Որ կառույցները կլինեն նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում. փոխնախարարը մանրամասնում է

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր նաև ներքին գործերի նախարարության նախնական մոդելը:

«Հայկական ժամանակ»-ը նոր նախարարություն ստեղծելու գաղափարի մասին զրուցել է ՀՀ արդարադատության փոխնախարար, Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Արփինե Սարգսյանի հետ:

- Տիկին Սարգսյան, Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստի ժամանակ նաև անդրադարձ է կատարվել Ներքին գործերի նախարարություն ունենալուն: Խնդրում ենք ներկայացնել, թե ստեղծվելիք ՆԳՆ-ն հիմնականում ի՞նչ գործառույթներ է կատարելու, ի՞նչ ստորաբաժանումներից է կազմված լինելու:

- Արդարադատության նախարարությունն ամիսներ շարունակ աշխատել է միջազգային փորձագետների հետ և դիտարկել ներքին գործերի նախարարության ստեղծման մոդելային տարբեր լուծումներ: Ի վերջո, կանգ ենք առել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հիմքով ներքին գործերի նախարարության ստեղծման մոդելի վրա: Ըստ այդմ՝ մենք մշակել ենք մոդելային հայեցակարգը և ներկայացրել խորհրդի քննարկմանը:

Այս մոդելն ընտրվել է մի քանի հանգամանքի հաշվառմամբ. առաջին և թերևս ամենակարևոր փաստարկն այն է, որ տրամաբանորեն աղետների և այլ ճգնաժամային իրավիճակներում պետք է ունենալ մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանք, որը միայն միասնական կառավարման հաշվին առավել արդյունավետ կլինի: Այս մոդելի դեպքում պետությունը ոստիկանության, ոստիկանության զորքերի, փրկարար և այլ ծառայությունների նյութատեխնիկական, կարողությունների փոխլրացման ու կառավարման ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություն է ունենում, ինչը ևս բերելու է արդյունավետ կառավարման: Սա կօգնի նաև հաղթահարել ինստիտուտների հորիզոնական համագործակցության՝ ոչ բավարար աստիճանի զարգացած մշակույթը:

Ըստ այդմ՝ ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդելում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում, բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում, հումանիտար հարցեր:

Կառուցվածքի տեսանկյունից փորձել ենք մշակել հնարավորինս օպտիմալ լուծումներ: Հաշվի առնելով այն, որ 3 կառույցի միավորում ենք ունենալու՝ տրամաբանական է, որ պետք է ձևավորենք ծախսարդյունավետ, հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: ՆԳՆ ենթակա կառույցները, ի թիվս այլնի, կլինեն ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՆԳՆ կրթահամալիրը: Ընդ որում՝ կառուցվածքային տրամաբանությունն այն է լինելու, որ լիազորությունների տարանջատման հիման վրա ենթակա կառույցները ռեսուրսները կարողանալու են ուղղել իրենց իսկ հիմնական ֆունկցիաների իրականացմանը:

- Ստեղծվելիք նախարարությունը նախկին ՆԳՆ-ի մոդելո՞վ է աշխատելու, թե՞ նորովի է ներկայանալու:

- Ներքին գործերի նախարարության ստեղծման օգտին եղած փաստարկներն ինքնին շատ խոսուն են: Բավական է միայն նշել, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել հատկապես ոստիկանական ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողությունը, նախարարությունը կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:

Պետք է շատ հստակ արձանագրենք, որ ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի նախկին փորձի հետ: Նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե՛ քաղաքական, թե՛ քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։ Այդ տարբերության օգտին են վկայում կառավարման ձևի փոփոխությունը և քաղաքացիական գիտակցության ավելի զարգացած մակարդակը, ուստիև՝ ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմների առկայությունը։ Բացի այդ, նոր Հայաստանին նոր ոստիկանություն բերելու ռազմավարական գաղափարի իրագործման առումով համակարգային ու մտածողության փոփոխություն բերելը դժվար կլինի առանց համակարգային և կառուցվածքային փոփոխությունների: Հետևապես պետք է ունենալ միասնական նախարարություն, որը թույլ կտա ապահովել ռեֆորմային օրակարգը:

- Իսկ հնարավո՞ր է՝ ՆԳՆ-ի ստեղծման դեպքում ոստիկանությունը, որպես կառույց, լուծարվի, ինչպես նաև՝ այս մոդելի ստեղծմամբ ոստիկանության աշխատակիցների թիվը կկրճատվի՞, թե՞ հակառակը:

- Ոստիկանությունը շարունակելու է գործել նախարարության տանիքի տակ: Առաջարկվող մոդելի դեպքում ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, իսկ ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար: Ինչ վերաբերում է կրճատումներին, ինչպես նշեցի, մեր հիմնական խնդիրներից է ունենալ ծախսարդյունավետ, հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Այսպիսի կառուցվածքին գնալու համար տրամաբանական է, որ կունենանք հաստիքային վերանայումներ, որոնց ուղղությամբ քննարկումներ ենք իրականացնում:

- Ներքին գործերի նախարարը պարտադիր պետք է լինի համակարգի՞ց, թե՞ նախարարի պաշտոնում կարող է նշանակվել յուրաքանչյուր ոք:

- Ներքին գործերի նախարարն այնպես, ինչպես մյուս նախարարները, նշանակվելու է ընդհանուր կարգով:

- Համակարգի աշխատակիցների հետ այս թեմայով քննարկում ունեցե՞լ եք: Ի՞նչ տեսակետ ունի ոստիկանության բարձրաստիճան ղեկավար կազմն այս որոշման վերաբերյալ:

- Ոստիկանության ոլորտի բարեփոխումները միանշանակորեն շատ մանրամասն քննարկել ենք ոստիկանության մեր գործընկերների՝ թե՛ ղեկավար կազմի, թե՛ մյուս ծառայողների հետ, և դրանք շատ սպասված են: Ցանկացած մոդելային լուծումի մշակմանը հասնում ենք փոխըմբռնման մթնոլորտում՝ հիմքում ունենալով իրապես նոր ոստիկանություն ունենալու նպատակը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
7935 դիտում

Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից տեղահանվածների համար գործարկվել է կայք. մանրամասներ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սյունիքի մարզում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կհիմնվի․ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ բախումներ են սկսվել (տեսանյութ)

Եթովպիայում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում․ Փաշինյան

Շարունակո՞ւմ է Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ․ Փաշինյանը պատասխանել է «Politico in Europe»-ի հարցին

Անվտանգային իրավիճակն այժմ ավելի բարդ է նաև գլոբալ իրավիճակի բերումով, ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է․ վարչապետ

Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև

«Ո՞ր թվականին կուզեիք Հայաստանը դառնար ԵՄ անդամ». վարչապետը անկեղծ պատասխան է տվել (տեսանյութ)

Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է անվանել

Քաղաքացիների շրջանում վստահություն չկար Կառավարություն ընտրելու, այժմ իրավիճակը բոլորովին այլ է․ ՀՀ վարչապետ

Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Բայրամովը հայտարարել է, թե իմաստ չկա պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, և դրա մասին հպարտորեն հայտարարել, հաստատ հայրենասիրություն չէ. Քոչարյան

ԵԱՀԿ-ն ողջունում է սահմանազատման գործում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը․ հայտարարություն

Ճանապարհը փակած անձինք ոստիկանության մեքենան տեսնելուն պես խուճապահար փախչում են՝ ազատելով փողոցը (տեսանյութ)

Հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը. ինչ է քննարկվել

Ցուցարարը հանրահավաքների էր գնացել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Որոշ մարզերում սպասվում է -1 աստիճան ցուրտ. ջերմաստիճանը կրկին կնվազի, անձրևն ու կարկուտը՝ կշարունակվի

Հայաստանի և Դանիայի վարչապետերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը

Տա Աստված՝ լինի իշխանափոխություն, մի աշխարհ մարդ ծեծվի դալաններում, սատկեն բանտում, ստորացվեն. Գալստանյանի աջակից

Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պատկերացնենք՝ հաջողեցիք, հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելո՞ւ եք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. Գրիգորյան