«Մա՜մ, ես պետք է քննություն տամ, դո՞ւ ես լարվել». դիմորդները այսօր հանձնեցին առաջին միասնական քննությունը

Կենսաբանություն և աշխարհագրություն առարկաների միասնական քննությամբ այսօր տրվեց 2022 թվականի քննական շրջանի մեկնարկը: Ավելի քան 1635 դիմորդ հայտարարագրվել էր՝ քննություն հանձնելու կենսաբանություն առարկայից, իսկ 127-ը՝ աշխարհագրություն:

Ընդհանուր առմամբ գործում էր 15 քննական կենտրոն, որոնցից 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում:

Հատուկ լարվածությամբ, շտապողականությամբ Երևանի Գ. Գյուլբենկյանի թիվ 190 ավագ դպրոցի բակում դիմորդներից 120-ն էին հավաքվել: Վերջիններս քննական կենտրոն ներկայացան քննությունն սկսվելուց մեկ ժամ առաջ՝ ժամը 08:30-ին, ինչպես սահմանել է ԳԹԿ-ն: Նկատենք, որ այս դպրոցում դիմորդները կենսաբանություն առարկայից էին քննություն հանձնում:

283655975_711163476798137_862654803828.jpg (364 KB)

Փոքր-ինչ լարված, հուզված՝ նրանք սպասում էին իրենց հերթին. ոմանք մտածում էին՝ ինչպիսին կլինեն թեստերը, ոմանք էլ իրենց ուղեկցող ծնողներին էին հանգստացնում՝ կատակելով, թե. «Մա՜մ, ես պետք է քննություն տամ, դո՞ւ ես լարվել»: Ի դեպ, իսկապես ծնողները է՛լ ավելի էին լարված, քան դիմորդները:

Կենսաբանություն հանձնող դիմորդների մեծ մասը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում էին՝ նպատակ ունեն ընդունվել Բժշկական համալսարան, իսկ նրանցից մեկն էլ կենսաբանություն առարկան հանձնելով՝ ցանկանում է ընդունվել Երևանի պետական համալսարան:

Նրանց խոսքով՝ հիմնականում կրկնուսույցների մոտ են պարապել առարկան՝ քննությունները հանձնելու համար: Անի Մխիթարյանը ևս նրանց թվում է, սակայն վերջինս շեշտում է՝ չնայած կրկնուսույցի մոտ պարապելուն, դպրոցը ևս համապատասխան գիտելիքներ տվել է:

«Ուզում եմ ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան, հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի: Երբ որոշում էի՝ դպրոցն ավարտելուց հետո ի՜նչ մասնագիտությամբ եմ շարունակելու ուսումս, ինքնըստինքյան կենսաբանություն առարկան հետաքրքիր դարձավ»,- ասում է նա:

283562533_430203775558665_600754810053.jpg (504 KB)

Բժշկական համալսարանի ապագա ուսանողներ են նաև Լիլիթն Յայլոյանը, Սուրեն Ախպերջանյանը և Էմիլի Զաքարյանը: Սուրենը համոզված է՝ արագ կգրի և դուրս կգա, Լիլիթն ավելի շատ է մտահոգված, սակայն վստահ է՝ կարող է հաղթահարել: Էմիլին էլ, որը ապագա ատամնաբույժ է, առհասարակ լարվածություն չի զգում:

Դիմորդներից Ելենա Ասատրյան էլ մեզ հետ զրույցում ասում է՝ պատասխանատու օր է իր համար: Կենսաբանություն առարկայի քննության համար 8 ամիս պարապել է. «Բոլորը սպասում են, որ դու բարձր գնահատական պետք է ստանաս, ու դրանից մի փոքր ավելի եմ լարվում, բայց վստահ եմ եկել քննության: Ընդունվելու եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բաժինը: Մեծ սիրով ու ոգևորությամբ եմ առաջ գնալու»,- վստահեցնում է նա:

Դիմորդներն թույլ էր տրվում իրենց հետ ունենալ հաշվիչներ, ջուր, զովացուցիչ ըմպելիքներ: Նախքան քննական սենյակ մուտք գործելը՝ քննական կենտրոնի անդամները նրանց զգուշացնում էին՝ հեռախոսը թողնել ծնողների մոտ, նոր մուտք գործել: Կային դիմորդներ, որոնք մոռացել էին բերել անձնագրերը, և նրանց հնարավորություն տրվեց ավելի ուշ մտնել քննական սենյակ, երբ անձնագիրը իրենց մոտ կլիներ արդեն:

285076495_1242745736531693_16435642838.jpg (230 KB)

Քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացնում է՝ դպրոցում քննություն հանձնողների թիվը 120 է, բացակայել է 4 դիմորդ:

«Բացակայած դիմորդների համար նախկինում կար կարգ, որ եթե դիմորդը բերի բժշկական տեղեկանք, ապա նրան թույլ է տրվում մասնակցել քննությանը: Հիմա փոփոխություններ են եղել, և դա հանվել է. բացակայող դիմորդին մնում է բողոքարկող հանձնաժողով դիմել և ներկայացնել դիմումը: Հանձնաժողովը կորոշի՝ տա՞լ հնարավորություն դիմորդին մասնակցելու քննությանը, թե՞ ոչ: Քննության ընթացքում խախտումներ կան, որ դիմորդը կարող է միանգամից հեռացվել, կա նաև, որ կարող է զգուշացում ստանալ, կրկնվելու դեպքում՝ հեռացվել»,- մանրամասնում է նա:

Ապագա ուսանողներին քաջալերելու համար Երևանի Գ. Գյուլբենկյանի թիվ 190 ավագ դպրոց էր եկել նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը: Շրջելով դպրոցի երեք քննասենյակներով՝ փոխնախարարը նախ հետաքրքրվում էր՝ դիմորդները լա՞վ են պատրաստվել քննությանը, լա՞վ են զգում իրենց: Վերջինիս զարմացրեց այն փաստը, որ դիմորդների մեծ մասը բժշկական համալսարան ընդունվելու համար էր քննություն հանձնում: «Չկա՞ Բժշկական չընդունվող ուսանող, բոլորն այնտեղ են ընդունվելու»,- հարցրեց փոխնախարարը:

Թռչունյանը խոսքով՝ դիմորդների ընդհանուր թվի շատ մեծ փոփոխություն այս տարի չկա, սակայն, կախված մասնագիտություններից, տարբերություններ նկատվում եմ: «Կան մասնագիտություններ, որ նվազել են, իսկ որոշ տեղերում՝ աճել: Սա բնական երևույթ է: Իհարկե, պահանջված մասնագիտություններն են «Իրավագիտությունը», «Մաթեմատիկան» և «Ինֆորմատիկան», սակայն պետք է նշեմ, որ վերջին տարիներին բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է»,- լրագրողների հետ զրույցում ասում է նախարարը:

284409603_359993189532384_353917790115.jpg (190 KB)

Նրա հավաստմամբ՝ նախարարությունը կատարելագործում և վերահսկում է քննական գործընթացի կազմակերպման ու իրականացման աշխատանքները՝ հաշվի առնելով նաև համապատասխան կառույցների արած առաջարկները: Մասնավորապես՝ 2023 թ. դիմորդներն արդեն երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն կունենան:  

284917528_575591347503808_255839054812.jpg (380 KB)

Քննության տևողությունը 3 ժամ էր: Ավարտից քիչ անց՝ ժամը 13:00-14:00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը, իսկ գնահատականը բողոքարկել կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն:

285724494_6004681586215694_43801044715.jpg (430 KB)

285701687_1623684318015766_74889087586.jpg (346 KB)

 

Տպել
3286 դիտում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած