Ունեիք մեկ կրակոցի հնարավորություն ու կրակեցիք ինքներդ ձեզ վրա, դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք. Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության գործողություններին և բաց նամակով դիմել նրանց: Այն ներկայացնում ենք ստորև.

«Բաց նամակ՝ նախկինում իշխանությունը զավթած, այժմ ընդդիմության աթոռները զբաղեցրած, հայրենիքը փրկելու քողի տակ թաքնված, ամեն տեսակի խոսափող օգտագործած և փողոցում ինքնակապիտուլացված քաղաքացիներին։

Շատ բան կա ասելու, բայց միևնույն ժամանակ ասելու բան էլ չկա։

Մոտ 20 տարի իշխանություն լինելով՝ հիմա հայտնվել եք քաղաքական այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, որից չեք կարողանում դուրս գալ։

Դա բոլորս ենք հասկանում։

Նաև բոլորս, բացի ձեզնից, արդեն հասկանում ենք, որ այս տրագիկոմեդիկ մղձավանջի մեղավորը միմիայն դուք եք՝ ձեր ռեժիմը, բնավորությունը։

Հիմա բացատրեմ։

Նախ, դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք ու չենք մոռացել ձեր մեթոդները՝ սադրող, հայհոյող, ահաբեկող, կաշառող ու կաշառվող։ Ասում եք, թե դուրս եք եկել պայքարի, որպեսզի հային փրկեք թուրքից՝ այդ նույն հային թշնամաբար ծեծելով, հայհոյելով, ահաբեկելով, կաշառելով ու անարգելով։

Հայրենիքի փրկություն, Հայաստան, պատիվ ունեմ բառերի տակ թաքնված՝ պարզապես, ուզում էիք փրկել ինքներդ ձեզ դե յուրե, հիմա արդեն՝ դե ֆակտո։

Ձեզ կոչում եք դիմադրության շարժում ու ագրեսիվ հարձակվում՝ խախտելով հասարակական կարգը։ Բայց ձեզ դիմադրում է մի ամբողջ ժողովուրդ։

Ձեր «դիմադրությունը» դատապարտված է անհաջողության, քանի որ ունենալով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորություն, միևնույն է, կիրառում եք ձեր հին գործիքները՝ խուլիգանը, ծեծը, ահաբեկումը, կաշառքը, ագրեսիան ու կեղծիքը, որովհետև ձեզ համար օտար է ժողովրդավարության կառուցվածքը։

Այժմ դուք ձեր իսկ գործիքների զոհն եք։

Ինքներդ ձեզ եք կեղծում, ինքներդ ձեզ եք թալանում ու ահաբեկում, իսկ խուլիգանական արարքը՝ տարեց մարդկանց ծեծելը, դարձավ իսկական փորձանք ձեզ համար։

Դուք ունեիք մեկ կրակոցի հնարավորություն ու կրակեցիք ինքներդ ձեզ վրա։

Մեր ժողովուրդը կյանքի գնով ու տարիներով հանդուրժել է ձեզ, հիմա էլ հանդուրժում է, բայց արդեն հումորով ու ծիծաղով։

Մեր դիմադրության պայքարի գործիքները միշտ եղել են հանդուրժողականությունը, համբերությունը, խաղաղասիրությունը և հումորը։

Դուք հայտնվել եք ժողովրդավարությանն այո՜ ասած, խաղաղասեր հայ ժողովրդի շրջափակման մեջ և այլևս ոչ մի շանս չունեք. դուք ինքնակապիտուլացված եք։

Ժողովրդավարական պետության դատարանը ձեզ դատավոր։
Ձեր կողմից ամենաշատը հայհոյված, բայց նախկինում շատ սիրելի ձեր Հովհաննես Ազոյան»:

Տպել
2125 դիտում

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գառադսկոյի դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել