«Աղաչում եմ Զավեն արի, մեր սուրբ հոգուն թագավորի». Գոռ Վարդանյանի ֆիլմում պղծվել է Հիսուս Քրիստոսի կերպարը

Դերասան, ռեժիսոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «Երկիր մեդիա» եւ «USArmenia» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը սուր քննադատությունների է արժանացել հանրության որոշ հատվածի շրջանում: Մասնավորապես ֆիլմի այն տեսարանը, որտեղ ծաղրվում է Հիսուս Քրիստոսի կերպարը:

Տեսարանը հետեւյալն է. ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ մի տղամարդ իր, այսպես կոչված, «հպատակներին» է ներկայացնում պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է: Նկարի գլխամասին էլ գրված է՝ «Տեր Զավեն փրկե չարեն»: Վերջինիս շրջապատած 7-8 հոգանոց տղամարդկանց խմբի անդամները հերթով գովեստի խոսքեր են շռայլում նրա հասցեին, ասում, որ նկարը «արվեստի գործ է», հուզիչ է ու տպավորիչ, ապա՝ լուսանկարի տղամարդուն համեմատում Աստծո հետ, իսկ նրանցից մեկն էլ նշում է, թե հարկավոր է օրհնանքի խոսքեր ասել, նա սկսում է երգել՝ «Աղաչում եմ, Զավեն (- հեղ. իրականում՝ երգի օրիգինալ տարբերակում ասվում է Հիսուս) արի, մեր սուրբ հոգուն թագավորի, արի արի...»:

Ֆիլմում ցուցադրված կադրերը զայրացրել են նաեւ հոգեւորականներին: Վերջիններս, երեկվանից իրենց էջերում հրապարակելով կադրեր ֆիլմի այդ տեսարանից, իրենց ցասումն են արտահայտում դրա վերաբերյալ: Օրինակ՝ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը անընդունելի է համարել նման անհարգալից պղծությունը: «Պղծության դասական դրսեւորում է քրիստոնյա ժողովրդի հանդեպ: Աստծուն ծաղրել չի կարելի: Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»: (Ղուկաս 23.34)»,- գրել է նա:

Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանն էլ ֆիլմի այդ հատվածից տեսանյութն է տարածել, որին կից գրել է. «Այսօր մի անհավանական սրբապղծության մասին իմացա: US Armenia եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններով ցուցադրվում է «Հատուցում. Կոռուպցիա 2» հեռուստասերիալը: Անհավանական սրբապղծություն Առաջի Քրիստոնեա ազգի մոտ»:

Եկեղեցականը նաեւ գրել է, որ ֆիլմի այդ հատվածն իրեն հիշեցրել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկարած հոլովակներից մեկը, որտեղ նա «Մարիա Մագդաղենա» երգի ժամանակ թեքել էր խաչը ու ոտքով քայլել դրա վրայով: Նշենք, որ երգչին այդ տեսարանի համար դատի են տվել:

«Սիրելի հայ ժողովուրդ: Դուք հիմա հասկանո՞ւմ եք՝ մենք ինչու ենք պարտվում: Այս ֆիլմերը նկարահանվում են, որովհետեւ հարյուր հազարավոր հայ մարդիկ դիտում են այն, ու միայն հատուկենտ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում ու դատապարտում սրբապղծությունը: Ձեզանից քանի՞ հոգի հիմա ձեր էջերում ձեր ձայնը կբարձրացնեք ու կդատապարտեք այս նողկալի սրբապղծությունը: Ցույց տվեք Աստծուն, թե դուք ում կողմից էք»,- հավելել է Հարեյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ֆիլմում ցուցադրված տեսարանին, ասում է՝ բնականաբար, եկեղեցու դիրքորոշումը բացասական է:

«Նման կերպ առնչվել սրբություններին կամ դրանք աղավաղելը միանշանակ դատապարտելի է: Հասկանալի է՝ ֆորմատը գեղարվեստական է, բայց ցանկացած պարագայում սրբություններին, քրիստոնեական արժեքներին եւ մանավանդ Հիսուս Քրիստոսին առնչվող նման արտահայտչաձեւերը գոնե պետք է ունենան հստակ սահմաններ: Չի կարելի այդ կերպ անճաշակ եւ սանձարձակ կերպով ներկայացնել կամ «օգտագործել» սրբությունները»,- շեշտում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Հարցին՝ նման դեպքերում Մայր Աթոռն ի՞նչ իրավասություններ ունի եւ պաշտոնապես անդրադառնալո՞ւ է երեւույթին, վերջինս ասում է. «Եկեղեցին անդրադարձ է ունեցել տարբեր հոգեւորականների միջոցով»:

Նկատենք, որ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմը միայն այս կադրերից հետո չէ, որ հանրության որոշ հատվածի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մինչ այս «Հայկական ժամանակ»-ը մի շարք բողոքներ էր ստացել ֆիլմում «Եռաբլուր»-ում նկարահանված կադրերի ու այնտեղ վարվող երկխոսությունների մասին: Ընդհանուր ֆիլմում գործածվող խոսույթի եւ այլ երեւույթնրի վերաբերյալ հնչող քննադատությունները եւս շատ-շատ են:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ առանձնապես մեկնաբանելու բան չկա, քանի որ ցածրորակ արտադրանքը գերակայում է մեր հեռուստաեթերում, եւ սա ընդամենը դրա օրինակներից մեկն է։ «Կրոնի, եկեղեցու, հավատքի նկատմամբ վերաբերմունքի խեղաթյուրված դրսեւորումներն անպակաս են մեր կյանքում, եւ ֆիլմի հեղինակները դա փորձել են արտացոլել, սակայն գեղարվեստական արժանիքների առումով ցածր մակարդակով արված։ Ամեն դեպքում, անճաշակության օվկիանոսում առանձին վերցրած այս մի ֆիլմի շուրջ աղմուկը չեմ հասկանում»,- ասում է Նավասարդյանը։

«Հայկական ժամանակ»-ը ֆիլմի մասին հնչող դժգոհությունների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից: ՀՌՀ նախագահի խոսքով՝ հանձնաժողովին ևս հասել են դժգոհություններ, ֆիլմում գործածվող բառամթերքն ու այլ կարեւոր դետալներ խիստ վերլուծության կարիք ունեն: Այլ մանրամասներ, սակայն, վերջինս չհայտնեց՝ նշելով, որ վերջանական եզրակացության համար դեռ վաղ է, քանի որ ֆիլմն առայժմ ուսումնասիրման փուլում է:

ՀՌՀ-ն նաեւ հայտարարություն է տարածել վերոգրյալի վերաբերյալ, որում ասվում է՝ Հանձնաժողովն արդեն կազմել է արձանագրություն՝ ֆիլմի ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով: Նշվում է նաեւ, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները եւ անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ, այն է՝ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիային։

Տպել
6373 դիտում

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում