List.am-ում օնլայն առուվաճառքի միջոցով փորձում էր քարտիս գումարը շորթել. խարդախության նոր մեխանիզմ՝ Հայաստանում

Վերջին օրերին առցանց խարդախությունների զոհ դառնալու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը բազմաթիվ են: Այս անգամ հիմնականում թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։

«Հայկական ժամանակ»-ին դիմած որոշ քաղաքացիներ նույնպես հայտնել են, որ չիմացության պատճառով խարդախության զոհ են դարձել, ոմանք էլ գլխի են ընկել եւ չեն հայտնվել ծուղակում: Օրինակ՝ մեզ դիմած Ա. Պ-ի խոսքով՝ ցանկացել է List.am հարթակի միջոցով վաճառել իր հեռախոսը, տեղադրված հայտարարությանը կից նշել է նաեւ հեռախոսահամարը, եւ ժամեր անց «Վոթսափ» հավելվածին ռուսական համարից մի աղջիկ է արձագանքել: Վերջինս հետաքրքրվել է՝ ապրանքը դեռ առկա՞ է, ճշտելուց հետո ասել է, որ կվճարի փոխանցման միջոցով, քանի որ ժամանակավոր գտնվում է Կապան քաղաքում, ուստի չի կարող առձեռն վճարել:

«Առանց գին սակարկելու առաջարկում էր միանգամից ամբողջ գումարը փոխանցել, չնայած դիտմամբ գրել էի, որ կարող է մաս-մաս էլ փոխանցել: Մի քանի րոպե չէր անցել՝ գրեց, որ արդեն գումարը փոխանցել է եւ ուղարկեց «Հայփոստ»-ի հղումը: Արդեն հասկացել էի, որ վստահելի չէ, բայց համոզվեցի այդ հղումը տեսնելուց հետո: Դիտմամբ գրեցի՝ իբր ստացել եմ գումարը: Այդ հաղորդագրությունը տեսնելով, կարծում եմ, հասկացավ, որ խայծը կուլ չեմ տվել, ու որեւէ կերպ չարձագանքեց»,- պատմում է զրուցակիցը:

Խարդախության այս դեպքերին անդրադարձել է նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ տարածելով հայտարարություն: Նշվում է՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ:

«Առաջին քայլով խարդախը (հիմնականում «Վոթսափ» հավելվածի միջոցով) կապ է հաստատում վաճառողի հետ, հայտնում, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքը, ասենք, հեռավոր մի մարզում է եւ խնդրում ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետեւ խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում ու այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները եւ սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ խարդախության մասին այս խոսակցություններն արդեն մի քանի ամիս է՝ առավել ակտուալ են, բայց վերջին շրջանում ակնհայտորեն շատացել են ոչ միայն ահազանգերը, այլեւ խարդախության զոհ դարձողների դեպքերը:

««Հայփոստ»-ն էլ մեկ տարուց ավելի է՝ զգուշացնում է, հայտարարություններ տեղադրում, սակայն մեր քաղաքացիներից շատերը շարունակում են խաբեության զոհ դառնալ, ընդ որում՝ խարդախության զոհ են դառնում տարբեր տարիքի ու զբաղվածության տեր անձինք:  Այդ խմբերն էլ երեւի հասկացել են, որ մեզ մոտ գործը հաջող է գնում, ակտիվացել են»,- նկատում է նա:

Թե որտեղի՞ց են այդ անձինք ուղղորդվում, կամ ի՞նչ հանցավոր խմբեր են աշխատում, Մարտիրոսյանը դժվարանում է ասել: Վերջինս շեշտում է՝ ռուսական եւ ուկրաինական համարներից են հիմնականում գրում. ամենայն հավանականությամբ հետքերը տանում են այդ երկրների ուղղությամբ. «Որոշակի հուշող քայլերից կարելի է եզրակացնել, որ այդ անձինք Հայաստանում ունեն իրենց օգնողներ: Ամեն դեպքում, մինչեւ ոստիկանությունը չբացահայտի՝ հնարավոր չի լինի ոչինչ ստույգ ասել»:

Մասնագետի խոսքով՝ եթե անգամ հանցավոր մեկ խումբ բացահայտվի, շղթայի դեմն առնել հնարավոր չի լինի, քանի որ խաբեության այս ձեւն աշխարհում այսօր լայն տարածում ունի եւ տեղայնացվել է նաեւ մեզ մոտ: «Սրա դեմ միայն մեդիագրագիտությամբ ու զգուշավորությամբ կարող են պայքարել: Պատկերացրեք՝ այս օրերին անգամ Այ Թի ոլորտի բարձրակարգ մասնագետներ են խաբվել: Խումբը, մեծ հաշվով, թիրախավորում է բոլորին՝ ամենախելացիներից ու տեղեկացվածից սկսած՝ հասարակ մարդուց վերջացրած»,- ասում է Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետն ասում է՝ իրեն օրական 5-10 խաբված քաղաքացի է գրում. «Էլ չեմ ասում այն անձանց թիվը, որ հարցեր են տալիս կամ ասում, որ նման բան են գրել ու խորհուրդ հարցնում»:

Խոսելով շորթված գումարների թվի մասին՝ վերջինս նշում է, որ խաբեության զոհ դարձածները բավականին մեծ գումարներ են կորցրել: «Մարդ կա՝ ասում է՝ ահռելի մեծ գումար են իրենից տարել: Մարդիկ էլ կան՝ ասում են՝ ստույգ թիվը, որի շեմը տատանվում է 25 հազար դրամից մինչեւ 1 միլիոնն ու դրանից ավելին: Միջինում տանում են 20-200 հազար դրամ»,- մանրամասնում է զրուցակիցը:

Տպել
5809 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից