Ստեղծագործող ընկերներիս խորհուրդ կտամ հեռու մնալ քաղաքականությունից, նույնը ինձ ասել էր հայրս, չլսեցի. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանի համոզմամբ՝ եթե մեկ այլ միջավայրում առանձին կրկին հանդիպի օրեր առաջ իր վրա շիշ նետած եւ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրած ընդդիմադիր հայացքներով անձանց, ապա միասին գարեջրի սեղանի շուրջ ընդհանուր լեզու կգտնեն եւ մեկմեկու կհասկանան:

Դերասանի հետ զրուցել ենք վարած «100 Տուն Արցախում» նախագծի, Արցախում տիրող տրամադրությունների, օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի եւ այլ հարցերի շուրջ:

- Սոս, երեկ հրապարակել էիք մի տեսանյութ, որում «100 Տուն Արցախում» նախագծի շրջանակներում Արցախում ապրող երեխաներին ցույց էիք տալիս հայկական մշակութային կոթողներն ու դրանց գտնվելու վայրերը, պատմում էիք նաեւ մեծանուն ճարտարապետ Արթուր Թարխանյանի մասին: Տեսանյութում նշում եք, որ Արցախում կառուցվող նոր բնակավայրի դպրոցի նախագիծն արվում է ճարտարապետ «Արթուր Թարխանյան» ճարտարապետական կենտրոնում: Կխնդրենք պատմեք կենտրոնի մասին, եւ ո՞ր փուլում են աշխատանքները:

- Արցախի Դահրավ գյուղում է կառուցվում, ճարտարապետական իմաստով շատ ժամանակակից լուծումներով է լինելու: Այնտեղ սովորելու են Դահրավի երեխաները, բայց բնականաբար, հարակից գյուղերում ապրող աշակերտներն էլ կարող են ցանկության դեպքում այդտեղ կրթություն ստանալ: Դպրոցի կողքին առանձին նաեւ լաբորատորիա է կառուցվում: Դպրոցը հագեցած կլինի ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով: Նախատեսվում է Դահրավի հին դպրոցն էլ վերանորոգել եւ ծառայեցնել որպես մանկապարտեզ: Կարճ ասած՝ կստեղծվեն բոլոր հնարավոր միջոցները՝ երեխաների բնականոն ու որակյալ կրթությունը ապահովելու համար:

«100 Տուն Արցախում» նախագծի շրջանակներում Դուք պարբերաբար շփվում եք արցախցի փոքրիկների հետ, զրուցում եւ տարբեր հարցեր եք տալիս նրանց: Կատարվածից հետո այդ երեխաների պատկերացումն ապագայի հանդեպ ինչպիսի՞ն է, ի՞նչ եք նկատում:

- Երեխաները, որոնց հետ ես շփվում եմ, հիմնականում 13-14 տարեկան են, ավելի փոքրերն ու մեծերն էլ կան: Քանի որ երեխաներն են մեր ապագան, դրա համար ես անչափ կարեւորում եմ, որ հիմքից ամեն ինչ ճիշտ դրվի, արժեքների խարխլում չլինի: Ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ հայրենիք, ապա պիտի ունենանք ուժեղ մտքով, կայուն ու նպատակասլաց, ճիշտ արժեքներ կրող սերունդ: Կրթված մասնագետը, սովորող երեխան պետք է դառնան հերոս, ոչ թե ծաղրի առարկա հասարակության մեջ: 30 տարվա բացթողումը, որոնք մենք ունեցել ենք կրթության, երեխաների եւ պատանիների աշխարհայացքի ձեւավորման եւ այլ կարեւոր հարցերում, պիտի աստիճանաբար լրացնենք: Կերպարները, որոնց երեխաները պետք է սիրեն ու փորձեն նմանվել, պիտի իսկապես արժանիներ լինեն: Երկար տարիներ մեզնում դա եւս սխալ է դրված եղել: Պետք է մարզերի երեխաների վրա շեշտը դնել, որպեսզի ապագայում ունենանք ուժեղ հասարակությամբ, ուժեղ մտքով ու կրթությամբ մասնագետներ, քանի որ մենք այլ ռեսուրսներ չունենք:

- Բացի «100 Տուն Արցախում» ծրագրից, կա՞ այլ նախագիծ, որով զբաղվում եք այժմ:

- Այս պահին ոչ մի առաջարկ չունեմ, ոչ մշակութային, գործնական մի քանի առաջարկ ունեի, որոնք քաղաքական հայացքներիս պատճառով չեղարկվեցին: Այդ մարդիկ ասացին, որ քաղաքական այս սուր քննարկումների ֆոնին բացարձակ չեն ուզում համագործակցել մեկի հետ, որը թեկուզ թեթեւ առնչություն ունի քաղաքականության հետ: Կարծում են՝ ինձ հետ համագործակցելը՝ նշանակում է սատարել ինձ, կիսել այն մտքերը, որոնք ես ունեմ քաղաքական առումով: Մեր համագործակցությունը չհաջողվեց, ուստի բոլոր արվեստագետներին ու իմ ստեղծագործող ընկերներին խորհուրդ կտայի հեռու մնալ քաղաքականությունից, քանի որ դա իսկապես ազդում է մասնագիտական կյանքի վրա: Ժամանակին նույնը խորհուրդ էր տվել ինձ հայրս, բայց ես չլսեցի:

- Սոս, քանի որ խոսեցիք քաղաքականությունից, ապա չենք կարող չանդրադառնալ օրեր առաջ Երեւանում ընդդիմադիր հայացքներով ցուցարարների՝ Ձեզ վրա շիշ նետելուն, վիրավորելուն, հայհոյելուն: Ըստ Ձեզ՝ այն, ինչ այսօր կատարվում է, խորքային պատճառները որո՞նք են:

- Կարծում եմ՝ այսօր համատարած խնդիր են անգրագիտությունն ու նեղ աշխարհայացք ունենալը: Սա հայելին է անցած տասնյակ տարիների, որտեղ կրթությունը, լավ մասնագետն ու սովորող աշակերտն անտեսված են եղել, երբեմն՝ ծաղրի առարկա դարձել: Ցավոք սրտի, մեր երկրում տասնյակ տարիներ ուժեղը, ճիշտը եւ հերոսը եղել է չարագործը: Եթե ջունգլիների կանոններում ընձուղտը մի քանի գայլերի դիմաց թույլ է, ապա քաղաքակիրթ, բանական աշխարհում այդ կանոնները չպետք է գործեն: Ցավոք սրտի, մեր երկրում տասնյակ տարիներ գործել է այդ կանոնը, որտեղ չարագործը, դաժանը, հասարակությանը վնաս տալուց չվախեցողը միշտ ընկալվել է որպես ուժեղ մարդ: Մեզ համար որեւէ հանցագործ միշտ ավելի գրավիչ է թվացել, քան, օրինակ, Իլոն Մասկը կամ Նիկոլա Տեսլան: Երկար տարիներ մեր երկրում ոչ ոք չէր ձգտում դառնալ նորմալ մասնագետ, սակայն բոլորն ուզում էին ինչ-որ տեղ ընդունվել, հնարավոր բոլոր միջոցներով ծանոթներ խառնել, անվճար համակարգում սովորել եւ այլն: Տարիներ շարունակ այդ ամենն արվում էր զուտ պրոցեսի մեջ լինելու, հարեւանից հետ չմնալու համար, սակայն ոչ լավ մասնագետ դառնալու ձգտումով: Մեր հասարակությունը դաստիարակվում էր՝ հիմնական շեշտը դնելով ճարպկության, ծանոթության եւ լավ կապեր ստեղծելու եւ առանձին մարդկանց շողոքորթելու վրա:

Այն, ինչ կատարվեց ինձ հետ, չեմ համարում իմ կռիվը, իմ արժանապատվության եւ ինքնասիրության հարցը չէր: Բառերի վանկարկումներ էին, որը, իհարկե, անցանկալի ու տհաճ էր: Ես կանխատեսում էի, որ նման մի բան կլինի, բայց շարունակում էի ընդառաջ գնալ ու պարտադրված չփոխել ճանապարհս: Այսպես ասեմ՝ դա իմ տղայական կռիվը չէր 3-4 հոգու հետ, դա մի բան էր, որը եղավ կոնկրետ քաղաքական հայացքներ ունենալու համար, ինչ-որ տեղ ինչ-որ մարդկանց էյֆորիկ եւ ամենակարելիության զգացումից դրդված:

- Միջադեպից մի քանի օր հետո կրկին անցել եք այն տարածքով, որտեղ ընդդիմադիրները հանրահավաքներ են իրականացնում: Մտավախություն չունեի՞ք, որ նույնը կարող է կրկնվել:

- Չեմ պատրաստվում իրենց տեսնելիս ճանապարհս փոխել, քայլերս արագացնել կամ փախչել: Ես ամեն օր քաղաքի կենտրոնում քայլում եմ, արհեստական ոչինչ չեմ անում: Բնականաբար, չուզենալով կրքերն ավելի բորբոքել՝ չեմ փորձում հասկանալ, թե տվյալ օրը որտեղ կան հավաքվածներ, որ գնամ եւ սադրեմ, դա ինձ պետք չէ: Սակայն եթե «Ա» կետից «Բ» կետ պիտի տեղափոխվեմ ու այդ ժամանակահատվածում հանկարծ հանդիպեմ նրանց, շարունակելու եմ քայլել իմ ճանապարհով: Փոքր հասակից միշտ փորձել եմ զերծ մնալ վեճերից, որովհետեւ դա կարող էր շատ լուրջ անդրադառնալ իմ մասնագիտական կյանքի վրա, եւ մեկ օրվա բախումը երկար հետք թողնել իմ գործի մեջ: Չեմ սիրում այդ ֆիզիկական կամ խուլիգանական երեւույթը, երբ դիմացիններն իրար չեն լսում, անմիջապես հարձակվում են ու հարվածում միմյանց:

Այդ մարդկանցից նեղացած չեմ բացարձակ: Վստահ եմ՝ եթե առանձին, ոչ բազմամարդության մեջ այդ տղաների հետ մի բաժակ գարեջուր խմեմ ու զրուցենք, վերջում շատ ջերմ միմյանց հրաժեշտ կտանք:

Տպել
4992 դիտում

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջին օրերին կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի