Ինչո՞ւ է արժեզրկվում դոլարը. տնտեսագետի խոսքով՝ հավանականություն կա, որ 1 դոլարը 430 դրամի շրջակայքում երկար կտատանվի

Այս տարվա մայիսի վերջերից դրամի նկատմամբ դոլարը նկատելիորեն էժանանում է։ Ըստ rate.am կայքի՝ հունիսի 9-ին բանկերում դոլարի առքը միջինում 418 դրամ է, վաճառքը՝ 425 դրամ։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունիսի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 430.79 դրամ: Նկատենք, որ դեռևս մեկ ամիս առաջ այն 470 դրամի սահմաններում էր։

Տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ ՀՀ-ի փոխարժույթը մինչև վերջերս բավականին կայուն էր: 2015 թվականից սկած՝ մինչև 2021 թվականը, 1 դոլարը 480 դրամի միջակայքում էր տատանվում, ինչը, տնտեսագետի խոսքով, Հայաստանի համար բավականին բարենպաստ միջակայք է:

«Այս միջակայքը ինչպես արտահանողներին, այդպես էլ ներմուծողներին թույլ է տալիս անխափան աշխատել: Սակայն վերջին ժամանակահատվածում փոխարժույթը բավականին տատանողական է: Այն մարտին բարձրացավ մինչև 540 դրամ, իսկ այժմ իջել է մինչև 420-430 դրամ»,- ասում է Թավադյանը:

Խոսելով պատճառների մասին՝ վերջինս նշում է՝ քաղաքատնտեսական անկայունությունը մեծ ազդեցություն է ունենում, ինչպես նաև կարևոր ազդեցություն ունի գնաճը, ինչը համաշխարհային երևույթ է:

«Գնաճը սահմանափակում է Կենտրոնական բանկին փոխարժեքը կարգավորելու գործում: Այս պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը շատ բարձր է, սա որոշակիորեն սահմանափակում է Կենտրոնական բանկի գործողությունները ֆինանսական շուկաներում: Երբ այդ տոկոսադրույքն իջնի, ընդհանուր համաշխարհային բարձր գնաճի վիճակը կայունանա, ինչը դժվար է ասել, թե երբ կլինի»,- նկատում է նա:

Թավադյանը, սակայն, հայտնում է, որ անկայուն վիճակը փոխարժեքի շուկայում կարող է դեռ երկար շարունակվել:

Դիտարկմանը, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում ռուսական ռուբլին անկում էր ապրել մինչև 4 դրամի սահմաններում, սակայն այժմ դրա առքը միջինում կազմում է 6,40 դրամ, իսկ վաճառքը՝ 7,30: Հարցադրմանը՝ արդյոք ռուբլու փոխարժեքի բարձրացումը կապ ունի՞ դոլարի փոխարժեքի անկման հետ, զրուցակիցն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմը խթանեց, որ եվրոպական պետությունները պատժամիջոցներ կիրառեին ՌԴ-ի նկատմամբ՝ նրա տնտեսությունը սահմանափակելու նպատակով, սակայն մայիսի սկզբից ռուսական ռուբլին սկսեց վերականգնել իր դիրքերը:

«Այդ ընթացքում փորձ արվեց նաև վերականգնել հայկական դրամը: Ապրիլի վերջին 440 դրամ էր 1 դոլարը, հետո այն դարձավ 470 դրամ: Կարելի էր այդ ժամանակ ենթադրել, թե հայկական դրամը վերականգնվել է, բայց քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր է, ԿԲ-ն էլ առաջին հերթին պայքարում է բարձր գնաճի դեմ, ապա այս պահին, կարծում եմ, չունի համապատասխան ռեսուրսներ՝ փոխարժեքը վերականգնելու համար: Բայց ուզում եմ շեշտել, որ այն փոխարժեքը, ինչ կա Հայաստանում, աշխարհի վերջը չէ, քանի որ մեր արտահանումը հիմնականում գնում է դեպի Ռուսաստան ու Եվրամիություն, և փոխարժեքի վերականգնումը կբերի ռուսական ռուբլու անկմանը դրամի համեմատ, ինչը կարող է դեպի Ռուսաստանի Դաշնություն մեզ մոտի արտահանողներին այլևս ձեռք չտալ: Մենք այն պետությունը չենք, որ մեծ առևտրաշրջանառություն ունի ԱՄՆ-ի հետ: Այս տրամաբանությամբ պետք է նայենք Հայաստանի Հանրապետության փոխարժեքը ռուբլու ու եվրոյի համեմատ: Ռուբլու նկատմամբ մեր դիրքերը տարվա սկզբում և վերջում գրեթե նույնն են, այսինքն՝ Ռուսաստան արտահանողները ու ներմուծողները մեծ կորուստներ չեն ունենում: Դեպի Եվրամիություն ունենք կորուստներ, քանի որ դոլարին համարժեք արժեզրկվել է նաև եվրոն»,- նշում է տնտեսագետը:

Թավադյանը նկատում է՝ դոլարի փոխարժեքի անկման վրա ազդում է նաև այն փաստը, որ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիները փոխանակում են իրենց ունեցած դոլարային միջոցները, բացի այդ՝ տրանսֆերտների տեսքով արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներնն են էապես աճել, և այդ գործոններով պայմանավորված՝ մեծացել է դոլարի քանակը մեր երկրում և նվազել արժեքը։

Դիտարկմանը՝ քաղաքացիները, մտավախություն ունենալով, որ դոլարը ավելի կէժանանա, շտապում են դրամ դարձնել իրենց ունեցած դոլարը, տնտեսագետը նշում է՝ դա նույնպես ազդում է դոլար էժանացման վրա:

«Շուկայում որքան շատ է անկայունությունը, այդքան առքուվաճառքի տարբերությունը մեծանում է: Որքան շատ քաղաքացիները փորձեն փոխանակել արժույթը արտարժույթի և հակառակը, այդքան կկորցնեն: Եթե գործարարները դրամով են աշխատում, թող շարունակեն միայն դրամով աշխատել: Այլ դեպքերում պետք է դիվերսիֆիկացիայի դիմել»,- խորհուրդ է տալիս նա:

Անդրադառնալով այս օրերին դրամի վարքագծին՝ Աղասի Թավադյանը նշում է՝ դրամը շարունակում է արժեզրկվել հավելելով՝ դժվար է կանխատեսել, թե երբ կրկին դրամը կվերադառնա իր նախկին դիրքին:

Անյուտա Աթանեսյան

Տպել
20864 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից