Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում

Շարունակվել են արձանագրվել դեպքեր, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչական մարմնի, դատախազության կողմից ներկայացվող հիմնավոր միջնորդությունները դատարանների մերժելու արդյունքում մեղադրյալները կատարում են նոր հանցագործություններ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Մասնավորապես՝ ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության, թմրամիջոցները իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Ռ. Օ-ին մեղադրանք է առաջադրվել 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը):

2018թ. նոյեմբերի 20-ին որոշում է կայացվել քրեական գործից մաս անջատելու մասին, և, ըստ մեղադրանքի, երեք անձի, այդ թվում՝ Ռ. Օ-ի, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. մայիսի 27-ին բավարարել է ամբաստանյալ Ռ. Օ-ի պաշտպանի միջնորդությունը, ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 3.000.000 ՀՀ դրամ գումար գրավը:

Քրեական գործի դատաքննության ընթացքում պարզվել է, որ խափանման միջոցի փոփոխությունից հետո վերջինս կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված նոր հանցանք, որի համար Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. մարտի 15-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Նշված դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ռ. Օ-ն դատարանի կողմից իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխվելուց և 3.000.000 ՀՀ դրամ գրավ կիրառվելուց հետո կատարել է նոր հանցանք՝ մեղադրող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3.000.000 ՀՀ դրամ գրավը պետականացնելու, խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Դատարանը 2022թ. մայիսի 12-ին մեղադրող դատախազի միջնորդությունը բավարարել է մասնակի՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3.000.000 ՀՀ դրամ գումարը պետականացվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տպել
8161 դիտում

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել