Իրավիճակը հասկանալով է նման հայտարարություն անում. ինչու Սերժ Սարգսյանը Իշխան Սաղաթելյանին կարգեց ընդդիմության առաջնորդ

Իշխան Սաղաթելյանն ստեղծել է մի այնպիսի իրավիճակ, որ արդեն նրան կարգում են որպես առաջնորդ: Սակայն պետք է արձանագրենք՝ այս ընդդիմության առաջնորդ լինելն այդքան էլ պատվաբեր չէ: Եվ սա հասկանալով է Սերժ Սարգսյանն անում նմանատիպ հայտարարություն:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որտեղ վերջինս ընդդիմության առաջնորդ կարգեց Իշխան Սաղաթելյանին՝ ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Վերջինս, խոսելով այն դիտարկումների մասին, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ շարժումը մարում է, այդ պատճառով էլ իր թիմակիցներից ոչ մեկին չի ուզում ներկայացնել որպես ընդդիմության առաջնորդի, նկատում է.

«Արթուր Վանեցյանը քիչ-քիչ սկսել է հետ քաշվել, Ռոբերտ Քոչարյանն էլ չի երևում, որդին էլ՝ Լևոն Քոչարյանն էլ, մեկնել է ԱՄՆ: Մարդիկ, որոնք ռեալ կանգնած էին այս շարժման հետևում, նույնիսկ շարժման պիկին իրենց չէին բերում առաջին պլան: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ 2008-ին շարժում սկսեց, նա առաջին պլանում էր, ամեն օր ելույթ էր ունենում, բոլոր քայլերթերին մասնակցում էր: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գրեթե չեն երևում: Չեն ձգտում առաջնային դիրքերում լինել, քանի որ հասկանում են՝ այս ակցիաներն ապագա չունեն»:

Ստեփանյանի դիտարկմամբ՝ առաջին իսկ օրերից ակցիաների կազմակերպումը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը վերցրեց իր վրա՝ նկատելով. «Նրա դեմ երևի ամենաքիչ կոմպրոմատները կային, դրա համար էլ Սաղաթելյանն էր ընտրվել: Իսկ հռչակվում է առաջնորդ այն պահին, երբ հասկանում են՝ շարժումը գրեթե չկա»:

2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը ծրագրում էր, որ ԲՀԿ-ն պետք է հավաքի ձայների մեծամասնությունը ԱԺ ընտրություններում, որպեսզի խորհրդարանը, այսպես ասած, իրենով անի, քանի որ հենց Քոչարյանն էր կանգնած ԲՀԿ-ի հետևում, ասում է քաղաքագետը: Վերջինս ընդգծում է՝ սակայն Սարգսյանը կարողացավ այնպես անել, որ ՀՀԿ-ն հավաքեի ձայների մեծամասնությունը, ԲՀԿ-ն էլ դառնա «արբայնակ» կուսակցություն:

«Այդ ժամանակվանից ի վեր Քոչարյանի և Սարգսյանի միջև տարաձայնություններ են սկսվել, և իրենք երբեք էլ միասնական չեն եղել: Նույնիսկ, եթե հաջողվեր իշխանափոխություն իրականացնել, ապա այդ դեպքում իրենց ներսում ուտելու էին իրար, չէին կարողանալու որոշել՝ ով է ղեկավարելու Կառավարությունը, ովքեր են լինելու դրա անդամները»,- նշում է զրուցակիցը:

Դիտարկմանը՝ ակցիաների սկիզբը դրեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հարցադրմանը՝ ինչո՞ւ նա այդպես էլ չկարգվեց որպես առաջնորդ և կարծես թե դուրս է մնում պայքարից, քաղաքագետն ասում է՝ Վանեցյանը դուրս չի մնացել, այլ ինքն է ցանկացել դուրս գալ:

«Կարծում եմ՝ Վանեցյանը գնաց Մոսկվա, որոշ մարդկանց հետ ունեցավ բանակցություններ, դրանից հետո սկսեց իր շարժումը՝ դրանով հավատարմությունը ցույց տալու համար Մոսկվային, հետո այդ ամենին միացան մնացածները, ամենայն հավանականությամբ՝ հենց այդ պայմանավորվածությունների հիման վրա: Նրանք հասկացան, որ ԱԱԾ նախկին ղեկավարը փորձում է մոնոպոլացնել շարժումը և կանգնեցին կողքին: Վանեցյանի դերակատարությունը դա էր՝ շարժումը սկսելը, դրանից հետո նա քիչ-քիչ դուրս եկավ, քանի որ հասկացավ՝ այս շարժումն անիմաստ է, պայքարը չունի շարունակություն»,- կարծում է քաղաքագետը:

Ստեփանյանը նկատում է՝ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում կրկեսային ներկայացումներով էր զբաղված, հիմա էլ նույնն անում է դրսում. «Հավանականությունը ի սկզբանե 0 է եղել, որ այս կրկես «Շապիտոն» կարող էր գալ իշխանության: Գալու ցանկությունն էլ մեկն էր՝ պաշտպանել թալանածը»:

Հարցադրմանը՝ իր կարծիքով ի՞նչ է հայտարարելու վաղը Իշխան Սաղաթելյանը, քաղաքագետը շեշտում է՝ ինչ էլ հայտարարի, լինելու է սուտ ու մանիպուլյացիա. «Իրենք բոլորին են ստում, նույնիսկ իրենց կողքին կանգնած ու ազնիվ մղումներ ունեցող մարդկանց: Փորձում են ստերով փրկել սեփական դեմքը և ցույց տալ, թե կա ընդդիմություն: Այնինչ այս ընդդիմությունը իշխանությունների համար նվեր է»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
7118 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը