Փելեշյանը հանդիպել է Վանաձորում ջրամատակարարման վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Դորոժնիկ» ընկերության հետ

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հերթական քննարկումն է անցկացրել Վանաձորում ջրամատակարարման մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Դորոժնիկ» ընկերության հետ:

Այս մասին տեղեկացնում է Վանաձորի համայնքապետարանը:

Այս անգամ ընդլայնված քննարկումներին շինարարական աշխատանքների կապալառու «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է նաև ծրագրի SRP խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Հարալդ Կրոնեն: Քննարկումներին մասնակցել են նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առարկայական խնդիրներ, որոնք մտահոգում են ինչպես համայնքապետարանին, այնպես էլ պատվիրատուին ու կապալառու ընկերությանը:

Ինչպես և նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ Արկադի Փելեշյանը կարևորել է քաղաքի տարբեր հատվածներում փոսային աշխատանքների հետևանքով առաջացած հողային հատվածների ասֆալտպատման աշխատանքների իրականացումը հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչը մտահոգում է նաև այն փողոցների բնակիչներին, որտեղ ավարտվել են հողային աշխատանքները, սակայն ասֆալտապատումը դեռևս չի սկսվել:

Բնակիչներից ստացվում են բազում բանավոր և գրավոր բողոքներ, ինչին համայնքապետարանը պարտավոր է ոչ միայն արձագանքել, այլ նաև գործուն միջոցներ կիրառել:

Ընդառաջելով համայնքի ղեկավարի պահանջին՝ «Դորոժնիկ» ընկերության ղեկավարությունը հավաստիացրել է, որ առաջիկա 10-օրյակի ավարտին ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Երևանյան խճուղու և խճուղու հատումների հատվածներում: Նույն ժամկետում ասֆալտապատում կիրականցվի նաև Գուգարք բնակավայր տանող հիմնական ճանապարհի հատումներում:

Արկադի Փելեշյանը և Հարալդ Կրոնեն պայմանավորվել են սերտ համագործակցել ծրագրի իրականացման ընթացքում ծագած խնդիրների արագ արձագանքման և փոխադարձ խորհրդատվության նպատակով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ (KFW) իրականացվում է Վանաձորի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, որի արդյունքում հնարավոր կլինի առաջիկա տարիներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարում քաղաքի բոլոր թաղամասերում:

Տպել
907 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է