Կառավարությունն այսօր պետական գույք օտարեց. գույքի վաճառքի գինը կարող է վճարվել միանվագ, ինչպես նաև 5 տարիների ընթացքում

Կառավարությունը այսօր հերթական նիստում որոշում կայացրեց օտարել ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Արաբկիր վարչական շրջանի Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 քառ. մետր մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը:

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ որպես «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» և «ՀՀ կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ների լիազոր մարմին՝ վերջիններիս կողմից զբաղեցվող Երևան քաղաքի Օրբելի 23 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարման ներկայացնելու վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, որի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել էր, որ սկզբունքորեն դեմ չէ ներկայացված առաջարկությանը՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին այլ տարածք տրամադրելու դեպքում:

«Օտարման առաջարկվող գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին, գույքը ներկայացնում է նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինություններ՝ դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ 2020 թվականի հուլիսի 30-ին գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացված նախագծով առաջարկվում է տվյալ գույքն օտարել մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով»,- ասաց փոխնախարարը:

Վերջինս նաև հայտնեց՝ նախագծով սահմանվում է, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարվա ընթացքում, ինչը, Տերտերյանի գնահատմամբ, հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ պետական մի շարք գույքեր չեն աշխատում և ոչ մի օգուտ չեն բերում պետությանը: Նրա դիտարկմամբ՝ այդ շենքերը չեն օգտագործվում, մաշվում են, ստացվում է՝ օգուտ չեն տալիս, բայց վնաս տալիս են:

Վարչապետը նաև հիշեցրեց՝ պետական մի շարք գերատեսչություններ վարձակալում են տարածքներ այն դեպքում, երբ պետությունն ունի սեփական տարածքները, ինչը նույնպես ուսումնասիրման կարիք ունի:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին, հետաքրքրվեց, թե առաջին անգամ, երբ օտարել են գույքը, այն ինչո՞ւ չի վաճառվել:

Ավետիսյանի պնդմամբ՝ գույքը բավականին բարձր արժեք ունի. «Այժմ մենք իջեցրել ենք մեկնարկային արժեքը, որպեսզի ներգրավենք մասնակիցների լայն շրջանակ: Փորձը հուշում է՝ երբ մեկնարկային արժեքը ավելի ցածր է լինում, գույքն ավելի բարձր արժեքով է վաճառվում»:

Տպել
3098 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց