Անձրևների ժամանակ հեղեղ փողոցներում եւ գետնանցումներում. ինչու են խցանվում անձրևատարերը, և ում տիրույթում է խնդիրը

Երեկ երեկոյան Երեւանի տարբեր հատվածներում տեղատարափ անձրեւ եւ կարկուտ է տեղացել՝ ուղեկցվելով ուժգին քամիներով: Հորդառատ անձրեւի պատճառով որոշ փողոցներ եւ մայթեր գրեթե անանցանելի էին դարձել: Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութեր էին հրապարակում բակերից, անցումներից եւ շքամուտքերից, որտեղ տեսանելի էր՝ ինչպես է մեծ քանակությամբ անձրեւաջուր լցվում: Վերջիններս բողոքում էին՝ նշելով, որ ամեն անգամ անձրեւների ժամանակ նման իրավիճակի առաջ են կանգնում, քանի որ մայրաքաղաքի հեղեղատար համակարգը չի գործում կամ լավ չի գործում աղբով լցված լինելու պատճառով:

Հատկանշական է, որ խնդրի մասին խոսելիս հաճախ պատասխանատու կառույցները հարցը դուրս են մղում իրենց տիրույթից: Մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանից ասում են՝ խնդրի կարգավորումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի շրջանակում է, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից էլ հայտնում են, որ իրենք իրենց հասանելիք գործն անում են: Այսօր էլ «Հայկական ժամանակ»-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանից, եւ ստացանք նույն պատասխանը, այն է՝ հեղեղատարների հարցը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տիրույթում է:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասում է՝ սա մեր քաղաքի համար նորություն չէ, տարիներով չլուծված այս խնդիրը կարծես ժամանակի հետ ավելի է սրվել, ինչն էլ առավել զգացվում է մի փոքր երկար տեւող ու հորդառատ անձրեւներից հետո:

«Այն, որ քաղաքի հեղեղատար համակարգը տրված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, եւ դա արվել է ՀՀ կառավարության որոշման համաձայն, ոչ թե Երեւան քաղաքապետարանի, միանշանակ է: Իրենք պարտավորված են սպասարկել եղած համակարգը, ինչը նշանակում է մաքրել»,- նկատում է նա: Խաժակյանը փաստում է՝ ցավոք սրտի, այդ պայմանագիրը չի նախատեսել անձրեւատար համակարգի արդիականացում, համալրում կամ ցանցի ընդլայնում: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունն է հեղեղատար համակարգը հանձնել «Վեոլիա»-ին, սա որոշ իմաստով նաեւ քաղաքային հոգս է:

Ավագանու անդամի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը համայնքային բյուջեից որոշակի գումար է հատկացնում այս կամ այն փողոցում հեղեղատար համակարգ կառուցելու համար, սակայն դրանց շահագործումը կրկին հանձնում է «Վեոլիա ջրին»:

Խաժակյանը նկատում է՝ եթե առանձնացնենք այն փողոցները, որտեղ կա նորմալ հեղեղատար համակարգ, սակայն այն խցանված է, ուրեմն՝ «Վեոլիա ջուր»-ը չի աշխատում, իսկ եթե կա համակարգ, որը թողունակության իմաստով չի բավարարում, ուրեմն՝ ՓԲԸ-ի պատասխանատվության տիրույթից դուրս է: Ըստ նրա՝ անձրեւաջրերի քանակն ավելացել է, գուցե եղած համակարգն էլ խցանված չլինի, սակայն թողունակությունը չբավարարի:

«Երբ Երեւան քաղաքը նախագծվում էր եւ խորհրդային ժամանակաշրջանում անընդհատ կառուցապատվում, կային հատվածներ, որտեղ նախատեսում էր հեղեղատար համակարգ, բայց կային նաեւ հատվածներ, որտեղ չէր նախատեսվում ու ենթադրվում էր, որ ջրահեռացումը այդ հատվածներում պետք է տեղի ունենար բնական ճանապարհով: Բնականաբար, այդ տարիներից հետո քաղաքում շատ բան է փոխվել, եւ, ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախկինում ինքնահոսի թողնված հատվածները»,- ասում է Խաժակյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ խնդիրը սրվել է նաեւ այն պատճառով, որ ասֆալտապատվում են այն փողոցները, որոնք ժամանակին գրունտային հատվածներ էին. «Ասֆալտապատումն ու կառուցապատումը կամ առհասարակ հողային հատվածի ծածկումը հանգեցրել է նրան, որ անձրեւից հետո ջրերը ներծծվելու ուղղություն չունեն ու լցվում են փողոցները»:

Ավագանու անդամի նկատառմամբ՝ խնդրի լուծումը հետեւյալն է՝ իրականացնել վերահսկողություն մաքրողական աշխատանքների նկատմամբ եւ շարունակաբար կառուցել հեղեղատար համակարգեր՝ հատկապես ուշադրության կենտրոնում պահելով այն փողոցները, որտեղ հեղեղատարներ չեն եղել խորհրդային տարիներից ի վեր:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ ընկերության խնդիրը հեղեղատարները մաքրելն ու պատշաճ սպասարկում իրականացնելն է, ինչը ջանում են անել, սակայն համակարգի արդիականացումն ու համալրումն արդեն իրենց տիրույթում չէ:

«Մեր ընկերությունը գործում է վարձակալության պայմանագրի հիման վրա, պատասխանատու է ՀՀ կառավարությունից՝ ի դեմս ՀՀ ՏԿԶՆ Ջրային կոմիտեի, վարձակալած գույքի շահագործման եւ պահպանության համար, բայց ոչ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի զարգացման, այդ թվում՝ անձրեւաջրերի հեռացման համակարգի: Հետեւաբար, նոր ինժեներական կառույցների շինարարությունը մեր պարտավորությունների շրջանակից դուրս է: Նաեւ պետք է նշեմ, որ ժամանակի հետ մեր քաղաքը փոխվել է, զարգացել, իսկ զարգացող օրգանիզմն ունենում է նոր կարիքներ, որոնք բավարարել է պետք: Ասեմ, որ բավականին թանկ հաճույք է, մեծ գումարների հետ կապված»,- նկատում է Սարգսյանը:

Զրուցակցի խոսքով՝ շատ հաճախ մայրաքաղաքի փողոցների աղբը քամին ու անձրեւաջրերը քշում են, կուտակում անձրեւատարերի ճաղավանդակների վրա՝ արգելելով ջրընդունիչների աշխատանքը:

Մուրադ Սարգսյանը նաեւ նկատում է՝ երեկ Երեւանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրեւ. «Ինչպե՞ս են մեր քաղաքացիները. պատկերացնում հորդառատ երկար տեւողությամբ անձրեւը հնարավո՞ր է միանգամից չորացնել»:

Վերջինիս տեղեկացմամբ՝ այսօր արդեն դիմել է Երեւան քաղաքը սպասարկող ընկերության շահագործման տեղամասեր եւ ստացել տեղեկատվություն տիրող իրավիճակի մասին: «Երեկվա անձրեւի պատճառով եւ ջրահեռացման հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Պայմանավորված ջրի առատ հոսքով՝ որոշ տեղեր կուտակումներ են առաջացել, բայց մեր աշխատակիցները դրանք հեռացրել են: Մենք ավարտել ենք անձրեւատար համակարգի հերթական մաքրումը, դրանք նորմալ վիճակում են»,- վստահեցնում է նա:

Գործող կարգի համաձայն՝ ամեն տարի 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը, համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, ասում է նա, անհրաժեշտության դեպքում նաեւ տեղադրվում են բացակայող ճաղավանդակները, դիտահորերը, իսկ վնասվածները՝ փոխարինվում:

Տպել
1377 դիտում

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին