«Տիկտոկ»-ով դեռահասներն ընտրում են՝ զուգընկերը տղա լինի, թե աղջիկ. հոգեբանը՝ համացանցի ազդեցության և հետևանքների մասին

Հայաստանում համացանցի, սոցիալական հարթակների բացասական ազդեցություն թողնելու մասին մտահոգությունները շատացել են: Խնդիրը հատկապես ակնառու է երեխաների եւ դեռահասների շրջանում։

Շատ դեպքերում նույնիսկ ծնողներն են բարձրաձայնում, որ սեփական երեխայի հետ շփումը բարդացել է, չի հաջողվում, քանի որ համացանցի ազդեցության հետեւանքով երեխան ձեռք է բերել անկառավարելի վարքագիծ։ Օրերս էլ համացանցում տարածվեց տեղեկություն, որ 12-13 տարեկան աղջնակները գրում են 35 տարեկան եւ ավելի մեծ տարիքի տղամարդկանց, խոսում վերջիններիս հանդեպ իրենց զգացմունքների մասին:

«ԿԱՆԱ» զարգացման կենտրոնի դեռահասների ակումբի Կլինիկական հոգեբան, հոգեթերապեւտ Լիլիթ Ղավալբաբունցի խոսքով՝ ինֆորմացիոն աշխարհն իր բոլոր դրսեւորումներով ազդում է մարդու արժեհամակարգի, նպատակների եւ ցանկությունների, երազանքների ու իդեալների ձեւավորման, ինչպես նաեւ մարդկային փոխհարաբերությունների կառուցման վրա։ Մասնագետը նշում է՝ երեխանները, անկախ տարիքից, ունեն ծնողական ուշադրության, ջերմության եւ աջակցության կարիք հատկապես դեռահասության տարիքում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով վերոնշյալ խնդրի մասին՝ Լիլիթ Ղավալբաբունցն ասում է՝ երբ երեխան, դեռահասը նայում է որեւէ դերասանի կամ երաժշտի, հավանում ու սկսում հետաքրքրվել նրա կենսագրությամբ եւ այլն, նորմալ է, սակայն լինում են դեպքեր, երբ սկսում է սխալ ուղղությամբ գնալ, եւ այդ ամենը հոգեբանորեն վնասում է դեռահասին։

Մասնագետի հավաստմամբ՝ երբ որեւէ հայտնիություն ունեցող անձի հանդեպ հետաքրքրությունը վերածվում է հիվանդագին տարվածության, երեխան, մոռանալով սեփական «ԵՍ»-ը, ապրում է հայտնի անձի կյանքով, իսկ ինչը վերաբերում է հայտնիներին գրելուն կամ ինչ-որ առաջարկություններ անելուն, դա կարող է վկայել նաեւ այն մասին, որ երեխան ունի ուշադրության պակաս եւ այն փորձում է ստանալ իր սիրելի մարդուց։ Այսինքն՝ նա տանը ծնողից չի ստանում բավարար ուշադրություն կամ այնքան ջերմություն, որքան իրեն անհրաժեշտ է եւ այդ ամենը սկսում է փնտրել դրսում։

«Դեռահասն ուզում է ուշադրության կենտրոնում լինել, մտածում է, որ այդ իրավիճակում կարող է ամեն ինչ անել դրան հասնելու համար։ Նրա համար արդեն գերնպատակ կարող է լինել ոչ թե ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում, այլ սոցիումի ուշադրության, հատկապես՝ իրենից բարձր տարիքի տղաների ուշադրության կենտրոնում լինել, ում հետ կարող է պաշտպանված զգալ»,- ասում է նա։

Մասնագետը նաեւ նշում է այդ ամենի բացասական ազդեցությունները երեխայի հոգեբանության վրա․ «Երբ պարբերաբար գրում ու հետաքրքրվում են ինչ-որ մեկով եւ պատասխան չեն ստանում, այստեղ նույնպես երեխան իրեն անտեսված է զգում՝ առանց հասկանալու, որ խնդիրն իր մեջ չէ։ Դեռահասը սկսում է թերագնահատել իրեն, մտածել, որ լավը չէ, շատ հաճախ բարձրաձայնում է, որ իրեն չեն սիրում։ Սա նաեւ նպաստում է ինքնագնահատականի անկմանը։ Նա չի հասկանում՝ հայտնիություն ունեցող անձ ու հետեւորդ լինելու սահմանը»:

Զրուցակցի խոսքով՝ երբ սպասելիքը չի իրականանում, երեխան սկսում է նեղվել ու ընկճվել դրանից։ Լինում են դեպքեր, որ նա հայտնվում է սթրեսային իրավիճակում։

Ըստ Ղավալբաբունցի՝ քանի որ այդ տարիքում երեխաները դեռ ձեւավորման փուլում են, շատ հաճախ իրենք իրենց արտաքին տեսքի վրա են սկսում թերություններ փնտրել․ «Սա կարող է հանգեցնել նրան, որ դրանից հետո վերջինս սկսի մեկուսանալ: Այդ տարիքում ծնողի կատակով ասած արտահայտությունն անգամ, թե դու շատ նիհար ես, կամ գեր ես, կարող է երեխայի կոմպլեքսների առաջացման պատճառ դառնալ»։

Հոգեբանի պնդմամբ՝ այդ տարիքային խմբի մոտ շատ ակտուալ է դարձել «Տիկտոկ» սոցիալական հարթակում գրանցվելը, որի միջոցով նրանք դիտում են տարբեր բնույթի տեսանյութեր, իրավիճակային նկարագրեր, որպես կանոն՝ դրանք սկսում են նրանց դուր գալ, քանի որ ունեն բավականին շատ դիտումներ, եւ աստիճանաբար հասնում է նրան, որ երեխան ինքն էլ է ուզում փորձել առաջին հայացքից անվանս թվացող այդ, ժամանակակից լեզվով ասած, «լայֆխակերը», որպեսզի ինքն էլ դառնա հայտնի «տիկտոկեր»։

Զրուցակիցը նաեւ պարզաբանում է՝ երբ ծնողը սկսում է երեխայի առաջ ինչ-որ արգելքներ դնել՝ առանց բացատրելու, թե ինչի համար է արգելում, այդ պահից սկսած՝ նրա մոտ ագրեսիան շատանում է, սկսվում է կոնֆիլկտային իրավիճակ ծնողի հետ։ Կոնֆլիկը կարող է անգամ այնպիսի մակարդակի հասնել, որ երեխան փախուստի դիմի. «Տնից փախուստը կարող է նաեւ վկայել մի բանի մասին՝ երեխան իր բողոքն է հայտնում, ուզում է, որ իր կարծիքն էլ հաշվի առնեն, իրեն մեծ է ուզում զգալ, անկախություն է ուզում»:

Վերջինս նկատում է, որ երբ ծնողը իր երեխային չի լսում եւ չի ցուցաբերում համբերատար վերաբերմունք, վիճակը կարող է սրվել։

«Շատ սխալ է, երբ ծնողը չի փորձում ընկերանալ երեխայի հետ, հասկանալ նրան, այլ, ընդհակառակը, միշտ քննադատում է, համեմատում տարիքակիցների հետ, եւ երբ երեխան ինչ-որ բան է ուզում անել, ասում է՝ քեզ չի հաջողվի, դու չես կարող։ Շատ հաճախ ծնողը չի էլ փորձում հասկանալ, թե երեխան ինչ տեսահոլովակներ է դիտել եւ ինչի համար։ Սակայն հենց ծնողը սկսի դիտել, փորձել հասկանալ, թե ինչի համար է երեխան նայում, երեխան էլ կսկսի իր հետաքրքրություններով կիսվել ծնողի հետ՝ նրանից ակնկալելով իր հարցերի պատասխանը։ Եթե ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում, կարճ ժամանակ անց երեխան այլեւս իրեն հուզող հարցերի պատասխանը տարբեր տեղերում չի փնտրում, այլ փորձում է առաջինը ծնողից լսել։ Ծնողին վստահում է, երբ ինչ-որ բան ծնողն է ասում, որի հետ նա մտերիմ է, երեխան դա կասկածի տակ չի առնում: Շատ կարեւոր է, որ երեխայի հետ անկեղծ լինեն, եթե նույնիսկ չեն տիրապետում ինչ-որ թեմայի, դա ամոթ չէ. կարող են միասին կարդալ կամ երեխային ասել, որ անպայման կկարդա եւ հետո նրան կբացատրի այն ամենը, ինչն իրեն հետաքրքրում է»,- հավելում է նա։ 

Վերջինիս խոսքով՝ այստեղ էլ ծնողը եւ, առհասարակ, կրթական մակարդակում աշխատանքը մեծ դեր ունեն, երեխային պետք է այդ ամենը սովորեցնել, բացատրել, ցույց տալ եւ, ամենակարեւորը, լսել։

Հոգեբանի նկատառմամբ՝ համացանցի լուրջ բացասական կողմերից մեկն էլ այն է, որ այնտեղ տեղեկատվությունը չի վերահսկվում, գրեթե չկան տարիքային սահմանափակումներ ու արգելքներ: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, օրինակ՝ «Տիկտոկ» հարթակում շատ ակտուալ է այդ տեսանյութերով եւ, ինչու չէ, ծանոթություններով գումար աշխատելը․ «Դեռահասները հաճախ իրենք էլ են մտածում, որ դա գումար աշխատելու ձեւ է ու կարող են ունենալ սեռական հարաբերություններ, տեղադրել տարբեր տեսանյութեր եւ դրա համար ստանալ որոշակի գումար»։

Մասնագետը հավաստիացնում է՝ եթե ծնողը պարբերաբար սկսի ընկերաբար խոսել երեխայի հետ, նայել, օրինակ, «Տիկտոկ»-ի նրա նախընտրելի տեսանյութերը, տեսնի, թե երեխան ինչ տեսանյութեր է տեղադրում, ապա կարող է աստիճանաբար որոշակի շտկումներ մտցնել եւ կանխել երեխայի կյանքին վտանգ սպառնացող տարբեր իրավիճակներ, որոնցից մեկը կարող է լինել սպառնալիքը, որը նույնպես շատ լուրջ հոգեբանական խնդիրների պատճառ կարող է դառնալ։

«Եթե ծնողներն անընդհատ արգելքներ են դնում՝ առանց որեւիցե բան բացատրելու, դա նպաստում է նրան, որ երեխայի մոտ արգելված, երբեմն նույնիսկ գիտակցական վատի նկատմամբ հետաքրքրությունը մեծանա»,- փաստում է նա։

Հոգեբանը նաեւ արձանագրում է՝ դեռահասության տարիքն է սեռային ինքնագիտակցության, սեռային դերերի ու բնութագրերի յուրացման կարեւոր շրջանը: Սեռերին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկատվության եւ տեսանյութերի, անառողջ փոխհարաբերությունների անարգելք ներկայացումը կարող է խեղաթյուրել դեռահասների ու պատանիների սեռական ոլորտի մասին պատկերացումները, բացասաբար ազդել սեռական հասունացման ընթացքի վրա։

«Համացանցի, հատկապես «Տիկտոկ»-ի միջոցով այսօր շատ երեխաներ սկսում են ընտրել՝ իր զուգընկերը տղա՞ լինի, թե՞ աղջիկ, քանի որ «Տիկտոկ»-ի հարթակում դա եւս բավականին ակտուալ է եւ շատ քիչ է քննադատվում, երեխան տեսնում է եւ համարում առողջ հարաբերություններ, այն ազդում է նաեւ սեռական կողմնորոշման վրա»,- ասում է Ղավալբաբունցը։

Հոգեբանը նշում է, որ իր աշխատանքի բերումով արձանագրել է՝ այսօր Հայաստանում շատ դեպքերում ծնողները դիմում են երեխայի հետ կապված մեկ խնդրով, բայց հետազոտման արդյունքում նրա մոտ բացահայտվում է մեկ այլ խնդիր, այսինքն՝ բուն խնդիրը, որը պատճառահետեւանքային կապով առաջացրել են այլ խնդիրներ․ «Երեխայի հետ կոնֆլիկտները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել, եւ օր օրի բարդանում են նրա հետ հարաբերությունները թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցում եւ թե՛ սոցիումում։ Հաճախ բարձրաձայնում են, որ երեխան դարձել է անկառավարելի, անգամ սկսել է խնդիրներ առաջացնել. եթե մի բան ուզում է, պետք է լինի: Կան նաեւ երեխայի սեռական կողմնորոշման հետ կապված խնդրով դիմող այցելուներ»:

Հոգեբանի դիտարկմամբ՝ վերոնշյալ գրեթե բոլոր խնդիրների հիմքում ծնողական անուշադրությունն է կամ սխալ դաստիարակչական մոտեցումը. «Հասել ենք այն փուլին, որ երեխաները հիմնականում բողոքում են անտարբերությունից, երբ գալիս են, առաջին հերթին դա ենք նկատում՝ կա՛մ ունեն ուշադրության պակաս, կա՛մ ջերմության, եւ, իհարկե, տարիքին համապատասխան ճգնաժամային խնդիրները: Երեխան ասում է՝ ինձ չեն լսում, մեկ է, ինձ չեն հասկանում, ինձ չեն սիրում եւ այլն»։ 

Աղավնի Հովհաննիսյան

Տպել
3746 դիտում

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը