Երևանում կայացել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը. հաջորդը տեղի կունենա Ռուսաստանում (լուսանկարներ)

Հունիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:  Նրա գնահատմամբ՝ անդամ երկրների ղեկավարների որոշումը թույլ է տվել եվրասիական տարածաշրջանում ձեւավորել միջպետական փոխգործակցության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպության անդամ երկրներին դիմագրավել մարտահրավերներին ու վտանգներին:

Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական վեհաժողողովն իր ներդրումն ունի անվտանգության եւ պետությունների ինքնիշխանության ապահովման հարցում եւ հավելել, որ գլխավոր նպատակ է ազգային օրենսդրության մերձեցումը եւ ներդաշնակեցումը:

175.jpg (319 KB)

ՀԱՊԿ ԽՎ նախագահն անդրադարձել է անդամ պետությունների խաղաղապահ առաքելության իրականացման կարեւորությանը եւ այդ ներուժի շարունակական զարգացմանը, ընտրական գործընթացների անցկացմանը, խորհրդարանական գործակցության ընդլայնմանը, միջազգային հարթակներում համաձայնեցված աշխատանքին եւ այլ հարցերի:

Այնուհետեւ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության ուղենիշները նախանշող մի շարք փաստաթղթերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության գործունեությանը մարտահրավերներին եւ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահության գերակայությունների իրականացման համատեքստում: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամբողջական ելույթը՝ այստեղ:

174.jpg (252 KB)

Նիստի ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին ու կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործմանը, անդամ պետությունների ընտրական գործընթացներին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Օրակարգում են եղել նաեւ 2021-2025 թվականների ռազմավարությանը, ԽՎ-ի գործունեության ֆինանսավորմանը, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ մասնակցելուն առնչվող թեմաները:

Անդրադարձ է եղել կազմակերպչական բնույթի որոշ հարցերի:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 15-րդ լիագումար նիստերը կկայանան աշնանը Ռուսաստանի Դաշնությունում:

176.jpg (373 KB)

Տպել
997 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը