ԱՄՆ դեսպանի հետ կապված հայտարարությունները և ակցիաները ունեն միայն ներքաղաքական շարժառիթ. քաղաքագետ

Ընդդիմությունը սպառում է իր ներքաղաքական օրակարգը՝ կանգ չառնելով պետության հեղինակության հետ առնչվող որևէ հարցի դեպքում, որը իսկապես խնդիր է:

Անդրադառնալով այսօր ՀՀ նախագահական նստավայրի դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը: Նշենք, որ պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, որին այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել էր իր նստավայրում:

Խոսելով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի այն հայտարարության մասին, որ նամակով դիմել են Լիտվիայի նախագահին՝ վերջինիս հետ հանդիպելու խնդրանքով՝ Բադալյանն արձանագրում է՝ դա քաղաքական քայլ է, որն ավելի ընդունելի է, քան այսօր իրականացրած ակցիան:

«Հանդիպման մեջ ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում: Կարծում եմ՝ ընդդիմադիր ուժի ոչ միայն իրավունքն է փորձել հարաբերություն կառուցել արտաքին բոլոր այն գործընկերների հետ, որոնց հետ հարաբերություններ ունի Կառավարությունը, այլ նաև որոշակի քաղաքական ֆունկցիաներ իրականացնել և հարաբերվել նաև արտաքին դերակատարների հետ: Իսկ դրսում իրականացվող իրենց ակցիաները պետության հեղինակության վրա են ազդում, ինչը ողջունելի չէ»,- ասում է քաղաքագետը:

Վերջինիս դիտարկմամբ, երբ խոսում ենք Լիտվայի նախագահի այցի օրակարգի մասին, ապա պետք է նկատի ունենալ նաև, որ այցը ռեգիոնալ է, և Երևանից առաջ Լիտվայի նախագահը եղել է Բաքվում, որտեղ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խնդիրը, արցախյան հարցին առնչվող թեմաներ, առկա գործընթացը:

«Սա իր հերթին հարց է առաջացնում, թե արդյոք Գիտանաս Նաուսեդան այդ առնչությամբ Բաքու և Երևան է այցելում որոշակի առաջարկներո՞վ: Ի դեպ, հատկանշական է, որ նրա երևանյան այցին զուգահեռ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Բրյուսել, որտեղ սպասվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հերթական հանդիպումը: Եվ, ընդ որում, թերևս ուշադրության է արժանի այն, որ մինչ այդ մասին պաշտոնական հաղորդագրությունը, հանդիպման վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել հենց ընդդիմության ներկայացուցիչներից ՀՀԿ փոխնախագահը՝ Արմեն Աշոտյանը: Ահա այդ ամենի լույսի ներքո, իհարկե, ընդդիմության թե՛ բողոքի ակցիան, թե՛ նաև հանդիպման վերաբերյալ Լիտվայի նախագահին արվող առաջարկը կարող են ստանալ հավելյալ համատեքստ կամ տողատակ՝ կապված այդ գործընթացների հնարավոր որեւէ բովանդակության հետ»,- նշում է զրուցակիցը:

Անդրադառնալով Հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչին, ըստ որի՝ հորդորում են հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ պատճառաբանելով, թե դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում վերջինս «վատ ցուցանիշներ է գրանցել»՝ Հակոբ Բադալյանն ասում է՝ հանձնախումբը փորձում է մտնել Հայաստանի ներքին քաղաքական դաշտ՝ լինելով այդ դաշտում կոնկրետ նպատակներ հետապնդող կուսակցության՝ ՀՅԴ-ի ենթակա կառույցներից մեկը:

«Ես կասկած չունեմ՝ Թրեյսիի հետ կապված այս հայտարարությունները և ակցիաները ունեն միայն ներքաղաքական շարժառիթ: Դեսպանի գործունեության հետ կապված որևէ դժգոհություն կամ դիտողություն պետք է ավելի վաղ հնչեր, քանի որ նրա գործունեությունն ընթանում է արդեն մի քանի տարի: Պետք է նկատենք, որ այդ ընթացքում վայրիվերումներ, աննախադեպ գործողություններ տեղի չեն ունեցել»,- ընդգծում է քաղաքագետը:

Վերջինս խոսքով՝ Թրեյսին իր հարցազրույցում ներկայացրել է այն տեսակետը, ինչ ԱՄՆ-ն է ասում, նորությունը միայն այն էր, որ ԱՄՆ-ն հանձնառություն է վերցնում աջակցել ժողովրդավարությանը, որի տողատակում դիտվել է աջակցության նշան՝ ՀՀ-ի քաղաքական ղեկավարությանը:

«Քանի որ դեսպանը հիշատակել էր 2018-ի ընտրությունների քվեարկության արդյունքները, 2021-ի ժողովրդի քվեարկությունը, սա ընդդիմության շարքերում առաջացրել է դժգոհություն: Սակայն այդ հայտարարությամբ Հայ դատի հանձնախումբը (ANCA) փոքրացնում է իր ֆունկցիոնալ դերակատարումը: Սա ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության մոտ կարող է թողնել որոշակի նստվածք, որը օգտակար չի լինի թե՛ Հայ դատի, թե՛ Հայաստանի համար»,- շեշտում է Բադալյանը՝ համոզմունք հայտնելով, որ Դաշնակցությունը փորձում է նեղ քաղաքական շրջանակ ներքաշել նաև Սփյուռքի իր ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներին, ինչը բավականին անցանկալի է և վտանգավոր և՛ այդ կառույցների հետագա աշխատանքի, և՛ ընդհանրապես ՀՀ-ի պետական քաղաքականության համար: 

Բադալյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է, և անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում այդ ընդդիմության գործունեությունը, Հայաստանի նման փոքր ռեսուրսներով պետություններում ընդդիմությունը կարևոր բաղադրիչ է՝ արտաքին քաղաքականությունն ավելի ճկուն դարձնելու համար:

«Այն, ինչ հիմա անում է մեր ընդդիմությունը, միտված է անկառավարելի քաոս առաջացնելո՞ւն երկրում, եթե կան այդպիսի ռիսկեր, ապա նրանց գործողություններն անթույլատրելի են: Իսկ ընդհանուր առմամբ ընդդիմության գործողությունները կարող են օգտակար նշանակություն ունենալ՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում Հայաստանի մանևրի հարցում»,- համոզված է քաղաքագետը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4152 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է