Ինչո՞ւ է թռիչքաձև աճել կարտոֆիլի արժեքը. գյուղատնտեսը պնդում է՝ չպետք է թողնել մեծ թվով արտահանում տեղի ունենա

Մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվ քննարկվում է կարտոֆիլի բարձր գինը Հայաստանում: Երևանյան որոշ սուպերմարկետներում 1 կգ կարտոֆիլի գինը անգամ հասնում է 1000-3000 դրամի, իսկ սովորական մթերային խանութներում դրա արժեքը տատանվում է 500-600 դրամի սահմաններում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ներկայումս իրականացվում է կարտոֆիլի վաղահաս սորտերի բերքահավաք, որն այս պահին ընթացքի մեջ է:

«2022 թվականին ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության և 2021 թվականի ՀՀ ՎԿ տեղեկատվության համեմատությունը ցույց է տալիս, որ կարտոֆիլի ցանքատարածությունները 2022 թվականին գրեթե չեն նվազել։ Շուկայում կարտոֆիլի բարձր գինը կարող է պայմանավորված լինել Հայաստանի Հանրապետությունից 2021 թվականի ընթացքում արտահանված կարտոֆիլի մեծ ծավալներով, վեգետացիայի ուշացմամբ, ուշ բերքահավաքով, դիզելային վառելանյութի, կարտոֆիլի տնկանյութի, աշխատուժի աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութերի գնաճով, որը, նկատի ունենալով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագիրը»,- ասվում է նախարարության պարզաբանման մեջ:

Կառույցի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2022 թվականի եղանակային պայմաններով պայմանավորված՝ գյուղատնտեսական մշակաբույսերի, այդ թվում՝ կարտոֆիլի վեգետացիան երկարել է, ուստի կանխատեսվում է, որ առաջիկա օրերին բերքի մեծ ծավալը կհանգեցնի շուկայում գնի նվազմանը։

«Նշենք նաև, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից կարտոֆիլի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 49,013 տոննա, որից 25, 828 տոննան՝ հունիսի 8-ի դրությամբ։ Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տեղեկատվության՝ 2022 թվականի հունիսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 568 տոննա կարտոֆիլ»,- մանրամասնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կարտոֆիլի գնի կտրուկ բարձրացմանը, նկատում է՝ այս տարի 49 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, և տեղական շուկայում առաջացել է կարտոֆիլի դեֆիցիտ:

«Լարսի հետ կապված ներկրողները ռիսկի չդիմեցին ու կարտոֆիլ չներկրեցին, քանի որ այն կարող էր Լարսում մնալ շաբաթներով, իսկ տեղական վաղահաս կարտոֆիլն արդեն հասած լիներ: Ով վաղահաս ջերմատնային կարտոֆիլ ուներ կամ գերհասուն էր քաղել, դեֆիցիտի պայմաններում արժեքը բարձրացրեց, և ունենք այն, ինչ ունենք»,- ասում է գյուղատնտեսը:

Վերջինիս համոզմամբ՝ վաղահաս կարտոֆիլը շուտով կհասնի, և կդիտվի գնանկում. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մոտակա ժամանակներս կարտոֆիլի գինը 350-400 դրամից չի իջնելու»:

Խնդրի առաջացման մեջ պետության գործոնի մասին խոսելիս Մնացականյանն ասում է՝ պետությունն իրավունք չունի խառնվել շուկայի կարգավորման գործընթացին: Ըստ գյուղատնտեսի՝ եթե մի խանութ կարտոֆիլը 400 դրամ է վաճառվում, մյուսը՝ 900, ապա սպառողը կարող է ընտրել՝ ո՞ր մեկն է ցանկանում գնել, քանի որ շուկայում ազատ մրցակցություն է. ով ինչ գնով ցանկանում է, կարող է վաճառել իր ապրանքը:

Զրուցակցի կարծիքով՝ նախապես այս պատկերը կանխելու համար պետությունը չպետք է թողներ, որ անցած տարի կարտոֆիլի այդքան մեծ թվով արտահանում լիներ, միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ շուտով կարտոֆիլի գինը կնվազի, պարզապես պետք է փոքր-ինչ համբերել:

«Ինչու եմ ասում, որ գինը 350-400-ից պակաս չի լինի, քանի որ Ռուսաստանում կարտոֆիլի արժեքը հիմա 100 ռուբլի է մեկ կիլոգրամը, դա դրամով անում է գրեթե 700 դրամ: Եթե այս արժեքից ցածր լինի Հայաստանում, կարտահանվի ՌԴ»,- ասում է Մնացականյանը:

Հարցադրմանը՝ ի՞նչ պետք է անի պետությունը, որպեսզի մյուս տարի նույն ժամանակահատվածում չկանգնի նմանատիպ խնդրի առաջ, գյուղատնտեսը մի շարք քայլեր է մատնանշում.

«Պետությունը պետք է հաշվարկի տվյալ տարում որքան բերք է ստանում, արդյոք այդ քանակը մեզ ինքաբավություն ապահովելո՞ւ է, թե՞ ոչ, բացի դրանից՝ ավելորդ քանակ կա՞ կարտոֆիլի: Եթե կա, նոր թողնի՝ արտահանում իրականացնեն: Այս տարի պետությունը պետք է արգելի կարտոֆիլի արտահանումը, որպեսզի տեղական շուկայում նման թռիչքաձև գնաճ տեղի չունենա: 49 հազար տոննա կարտոֆիլի արտահանումը Հայաստանի համար շատ մեծ թիվ է: Ոչ մի տարի տեղական կարտոֆիլի այդքան մեծ թվով արտահանում տեղի չի ունեցել: Արտահանումը պետության համար դրական միտում է, այո՛, ինչպես նաև «գլուխ գովալու» առիթ, որպեսզի ցույց տան, որ անցած տարվա համեմատ այսքան արտահանում ավելի է տեղի ունեցել, բայց պետք է հաշվարկներ անել»,- նշում է նա:

Վերջինս ընդգծում է՝ պարարտանյութի և սածիլի բարձր արժեքն էլ կարող է ազդեցություն ունենալ գնաճի վրա, սակայն ոչ այնքան, որ այսպիսի թռիչքաձև լիներ աճը. «Սա աննորմալ գնաճ է: ՀՀ-ում կարտոֆիլի նման բարձր գին 2000 թվականից հետո երբեք չի եղել: Իսկ պարարտանյութի գնի բարձրացումը կապված է գազի գնի բարձրացման հետ, քանի որ պարարտանյութը գազով են ստանում, գումարած՝ Լարսի փակվելը, ուշացումները և նման լոգիստիկ խնդիրներ»:

Հարություն Մնացականյանի կարծիքով՝ շատ բան է կախված պետական մարմինների աշխատակիցների իրազեկված լինելուց. «Եթե լիներ առանձին գյուղնախարարություն, նախարարը լիներ մասնագետ, նա հաստատ հաշվարկներ կաներ ու պետությանը առաջարկներ կներկայացներ՝ ուղղված ոլորտի բարելավմանը: Գյուղատնտեսության ոլորտը շատ նուրբ է, որը պահանջում է անընդհատ իրավիճակային լուծումներ»:

Գյուղատնտեսը նաև հավելում է՝ այս տարի մշակաբույսերի մասով կլինի գնի բարձրացում, սակայն ոչ կարտոֆիլի չափ: «Ծիրանի մասով էլ միգուցե խնդիրներ առաջանան: Եթե Լարսի խնդիրը որոշակի չափով լուծվեց, ապա ծիրանի գինը բարձր է լինելու, քանի որ մեծ ծավալներով արտահանում է սպասվում: Իսկ եթե չլուծվեց, գյուղացիները լուրջ խնդրի առջև են կանգնելու, քանի որ նման քանակով ծիրան չեն կարողանալու իրացնել ՀՀ-ի ներսում և ստիպված էժան են վաճառելու»,- նշում է Մնացականյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
5865 դիտում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է