Ինչ առավելություններ է ընձեռում Մոսկվայի բորսայի արժութային շուկայում դրամով առքուվաճառքը. մանրամասնում է տնտեսագետը

Երեկվանից Մոսկվայի բորսայի արժութային շուկայում սկսվել է հայկական դրամով առքուվաճառքը։

Մասնագետների խոսքով՝ նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրային հնարավորությունները։

Տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ դոլարով առևտուրը Ռուսաստանում արդյունավետ չէ, քանի որ դոլարն այս պարագայում միջնորդ է:

«Մեր գործարարները, երբ ցանկանում են գործարք կնքել Ռուսաստանում, դոլարով են վաճառում, որը հետո փոխարկվում է ռուբլով: Այսպիսով՝ երկակի կոնվերտացիայի ընթացքում առկա է որոշակի գումարի կորուստ: Այժմ, երբ թույլատրվել է Ռուսաստանի բորսայի արժութային շուկայում հայկական դրամով առքուվաճառք իրականացնելը, դա հեշտացնում է հայ գործարարների առևտրաշրջանառությունը. այժմ նրանք կարող են միանգամից դրամով կամ ռուբլով իրենց առևտուրն անել»,- նկատում է նա:

Տնտեսագետը ընդգծում է՝ եթե կա տեսակետ, թե այս փոփոխությունից հետո ՌԴ-ում հնարավոր է հայկական դրամով առևտուր անել, սխալ տեղեկություն է:

Հարցադրմանը՝ ինչո՞ւ ավելի վաղ հնարավորություն չէր ստեղծվում գործարարների համար դրամով կամ ռուբլով իրականացնել առևտրաշրջանառությունը, Թավադյանը հայտնում է՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է. «Գոյություն ունի համաձայնագիր, ըստ որի՝ հնարավորինս լայն հնարավորություններ պետք է ստեղծվեն անդամ պետությունների առևտրաշրջանառությունը հեշտացնելու համար: Սա երկարատև գործընթաց է, բայց պետք է ամեն բան անել, որպեսզի անխափան առևտրաշրջանառությունն ապահովվի»:

Տնտեսագետը նաև նկատում է՝ Հայաստանի Հանրապետության արտահանման 29 տոկոսը, իսկ ներմուծման 39 տոկոսը բաժին է հասնում ԵԱՏՄ-ին, և արտահանվող ապրանքների հիմնական մասնաբաժինը պատրաստի արտադրանք է: «Ի տարբերություն դրա՝ Եվրոպա արտահանման 33 տոկոսը պղնձի հանքաքարն է: Վերջերս փոխարժեքի տատանման հետ կապված անորոշությունը խնդիրներ է ստեղծում մեր գործարարների համար: Դժվար է կանխատեսել, թե դրամ-դոլար փոխարժեքի հարաբերություններն ինչպես են զարգանալու: Իսկ ռուբլու հանդեպ դրամի դիրքը կայունանում է, այսինքն՝ դեպի Ռուսաստան ապրանք արտահանողները գրեթե կորուստներ չեն կրի»,- նշում է նա:

Թավադյանի խոսքով՝ հայ գործարարների համար ձեռնտու է գործարքի դիմաց ստանալ ռուսական ռուբլի: Զրուցակիցն ասում է՝ այսպիսով բիրժայում դրամային ավելցուկը մեծ քանակությամբ կփոխանակվի:

Հարցադրմանը՝ այս որոշումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, Աղասի Թավադյանը պարզաբանում է. «Հայաստանը ինչ մտել է ԵԱՏՄ, արտահանումը դեպի Ռուսաստան և ընդհանուր ԵԱՏՄ գրեթե եռապատկվել է: 2015 թվականին 226 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել Ռուսաստան, 2021-ին՝ շուրջ 800 միլիոն դոլարին համարժեք արտադրանք: Եթե համեմատենք 2022 թվականի առաջին 4 ամիսների տվյալները 2021-ի առաջին 4 ամիսների հետ, ապա միայն այդ ամիսների ընթացքում արտահանման 26.4 տոկոս աճ կա դեպի Ռուսաստան: Եվ բորսայում այսպիսի փոփոխությունը կավելացնի արտահանման թիվը»,- կարծում է տնտեսագետը և հավելում՝ ներմուծման տոկոսներում նույնպես մեծ փոփոխություններ են գրանցվել:

«Հայաստանի ներմուծման 37 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ ԵԱՏՄ-ի հետ հատուկ մաքսային պայմանները մեր գործարարների համար ավելի հեշտ հնարավորություններ են ընձեռում՝ ներմուծել և արտահանել ապրանքներ զրոյական կամ շատ քիչ մաքսային վճարներով: Այդ պատճառով առևտրաշրջանառությունը ավելանում է: Եվ բորսայի արժութային շուկայում հայկական դրամով առքուվաճառք իրականացնելը նաև կազդի ներմուծման վրա»,- եզրափակում է Թավադյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2435 դիտում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները