ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում մայիսի 1-ին Երևան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու վերաբերյալ

Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին տեղադրվել էր անշարժ անցակետ: Մայիսի 1-ին՝ ժամը 06:40-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով ոստիկանության Սիսիանի բաժին բերման էր ենթարկվել 47, 35 և 36 տարեկան երեք տղամարդ՝ «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:

«Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էին «ՌՊԿ» տիպի 2 գնդացիր, 5,45 մմ տրամաչափի 45 և 23 փամփուշտով լիցքավորված 2 պահունակ, ինչպես նաև 8 դատարկ պահունակ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել էին։
Մայիսի 11-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով և նույն տրամաչափի 11 փամփուշտ։

Հայտնաբերվել են նաև 7,62 մմ և 5,45 մմ տրամաչափի 200-ից ավելի փամփուշտներ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

Նշենք, որ ընդդիմադիր ուժերը մայիսի 1-ին համազգային հանրահավաքին էին հրավիրել Ֆրանսիայի հրապարակում: Վերջիններիս առաջնորդները նշել էին, թե այն պետք է լինի վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Դրան, սակայն, մասնակցել էր շուրջ 12 հազար մարդ: Ի դեպ, այդ օրերին սոցիալական ցանցերի օգտատերերը և մամուլը ակտիվորեն գրում էին, որ ընդդիմադիրները հանրահավաքին մասնակցելու համար Արցախից ավտոբուսներով քաղաքացիների են բերում Երևան: Արցախի ԱԱԾ-ն, սակայն, հերքել էր լուրը: Այնուամենայնիվ, այս օրերին ընդդիմության հանրահավաքներին մասնակցում են մեծ թվով արցախցիներ:

Տպել
1699 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ