Որ դեպքում հնարավոր կլինի ստանալ տան վերանորոգման համար մատչելի վարկեր և ինչ պայմաններով. պետական աջակցության նոր ծրագիր

ՀՀ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչությանը վերաբերող հարցերն ու խնդիրները և դրանց լուծման համար մշակում պետական տարբեր աջակցող ծրագրեր։ 

Դրանցից է, օրինակ, «Բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների» պետական աջակցության ծրագիրը, որի միջոցով առաջիկայում հնարավոր կլինի օգտվել մատչելի վարկերից՝ ուղղված բնակարանների, անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգմանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնեց՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների համար քաղաքացիները կարող են օգտվել առավելագույնը 7 մլն դրամի վարկից, իսկ անհատական տների դեպքում՝ 10 մլն դրամի: Վարկի մարման առավելագույն ժամկետն սահմանվել է 7 տարի:

«Սուբսիդավորման պարագայում սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների համար վարկը կլինի 0 տոկոս, այսինքն՝ առանց տոկոսի: Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերի համար՝ 2 տոկոս, քաղաքային բնակավայրերի համար՝ 3 տոկոս, Երևանի բնակիչների համար՝ 5 տոկոս: Ըստ ծրագրի՝ վարկի բանկային տոկոսադրույքը 14 տոկոս է, որի զգալի մասը կամ ամբողջությամբ, կախված բնակավայրից, պետությունը սուբսիդավորում է: Ծրագրի համաձայն՝ պետությունը ֆինանսավորելու է 9-14 նիշով վարկերի տոկոսադրույքը»,- վստահեցրեց Արզումանյանը:

Վերջինիս խոսքով՝ ծրագրից, սակայն, չեն կարող օգտվել վթարային բնակարաններում, տներում բնակվող քաղաքացիները։ Հետևաբար ծրագրի միջոցով վարկ վերցնելիս անձը պետք է նախ ներկայացնի բնակարանի տեխնիկական վիճակի վերաբերյալ լիցենզավորված կազմակերպության տված եզրակացությունը։

«Ըստ օրենքի՝ քաղաքացիները պետք է իրենց տան տեխնիկական վիճակի ստուգումներ անեն 10 տարին մեկ և տեղյակ լինեն իրենց գույքի վիճակից, սակայն մեր քաղաքացիները դա չեն անում, և սա նաև լավ հնարավորություն է, որ բնակիչները տեղեկացված լինեն այն տան վիճակից, որտեղ բնակվում են։ Բազմաբնակարան շենքերի դեպքում լիցենզավորման կազմակերպությունն է որոշելու՝ տեխնիկական զննում անի միայն իր տունը վերանորոգել ցանկացող քաղաքացու տա՞նը, թե՞ ամբողջ շենքում։ Սովորաբար, եթե շենքը լավ վիճակում է գտնվում, միայն այդ տան համար են եզրակացություն տալիս։ Բայց լիցենզավորող կազմակերպությունն է որոշում՝ ինչպես կատարի տան վիճակի զննումը»,- ընդգծեց մասնագետը։

Իսկ ի՞նչ է նշանակում է «էներգաարդյունավետ վերանորոգում», բանախոսը նշեց. «Այսինքն՝ տների ընթացիկ վերանորոգում և ներքին հարդարման աշխատանքներ, որոնք պետք է ուղեկցվեն էներգաարդյունավետության միջոցառումներով: Օրինակ՝ անհատական տների համար էներգաարդյունաբերական միջոցառում է տան արտաքին պատերի ջերմամեկուսացումը, ինչպես նաև նկուղների դեպքում՝ արևային պանելների տեղադրում և այլն: Բնակարանների դեպքում վարկի գումարի՝ 20, անհատական տների դեպքում 30 տոկոսը պետք է ուղղվի վերանորոգման աշխատանքներին։ Վարկի 10 տոկոսն էլ կարող է ուղղվել կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը. եթե մարդը կարիք ունի թարմացնել իր տեխնիկան, կարող է անել»:

Կենտրոնական բանկի նախագծերի ղեկավար Դավիթ Կիրակոսյանն էլ, թեև կոնկրետ ժամկետ չնշեց, թե երբ քաղաքացիները կարող են օգտվել աջակցության ծրագրից, սակայն ասաց՝ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը թե՛ ֆինանսական կազմակերպությունների, թե՛ քաղաքացիների շրջանում շատ մեծ է։ 5 օրվա աշխատանքային ժամկետում էլ պատրաստ կլինի բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը, որոնք ընդգրկված են լինելու ծրագրում։ Մասնագետները, սակայն, քաղաքացիներին ահազանգում են՝ պատրաստ պահել վարկային գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Ծրագրից օգտվելու համար նախատեսված է բանկից վարկ վերցնելու դասական գործընթաց: Ոչ մի արտոնություն չի սահմանվում, պարզապես վարկը ձևակերպելուց հետո պետությունը մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորում է դրա տոկոսադրույքը:

«Արդեն ընթացքի մեջ է պայմանագրերի կնքման գործընթացը, որն էլ ապահովելու է վարկի սուբսիդավորումը։ Բանկ դիմելու և վարկ ստանալու դեպքում կան որոշակի աշխատանքներ, որոնք պետք է անեն․ դիմելու համար անհրաժեշտ է հավաքել փաստաթղթերի ցանկ՝ վարկունակություն, սեփականության վկայական և այլն»,- ասաց Կիրակոսյանը:

Ծրագրի բուն նպատակը, ըստ բանախոսի, վարկ վերցրած քաղաքացու բեռը թեթևացնելն է:

Վարկը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով, բոլոր ծախսերի 80 տոկոսը պետք է փաստաթղթային հիմնավորում ունենա, իսկ էներգաարդյունավետ միջոցառումների վերանորոգման դեպքում ծախսերի 100 տոկոսը պետք է հիմնավորված լինի։ Վերահսկողությունը վերապահված է ֆինանսական կազմակերպություններին: Նաև մոնիթորինգի միջոցով հաշվետվություն է ներկայացվելու, թե քաղաքացին ինչպես է ծախսել գումարը։ Այսինքն, օրինակ, լուսանկարներ ներկայացնի մինչ բնակարանի վերանորոգումը և վերանորոգումից հետո։

«Կառավարության որոշմամբ՝ նաև նախատեսված է, որ, որպես վարկառուներ, կարող են հանդիսանալ նաև շահառուների ընտանիքի անդամները։ Այսինքն՝ եթե սեփականությունը ընտանիքի հոր անունով է, ապա նրա կինը, երեխան, որպես ընտանիքի անդամ, նույնպես կարող են դիմել և հանդես գալ որպես վարկառու, և վարկը ձևակերպվի նաև նրանց անունով։ Կարևոր պայմանը միայն, որ վարկային գումարը օգտագործվի բնակարանի վերանորոգման համար»,- մանրամասնեց նա:

Շահառուների սահմանափակում այս պահին ծրագրի վերաբերյալ դրված է միայն ժամկետի առումով։ Այն գործելու է ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հուլիսի մեկը վերցված վարկերի դեպքում։ Կախված ծրագրի ընթացքից՝ կորոշվեն նաև հետագա անելիքները։

Մերի Խաչատրյան

Տպել
2120 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է