձրացում»:

Վերջինիս խոսքով՝ խախտում է լինում, օրինակ, երբ եղանակի կտրուկ փոփոխություն է (ձյուն, անձրեւ կամ էլ անտանելի շոգ եւ այլն), խախտում կարող է լինել նաեւ, եթե ճանապարհաշինարարական աշխատանքներ են, եւ քաղաքի որոշ հատվածներ անանցանելի են, կամ էլ ՃՏՊ է, որը բլոկավորել է մի քանի խաչմերուկներ եւ այլն:

Գասպարյանի պարզաբանմամբ՝ աշխատանքը կաթվածահար չանելու նպատակով սակագինը բարձրացնում են, ինչը, ըստ նրա, վարորդներին մոտիվացնելու համար է արվում. «Գնի բարձրացումը միտում ունի, որ վարորդները շահագրգռվեն, դուրս գան գիծ եւ պահանջարկի այդ մակարդակը սպասարկեն: Եթե այդպես չանենք, ու պատվերները շատ լինեն, այդ դեպքում էլ շատ վարորդներ գիծ դուրս չեն գա, եւ պատվեր անելիս ուղեւորը կսպասի ոչ թե ներկայիս 3-4 րոպե, այլ 30-40:

Անդրադառնալով նաեւ ՀՀ-ում տաքսու մշակույթին, մարդկանց որոշակի դժգոհություններին՝ Գասպարյանը մանրամասներ նշեց.

«Կոնկրետ «Յանդեքս» տաքսի ծառայությունն այնպիսի որակային չափանիշներ ունի, որոնցով որակային նշաձողեր են սահմանվում յուրաքանչյուր տարիֆի, պատվիրատուների խմբի դեպքում: Ընդհանուր առմամբ, կխոսեմ մեր ծառայության որակից, այլ ոչ թե ընդհանուր շուկայից, որպեսզի կարծիքս սուբյեկտիվ չլինի: Մեզ մոտ կոմֆորտ, կոմֆորտ պլյուս կլասի վարորդները պարտադիր անցնում են թրեյնինգներ, անհատական հարցազրույցներ տաքսի վարորդների սպասարկման մենեջերի հետ: Վարորդը պարտավորվում է մնալ այն ստանդարտների շրջանակում, որը նախատեսված է տվյալ տարիֆի համար. հագուկապ, մեքենայի կարգին վիճակ, երաժշտություն, եւ, առհասարակ, վարորդի վարքը: Կա հստակ նշաձող նաեւ, օրինակ, բիզնեսի դեպքում, դա 4.9 է, սա նշանակում է, որ բավական է մեկ պատվիրատուն վատ գնահատի, եւ վարորդը կկորցնի հասանելիությունը ու այլեւս չի կարող վարել այդ դասի պատվեր. մեկ աստիճանով իջնում է»:

Գասպարյանը նաեւ խնդրեց քաղաքացիներին ծառայությունից օգտվելիս գնահատեն յուրաքանչյուր ուղեւորություն. «Դա մեզ համար ուղենիշ կդառնա՝ ճիշտ հետեւություններ անելու: Ընդհանրապես, Հայաստանում շատ հաճախ ելնելով ինչ-ինչ պատճառներից, եթե անգամ դժգոհ են մնում, վատ գնահատական չեն նշանակում»:

Տպել
5035 դիտում

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք