«Շտապիր», «գնիր 1-ը՝ 2-րդը անվճար». իրակա՞ն են ՀՀ-ում զեղչերի մասին հայտարարությունները, եւ ինչից են դժգոհ քաղաքացիները

Հայաստանում վերջին շրջանում տարբեր ծառայությունների ու ապրանքների դեպքում գործող աննախադեպ զեղչերի մասին հայտարարությունների տարափ է: Ամենուր գովազդներ են ու շտապեցնող կոչեր: Եթե տեղի բնակիչ չլինես եւ վարվող գնային քաղաքականությունից էլ անտեղյակ, ապա շատ հեշտ կմոլորվես ու կհայտնվես ծուղակում:

Կան անգամ մեծ ու փոքր խանութներ, որտեղ ամբողջ տարին գայթակղիչ առաջարկներ են՝ «զեղչեր», օրինակ՝ «գնիր մեկը, երկրորդը ստացիր անվճար», «շտապեք ձեռք բերել, քանի գործում է զեղչը», «գնիր մեկը, մյուսի դեպքում 50 տոկոս զեղչ կգործի», «հատուկ առաջարկ» եւ այլն, եւ այլն:

Ասել, որ բնակչությունը կուրորեն հավատում է այս շահագրգռող առաջարկներին, իհարկե, միանշանակ չէ, սակայն փոքր չէ նաեւ այն անձանց թիվը, որոնք դառնում են մարքեթինգային հնարքների զոհը:

Սննդի, հագուստի եւ կոսմետիկ ապրանքների վաճառքի դեպքում գործող զեղչերի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը հարցումներ է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով՝ օգտվո՞ւմ են արդյոք դրանցից եւ վստահում:

Մեր հարցվածներից շատերը նշում էին, որ հաճախ խանութներ են այցելում, որտեղ որոշակի ապրանքների վրա փակցված է զեղչ, սակայն իրականում տվյալ ապրանքն ամիսներ առաջ էլ նույն գինն է ունեցել: Նրանց խոսքով՝ ոչ բրենդային խանութներ էլ կան, որտեղ հիմնականում 50 տոկոս զեղչ է գրված: Որոշներն էլ նշում էին, որ հավատացել են առաջարկներին և խաբվել այս կամ այն իրը գնելու կամ կոսմետիկ ծառայությունից օգտվելու ժամանակ:

«Իրականում այդ ծառայությունները մասնագիտացված սրահներում բավականին թանկ են, սակայն դրանք զեղչով առաջարկողները կես գնից անգամ ցածր են: Հետաքրքրվել եմ մասնագետից եւ պարզվել, որ իրականում նման պրոցեդուրաների գնալը ոչ միայն անարդյունավետ է, այլեւ վտանգավոր առողջության համար»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացի Գոհար Հարությունյանը: Ըստ նրա՝ եթե ծառայություն իրականացնողներն այնքան անբարեխիղճ են, որ կարողանում են գրեթե ոչ պիտանի սարքով մարդկանց սպասարկել, ապա հեռու չէ, որ այդ սարքերն ու սպասարկումը կարող են նաեւ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանել:

Քաղաքացի Գայանե Մելքոնյանն էլ, մեզ հետ զրույցում խոսելով խանութներում անսահմանափակ զեղչերից, ասաց՝ սխալ է ասել, որ խնդիրը համատարած է, քանի որ ոչ բոլոր խանութներն են նման հնարքների դիմում, բայց տարածված է. «Խանութներ կան՝ անհեթեթ, ամբողջ տարին զեղչ են նշում, բայց իրականում զեղչ չկա: Իհարկե, կան նաեւ կոնկրետ խանութներ, որտեղ իսկապես զեղչեր են գործում, եւ տեսնում ես, որ նախնական գնից բավականին էժանացել է, եւ այդ զեղչը պահպանվում է մինչեւ տվյալ տեսականու սպառվելը»:

Զրուցակիցը հիշատակեց նաեւ Հայաստանում վերջին մի քանի տարիներին ակտիվ տարածված «Սեւ ուրբաթ» նախաձեռնությունը. «Շատ խանութներ գիտեմ, որոնք իրականում չեն մասնակցում «Սեւ ուրբաթ»-ին, պարզապես մեր քաղաքացիներն այդ օրերին կլանված սկսում են խանութներով շրջել եւ ահռելի գնումներ կատարել»:

Քաղաքացի Մելանյա Գեւորգյանն էլ նշեց, որ վստահություն չեն ներշնչում զեղչված գնով մազահեռացման մասին հայտարարությունները. «Ես վստահ գիտեմ, որ ամբողջ մարմնի մազի հեռացման դեպքում 10-12 հազար դրամ զեղչ անելն արհեստական է եւ արդյունավետ»:

Անդրադառնալով մատնահարդարմանը վերաբերող զեղչերին՝ զրուցակիցը ասաց, որ դրանք էլ վստահություն չեն ներշնչում:

Արմինե Բաբաջանյանն էլ նկատեց՝ հաճախորդների հիմնական մասը ձգտում է մատչելի տարբերակի, եւ դա բնական է։ Սակայն երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մարդու օրգանիզմի հետ, որը կարող է տուժել, եթե պրոցեդուրան կատարի ոչ պրոֆեսիոնալ եւ գործին մակերեսորեն տիրապետող, երբեմն էլ չտիրապետող մասնագետը։ «Ակնհայտ է, որ լազերային մազահեռացումն ունի հակացուցումներ, սակայն ոչ բոլորն են զգուշացնում այդ մասին հաճախորդին։ Երբեք չի եղել, որ ինձ նախազգուշացնեն, շատ հաճախ փոխել եմ այցելությանս վայրը՝ հենց այդ նկատառումներից ելնելով»,- ասաց նա:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նույնպես օրերս անդրադարձել էր այս խնդիրներին: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Պիպոյանը նկատեց՝ ընկերությունները «զեղչերի» մասին գովազդային հոլովակներ ավելի շատ են նկարում, քան բուն բրենդի: Նկարում են, որովհետեւ ոչ ոք չի արգելում մոլորեցնել սպառողներին, ազատ գործում են:

Նրա խոսքով՝ որպեսզի հասկանանք, թե որքան խնդրահարույց է ոլորտը, պարզապես պետք է միացնել կամայական հեռուստաալիք եւ տեսնել՝ այն ընկերությունները, որոնք գովազդ են նկարում, իրենց բրենդի մասի՞ն է, թե՞ այս կամ այն ակցիայի. «Ավելին՝ մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ գովազդային հոլովակ ունենք, որտեղ ասվում է՝ «մենք զեղչ չենք անելու, այլ էժան գին ենք դնելու»: Իրական զեղչեր պետք է լինեն, ոչ թե ապրանքն անիրատեսական թանկ դնես, հետո բերես իրատեսական գնի ու սովորական գնի իջեցման անունը դնես ակցիա»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նաեւ նկատեց՝ այսօր որեւէ մեկը չի ուզում բիզնեսի փոխարեն գին որոշել, բիզնեսն է գինը սահմանում՝ ազատ շուկայական հարաբերություններից ելնելով: Պիպոյանի նկատառմամբ՝ բնական է, որ գնորդն էլ ի սկզբանե հակված է ապրանքը ձեռք բերել սովորական գնից ավելի մատչելի, իսկ երբ կարդում է «զեղչ», «ակցիա» բառերը, ինքնաբերաբար շտապում է այդ ապրանքը ձեռք բերել: 

Անդրադառնալով «Սեւ ուրբաթ»-ին՝ վերջինս նշեց՝ բազմաթիվ բողոքներ են ստացել այն մասին, որ ապրանքն այդ օրերին դրված է եղել հին գնով. «Նախնական արժեքը նշել են հին գնից 10 հազարով բարձր ու իբր այդ օրը «զեղչել» են, փակցրել հին գինը»:

Պիպոյանի կարծիքով՝ քանի դեռ չկան հստակ կարգավորումներ, գոնե պետք է որոշակի աշխատանք տարվի՝ հանրության մոտ «զեղչ» բառի նկատմամբ ուշադրությունը փոխելու համար:

«Նախորդ տարվա վերջին թվում էր, թե խնդիրը վերջապես կլուծվի: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) օրենսդրական կարգավորումներ էր մշակել: Բավական ակտիվ էլ քննարկումներ նախաձեռնեցին թե՛ բիզնեսի, թե՛ սպառողական շահերը ներկայացնող կառույցների հետ: Քննարկումների ժամանակ խոսվում էր, որ հնարավորինս արագ կարծիքներ հայտնեինք, որպեսզի տանեն ԱԺ, քննարկումը ստանար օրենքի ուժ, եւ խնդրին լուծում տրվեր: Ամեն ինչ կարող էր այլ լիներ, եթե չլիներ էկոնոմիկայի նախարարությունն ու չորոշեր, որ իրենց ոլորտն է՝ իրենք կմշակեն: Տարան մշակելու ու թեման քնեցրին»,- նշեց Պիպոյանը:

Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին զեղչված կոսմետիկ ծառայությունների վատ որակի վերաբերյալ՝ Պիպոյանն ասաց. «Իհարկե, այդ մասին մասնագետները պետք է խոսեն, բայց, ցավոք, պիտի ասեմ, որ ոլորտը բառի լայն իմաստով կարգավորված չէ: Այնտեղ, որտեղ պետք է պատշաճ հիգիենա, անգամ դրան չեն հետեւում»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ սա այն ոլորտն է, որտեղ լուրջ բացթողումներ կան՝ սկսած նյութերից, վերջացրած այդ կազմակերպությունների կամ անհատների լիցենզավորման կարգերից:

«Դեղագործական միջամտություններ են անում մարդիկ, որոնք միջնակարգ կրթություն էլ չունեն: Երբեւէ լսե՞լ եք հորդոր, որ մեր առողջապահության նախարարության ոլորտային պատասխանատուները խորհրդատվական բան ասեն կանանց եւ աղջիկներին՝ առանց գովազդելու այս կամ այն ընկերությունը: Պետք է ասեն՝ որ նյութերը պետք է լինեն, ինչը չպետք է լինի, ինչն է վնասակար: Ինչ կարող է լինել, եթե դու ունես հորմոնալ խնդիր եւ առանց այն լուծելու գնում ես մազահեռացման կամ որեւիցե այլ միջամտության: Իսկ եթե մենք հանրությանն այս առումով էլ չենք կրթում՝ թողնելով վարսավիրանոցի հույսին, ունենալու ենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց նա:

Տպել
1280 դիտում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները